
Իր հրապարակած մէկ լուրին մէջ ArmSport.am հայկական լրատուական կայքէջը կը յայտնէ, որ Հայաստանի մարզական լրագրողներու հանրապետական համադաշնակցութեան հարցախոյզին արդիւնքներով որոշուեցան 2013 տարեշրջանի 10 լաւագոյն մարզիկները:
Հարցախոյզին մասնակցեցան մարզական նիւթեր գրող 22 լրագրողներ: Անոնք Հայաստանի թիւ 1 մարզիկը ճանչցան աշխարհի, Եւրոպայի ախոյեան, ինչպէս նաեւ համաշխարհային Եիւնիվերսիատի արծաթէ մետալակիր Դաւիթ Սաֆարեանը:
Ստորեւ կը ներկայացնենք 10 լաւագոյններուն անուանացանկը.
| ԿԷՏ | |
| 1.- Դաւիթ Սաֆարեան (ազատ ըմբշամարտ) | 220 |
| 2.- Արթուր Ալեքսանեան (ըմբշամարտ) | 187 |
| 3.- Արմէն Ջուլֆալակեան (ըմբշամարտ) | 155 |
| 4.- Ռոմիկ Ամոյեան (ըմբշամարտ) | 119 |
| 5.- Աշոտ Դանիէլեան (Սամպօ) | 109 |
| 6.- Արթուր Դաւթեան (մարմնամարզութիւն) | 88 |
| 7.- Արամ Աւագեան (կռփամարտ) | 75 |
| 8.- Մաքսիմ Մանուկեան (ըմբշամարտ) | 52 |
| 9.- Մուսա Մուրթազալիեւ (ըմբշամարտ) | 49 |
| 10.- Արթուր Շահինեան (ըմբշամարտ) | 49 |
Մարզական լրագրողները հարցաթերթիկներուն մէջ նշեցին նաեւ 9 մարզիկներու անուններ: Անոնք են` Լիլիթ Մկրտչեան, Զաւէն Անդրէասեան (ճատրակ), Արթուր Քիրաճեան, Հենրիկ Մոքոյեան (կռփամարտ), Տիգրան Կիրակոսեան, Սօսէ Բալասանեան, Մաւրիկ Նասիպեան, Երջանիկ Կարապետեան (Սամպօ) եւ Վաչիկ Եղիազարեան (յունահռոմէական ոճի ըմբշամարտ):
Լաւագոյն խումբը ճանչցուեցաւ Եւրոպայի անհատական-խմբային ախոյեանութեան մրցումներուն երրորդ դիրքը գրաւած, Հայաստանի յունահռոմէական ոճի ըմբշամարտի հաւաքականը:


