Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ժան Քլոտ Կոտեն. «Մարսէյը Եղել Է Ու Կայ Հայերի Քաղաքը»

November 7, 2013
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հիւրընկալեց Ֆրանսայի Մարսէյ քաղաքի ղեկավարին` քաղաքապետ Ժան Քլոտ Կոտենին: Ժան Քլոտ Կոտենը Ֆրանսայի ծերակոյտի անդամ է, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջատագովներից մէկը: Նա, անսալով մեր խնդրանքին, կարճ հարցազրոյց տուեց «Հայերն այսօր»-ին:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Կոտեն, Մարսէյը Ֆրանսայի առաջին քաղաքն էր, որը 1915 թուականի Ցեղասպանութիւնից յետոյ իր գիրկն առաւ հազարաւոր հայերի: Մօտ հարիւր տարի մարսելահայերը երախտագիտութեամբ են յիշում բոլոր նրանց, ովքեր հիւրընկալեցին, օգնեցին, որպէսզի Եղեռնից մազապուրծ մարդիկ յարկ ու ջերմութիւն ունենան:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ընդհատեմ ձեզ` կռահելով հարցը: Մարսէյը եղել է ու կայ հայերի քաղաքը: Շատ յաճախ հէնց այդպէս էլ ասում ենք` հայերի Մարսէյ: Հայկականութիւն կայ քաղաքում, մի շարք թաղամասերում` հայկական քոլորիտ ու շունչ: Երբեմն այն տպաւորութիւնն է, թէ քայլում ես բուն հայկական քաղաքում, չնայած վերջին շրջանում այստեղ էլ պակասել են հայերէնով խօսող մարդիկ: Հսկայական են այն ներդրումները, որոնք ֆրանսական այս հինաւուրց քաղաքում կատարել են մեր եղբայր հայերը: Ես միշտ հպարտանում եմ, որ կառավարում եմ մի քաղաք, որտեղի բնակիչների մեծ մասը, մասնաւորաբար հայերը, վստահել են ինձ, իմ ընտրողներն են եղել: Գիտեմ, որ Հայաստանում շատ լաւ գիտեն մեր քաղաքի պատմութիւնը, հետաքրքրուած են մեր քաղաքով: Եւ այդ հետաքրքրութեան հիմքում հայ բնակչութեան ջանքերն են: Մի քանի օր է` Երեւանում եմ, եւ ամէն տեղ ինձ ընդունում են իբրեւ հարազատի: Սա հայերի շնորհիւ է, որոնք միշտ մեր քաղաքում իրենց լաւ գործերով են առանձնացել: Նաեւ փոխքաղաքապետն է հայ, ինչը նշանակում է, որ ունեմ հայերի մեծ աջակցութիւնը: Առհասարակ նշեմ, որ հայերը երախտագէտ մարդիկ են, գիտեն գնահատել, հաւատարիմ լինել:

Հ.- Դուք մեծ ներդրում ունէք Ցեղասպանութեան ճանաչման, Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող յօդուածի շուրջ հետաքրքրութիւն ձեւաւորելու գործում: Յաճախ էք կրքոտ եւ սկզբունքային ելոյթներ ունեցել: Արդեօ՞ք այդ յօդուածը նորից կ՛ընդգրկուի օրէնսդիրի օրակարգում:

Պ.- Միանշանակ: Ֆրանսան նոր նախագահ ունեցաւ, որը, բնականաբար, պիտի առաջին հերթին զբաղուէր երկրի տնտեսութեան եւ նոր քաղաքական զարգացումների հարցերով: Այդ յօդուածը փոքր-ինչ յետ մղուեց: Գիտեմ, որ հայերը թէ՛ Ֆրանսայում, թէ՛ Հայաստանում յուզմունք ապրեցին, անգամ` հիասթափութիւն: Սակայն այս ամէնը ժամանակաւոր է, որովհետեւ Ֆրանսան չի կարող յետ կանգնել մի քայլից, որը գերակայ է հռչակել: Մենք ամէն ինչ պիտի անենք, որպէսզի այդ յօդուածն օրէնքի ուժ ստանայ: Սա պէտք է ոչ միայն հայերին: Բոլորիս է պէտք, որպէսզի այլեւս չկրկնուեն նման ողբերգութիւնները: Մենք ապրում ենք այսօր նաեւ ապագայի համար: Իսկ ապագայում մեզ չեն ների, եթէ ինչ-որ տեղ նման ողբերգութիւն լինի: Մենք նաեւ պատասխանատու ենք մեր համաքաղաքացի հայերի առջեւ: Բոլորս խոստումներ ենք տուել, իսկ խոստումները նրա համար են, որպէսզի հրամայաբար կատարուեն:

Հ.- Յատկապէս Հայաստանում անկախութեան հռչակումից յետոյ սերտացան հայ-ֆրանսական կապերը: Տեւական ժամանակ անգամ Ֆրանսան համարւում էր տարածաշրջանում Հայաստանի ամենամեծ բարեկամը: Ի՞նչ նոր նախաձեռնութիւններ կան ընդլայնելու հայ-ֆրանսական բարեկամական կապերը:

Պ.- Մեր բարեկամութիւնն այնպիսին է, որ յաճախ ծրագրեր պէտք էլ չեն: Անխախտ բարեկամութիւնը ծրագրերով չէ: Սակայն, ի հարկէ, պէտք են նաեւ ծրագրեր: Ես հանդիպեցի Երեւանի երիտասարդ քաղաքապետի հետ, սփիւռքի նախարարի հետ, որը շատ եռանդուն անձնաւորութիւն է: Քննարկեցինք մեր հետագայ անելիքները, մասնաւորաբար` Ֆրանսայում ապրող ձեր հայրենակիցներին վերաբերող հարցեր: Երեւանի հետ մենք կ՛ընդլայնենք մեր համագործակցութիւնը, կը փորձենք առեւտրի եւ մշակոյթի ասպարէզում նոր յաջողութիւնների հասնել: Կ՛աջակցենք այն բանին, որ շատ հայ երիտասարդներ գան Հայաստան, ծանօթանան երկրին, մեր քաղաքում մի շարք հայկական մշակութային ծրագրեր կեանքի կը կոչենք… Աւելացնեմ, որ հիացած եմ Երեւանով, Հայաստանով: Շատ տաք երկիր է Հայաստանը…

Հ.- Պարո՛ն Կոտեն, գիտեմ, որ շտապում էք, ուստի շատ չեմ ծանրաբեռնում ձեզ: Թոյլ տուէք յայտնել շնորհակալութիւն եւ մաղթել յաջողութիւններ:

Պ.- Շնորհակալութիւն:

 

 

 

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

«Հայերէնը Նահանջում Է Ֆրանսայում». Հարցազրոյց Մարսէյի 2 թաղամասերի թաղապետ, Մարսէյի հայ մշակոյթի տան նախագահ Կարօ Յովսէփեանի հետ

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.