Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ի Վերջոյ, Մեր Կեանքն Ունի Մէկ Փամփուշտի Գին»

October 15, 2013
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԱՒԱԳԵԱՆ

Երբ տղամարդը լաց է լինում, ուրեմն տեղի է ունեցել անդառնալի մի բան: Այդ կանայք են, որ լաց լինելում, վարպետացած են այնքան, որ գիտեն անգամ` ինչպէս լաց լինել, որ յանկարծ ճակատը շատ չկնճռոտուի, ինչպէս լացի մէջ չկորցնեն հմայքը: Բնութիւնը տղամարդուն այնպէս է ստեղծել, որ լացը նրա դէպքում գրեթէ հակացուցուած է: Եւ դա է պատճառը, որ լաց լինող տղամարդը նշանակում է` ծայրայեղ յուսահատութիւն, անզօրութիւն: Սուրիահայ լուսանկարիչ Վահէ Շահինեանը` յիշելով Դամասկոսում կորցրած իր խաղաղութիւնը, ամէն օր ողջ մնալու ճիգերը, թալանուած տունն ու այն, որ այսօր ոչինչ չի մնացել իր 35 տարուայ աշխատանքից, լաց է լինում: Ու թերթում իր իսկ արած լուսանկարները, որոնցում խաղաղ, շքեղ Դամասկոսն է: Լուսանկարիչն օրեր առաջ Յովհաննէս Թումանեանի թանգարանում ցուցադրեց իր 155 լուսանկարները:

ՀԱՐՑՈՒՄ.- Հէնց երէկ Դամասկոսում պայթիւններ եղան: Զոհերի մէջ նաեւ հայ կար: Իսկ դուք ցուցադրում էք այն Սուրիան, որը հիմա չկայ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Սրանք իմ 35 տարուայ աշխատանքներն են: Այս ցուցադրուող պատմական յուշարձանների 40 տոկոսն արդէն չկայ: Թէ ինչ աւերածութիւններ են եղել Հալէպում, անգամ չգիտենք էլ: Պատկերացրէք, Սուրիայում իւրաքանչիւրը գիտի իրենից 1,5 քմ շառաւղով տեղի ունեցող իրադարձութիւնները: Միայն քաղաքի կենտրոնի մի փոքր մասն է ապահով: Թէեւ դա էլ շատ եմ ասում. ռումբն ընկնում է` առանց հարցնելու` քաղաքի կենտրո՞ն է, թէ՞ ոչ: Քայլում ես ու մտածում` որտեղի՞ց ռումբ կ՛ընկնի, ողջ կը հասնե՞ս տուն: Երեւանում մօտ 15.000 սուրիահայ կայ: Ցանկանում եմ նրանց յուշերն արթնացնել: Եւ ուզում եմ, որ հայաստանցիները գիտենան` Սուրիան պատերազմի դաշտ չէ, Սուրիան ամենահին քաղաքակրթութիւններից մէկն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.- Արդէն երեք տարի է, ինչ սկսուել է Սուրիոյ ճգնաժամը, եւ այս երեք տարիներին դուք եւ ոչ մի անգամ լուսանկարչական գործիքը չէք վերցրել: Անգամ հեռախօսով որեւէ լուսանկար չէք արել:

Պ.- Լուսանկարելու գինը փամփուշտն է: Եթէ մէկին փողոցում տեսնեն` լուսանկարչական գործիքով կամ անգամ հեռախօսով լուսանկարելիս, գնդակահարում են: Ընդ որում` երկու կողմից էլ: Լաւագոյն դէպքում կարող են ձերբակալել` մինչեւ պարզեն` ինչ նպատակով ես լուսանկարել:

Հ.- Ըստ պաշտօնական տուեալների, այսօր Սուրիայում ունենք 60.000-անոց համայնք…

Պ.- Ո՛չ, ո՛չ. հաւանաբար դրա կէսը: Հալէպում ունենք մօտ 20.000 հայրենակից: Հալէպից դուրս գալ նրանք արդէն չեն կարող: Դամասկոսում գործազրկութիւն է, աղքատութիւն: Մարդիկ արթնանում են, եւ նրանց ողջ նպատակն այդ օրը ողջ մնալն է: Ինքս փոքրիկ խանութ ունէի: Ամէն օր գնում էի, բայց ո՛չ յաճախորդ կար, ո՛չ աշխատանք: Փողը 5 անգամ արժեզրկուեց: Ապրանքը թանկացաւ: Հալէպին մինչեւ անցած տարի որեւէ վտանգ չէր սպառնում: Միանգամից պաշարեցին, ու վերջ: Հիմա այնտեղ դարձեալ զոհեր ու առեւանգումներ են լինում:

Հ.- Թէ՛ Սուրիայում, թէ՛ Հայաստանում, շատ մտաւորականներ, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ նկատում էին, թէ սուրիահայ համայնքը մեր ամենակուռ, ամենամեծ համայնքն է, եւ, ինչպէս լիբանանահայ համայնքը ժամանակին դիմակայեց պատերազմը, այնպէս էլ հիմա մեր հայրենակիցները պէտք է դիմանան Սուրիայում, չլքեն երկիրը:

Պ.- Լիբանանի պատերազմն այլ է, Սուրիայինը` այլ: Եթէ իսլամականներն իշխանութեան գլուխ անցան, կարծում եմ, հայն այլեւս այնտեղ գործ չունի: Ոչ միայն հայը, քրիստոնեան: Իսկ եթէ իշխանութիւնները նոյնը մնացին, անշուշտ, աւելի ապահով է, սակայն, կարծում եմ, հայերի ներկայութիւնն այնտեղ էապէս կը նուազի: Այդ մտաւորականները, որոնք այդպէս էին խօսում Սուրիայում, հիմա արդէն Սուրիայում չեն: Սա ապուշ խօսակցութիւն է: Թող նախ իրենք մնային, յետոյ ժողովրդին ասէին` մնացէք: Այդ ազգային ջոջերից մէկն անգամ չի մնացել. բոլորը Եւրոպա, Ամերիկա են փախել: Երբ ամէն օր քեզ մահ է սպասում, կը մնա՞ս այդ երկրում: Չէ, չես մնայ:

Հ.- Մահուան սպառնալիքն, ինչ խօսք, ստիպում է մեր սուրիահայ հայրենակիցներին` հեռանալ համեմատաբար ապահով տեղ: Սակայն զանգուածային ներգաղթ Հայաստան չեղաւ: Շատերը նախընտրեցին երրորդ երկիրը:

Պ.- Հայաստանն օգնում է սուրիահայերին, բայց Հայաստանն էլ հարուստ երկիր չէ: Այստեղ գալը, բնակուելը, ապրելը մեծ ծախս է: Ասացէք ինձ. եթէ հայաստանցին ինքը գաղթում է` օրուայ հաց ճարելու, ինչի՞ մասին է խօսքը: Հայաստանը մեզ համար հայրենիք է, սակայն որպէս ապրելու երկիր` նոր է, օտար, այստեղ լրիւ այլ քաղաքակրթութիւն է: Եթէ մեծահարուստ մէկը գայ, կը կարողանայ ապրել: Սակայն միջին կամ աղքատ խաւը` դժուար: Օրինակ` ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Եթէ Սուրիայում վիճակը լաւանայ, կարողանամ վաճառել ունեցուածքս, որ ձեռքիս գումար լինի, նախ` կը փորձեմ բնակուել Հայաստանում: Դատարկ ձեռքով հնարաւոր չէ ոչ մի երկրում ապրել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.- Ինչո՞ւ էք համոզուած, որ ո՛չ գործող իշխանութեան, ո՛չ ընդդիմութեան յաղթանակի դէպքում քրիստոնեաները, մասնաւորապէս` հայերը, Սուրիայում այլեւս չեն ունենայ նոյն ներկայութիւնը:

Պ.- Եթէ տեսականօրէն այսօրուանից խնդիրը կարգաւորուեց, կարծում եմ, 10-12 տարի է պէտք` երկիրն իր նախկին վիճակին հասցնելու համար: Յոյս չունեմ, որ Սուրիայից հեռացած հայերը կը վերադառնան Սուրիա: Շատ պատճառներ կան, ամէն բան ասել չեմ կարող: Հիմա եթէ ընդդիմութիւնը յանկարծ յաղթեց, հայութեանը կը կոտորեն: Ի վերջոյ, իւրաքանչիւրիս կեանքն այս պահին մէկ փամփուշտի գին ունի:

Հ.- Իսկ հայկական հարստութիւնը` դպրոցներ, եկեղեցիներ, գերեզմաններ…

Պ.- Այդ ամէնը մնաց այնտեղ: Ինչպէ՞ս Թուրքիայում մնացին մեր հողերը, մեր հարստութիւնը: Մեր իշխանութիւնները, մտաւորականները հեռատես չեղան: Քրիստոնեաները, յատկապէս` հայերս, Մերձաւոր Արեւելքում գործ չունէինք: Արդէն լիբանանեան իրադարձութիւնները նշան էին, որ արաբական երկրները գնում են ծայրայեղ իսլամի:

Հ.- Սակայն հայերը, արդէն որ տասնամեակն է` Մերձաւոր Արեւելքում լաւ էին զգում, այնտեղի համայնքներն ամենամեծն էին, ամենակազմակերպուածը:

Պ.- Թուրքիայում էլ 20-րդ դարասկզբին հայերը լաւ էին զգում. ի՞նչ պատահեց 1915-ին:

«168 ԺԱՄ»

Նախորդը

Ազգային Էութեան Մասին (Մաս III)

Յաջորդը

Ուղեցոյց` Ֆրանսայի Մէջ Գտնուող Հայկական Յուշարձաններու

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.