Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Տիգրան Բալայեան «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին յայտնեց, որ երէկ Փարիզի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Եան Քելլի (Միացեալ Նահանգներ), Իկոր Փոփովի (Ռուսիա) եւ Ժաք Ֆորի (Ֆրանսա) հետ:


