Թենիս. «Ռոլան-կարոս». Ճոքովիչ Ապահովեց Կիսաւարտականին Իր Տոմսը

Տղոց թենիսի աշխարհի միջազգային դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող սերպ Նովաք ճոքովիչ, ապահովեց կիսաւարտականին իր տոմսը, երբ «Ռոլան-կարոս»-ի կրան-շլեմ-ի միջազգային բաց մրցաշարքին քառորդ աւարտականին գծով իր կատարած մրցումին, 4-6, 6-2, 6-3 եւ 6-4 արդիւնքով յաղթեց սպանացի Փապլօ Քարենօ Պուսթային (17-րդ):

Անոնց միջեւ այս ճակատումը տեւեց՝ 3 ժամ 13 վայրկեան:

Կիսաւարտականին, ան կը մրցի Յունաստանի ներկայացուցիչ Շթեֆանոս Ցիցիփասի դէմ (5-րդ):

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )