Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 20-րդ հանգրուանի մրցումներուն, Արսենալ իր 5-րդ յաջորդական յաղթանակը արձանագրեց` 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Պորնմաութի դաշտին վրայ: Կապրիէլ եւ Տեքլան Ռայս (2) նշանակեցին «ռմբաձիգներուն» կոլերը, այսպիսով Արսենալ 6 կէտով հեռացաւ Մանչեսթըր Սիթիէն:
Սիթի 1-0 արդիւնքով կը յաղթէր Չելսիին, որ սակայն 94-րդ վայրկեանին կրցաւ նշանակել հաւասարութեան կոլը` միջնապահ Էնզօ Ֆեռնանտեսի միջոցով:
Լիվըրփուլ 2026-ի իր յաջորդական երկրորդ մրցումն ալ հաւասարութեամբ աւարտեց 2-2 արդիւնքով Ֆուլհամի հետ:
Լիվըրփուլ աւելի լաւ էր իր մրցակիցէն, բայց Հատի Ուիլսթըն 17-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը: 57-րդ վայրկեանին Ֆլորիան Վիրց իր 2-րդ կոլը նշանակեց Լիվըրփուլի շապիկով վերջին 3 մրցումներուն: Կը կարծուէր, թէ Քոտի Կաքփոյի 94-րդ վայրկեանի կոլը 3 կէտերը պիտի նուիրէր Լիվըրփուլին, բայց 97-րդ վայրկեանին Հարիսըն Ռիտ նշանակեց Ֆուլհամի 2-րդ կոլը:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ասթոն Վիլա – Նոթինկհամ Ֆորեսթ 3-1
Վուլվզ – Ուեսթ Համ 3-0
Պրայթըն – Պըրնլի 2-0
Պորնմաութ – Արսենալ 2-3
Լիծ – Մանչեսթըր Եունայթըտ 1-1
Թոթենհամ – Սանտըրլենտ 1-1
Նիւքեսըլ – Քրիսթըլ Փելես 2-0
Էվըրթըն – Պրենթֆորտ 2-4
Ֆուլհամ – Լիվըրփուլ 2-2
Մանչեսթըր Սիթի – Չելսի 1-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արսենալ | 48 (40-14) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 42 (44-18) |
| 3.- Ասթոն Վիլա | 42 (33-24) |
| 4.- Լիվըրփուլ | 34 (32-28) |
| 5.- Չելսի | 31 (33-22) |
| 6.- Մանչեսթըր Եունայթըտ | 31 (34-30) |
Սպանիոյ «Լա լիկա»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, Պարսելոնա յաջորդական 39-րդ մրցումը ըլլալով («Լա լիկա»-ի մէջ) կրցաւ առնուազն կոլ մը նշանակել իր քաղաքի տերպիի մրցումին` Էսփանիոլի դէմ:
Արդարեւ, Էսփանիոլ 86 վայրկեաններ դիմանալէ ետք տեղի տուաւ Տանի Օլմոյի եւ Ռոպերթ Լեվանտովսքիի կոլերուն դիմաց եւ պարտուեցաւ 2-0 արդիւնքով
Ռէալ Մատրիտ առանց Քիլիան Էմպափէի կրցաւ 5-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնել Ռէալ Պեթիսը:
Կոնսալօ Կարսիա (3), Ռաուլ Ասենսիօ եւ Ֆրան Կարսիա նշանակեցին Ռէալի 5 կոլերը:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի արդիւնքները.
Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ 1-1
Ալաւես – Օվիետօ 1-1
Մայորքա Ժիրոնա 1-2
Ռէալ Մատրիտ – Պեթիս 5-1
Սեւիլիա – Լեվանթէ 0-3
Էսփանիոլ – Պարսելոնա 0-2
Էլչէ – Վիարէալ 1-3
Օսասունա – Աթլեթիք Պիլպաօ 1-1
Սելթա – Վալենսիա 4-1
Ռայօ Վայեքանօ – Խեթաֆէ 1-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պարսելոնա | 49 (53-20) |
| 2.- Ռէալ Մատրիտ | 45 (41-17) |
| 3.- Վիարէալ | 38 (34-16) |
| 4.- Աթլեթիքօ Մատրիտ | 38 (34-17) |
| 5.- Էսփանիոլ | 33 (22-19) |
| 6.- Պեթիս | 28 (30-24) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, Ինթեր Միլան մնաց առաջին դիրքի վրայ` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Պոլոնիային, մինչ Ա. Սէ. Միլան իր կարգին յաղթական վերադարձած էր Քալիարիի դաշտէն:
Ախոյեան Նափոլի 2-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լացիօ Ռոմայի դաշտէն, տաք մրցումի մը, ուր Լացիոյէն (2) եւ Նափոլիէն (1) կարմիր քարտեր ստացան երեք մարզիկներ:
Ստորեւ` արդիւնքները.
Ինթեր Միլան – Պոլոնիա 3-1
Վերոնա – Թորինօ 0-3
Ֆիորենթինա – Քրեմոնեզէ 1-0
Լացիօ Ռոմա – Նափոլի 0-2
Աթալանթա – Ա. Էս. Ռոմա 1-0
Եուվենթուս – Լեչէ 1-1
Ճենովա – Փիզա 1-1
Սասուլօ – Փարմա 1-1
Քոմօ – Ուտինեզէ 1-0
Քալիարի – Ա. Սէ. Միլան 0-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ինթեր Միլան | 39 (38-15) |
| 2.- Ա. Սէ. Միլան | 38 (28-13) |
| 3.- Նափոլի | 37 (26-13) |
| 4.- Եուվենթուս | 33 (24-16) |
| 5.- Ռոմա | 33 (20-12) |
| 6.- Քոմօ | 30 (23-12) |
Ֆրանսայի 17-րդ հանգրուանի մրցումներուն, առաջին դիրքը գրաւող Լանս 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Թուլուզի դաշտին վրայ, պահեց ախոյեան Փարիզ Սեն Ժերմենի վրայ իր մէկ կէտի առաւելութիւնը:
Փարիզ Սեն Ժերմեն Փարիզի տերպիի մրցումին 2-1 արդիւնքով բաւական դժուար յաղթանակ մը տարաւ Փարիզ Ֆ. Ք.-ի դէմ:
Լիոն 3-1 արդիւնքով յաղթեց Մոնաքոյին` այս վերջինիս դաշտին վրայ:
Ստորեւ` արդիւնքները.
Փարիզ Սեն Ժերմեն – Փարիզ Ֆ. Ք. 2-1
Լը Հաւր – Անժէ 2-1
Լորիան – Մեձ 1-1
Պրեսթ – Օքսեռ 2-0
Մարսէյ – Նանթ 0-2
Լիլ – Ռենն 0-2
Նիս – Սթրազպուրկ 1-1
Մոնաքօ – Լիոն 1-3
Թուլուզ – Լանս 0-3
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լանս | 40 (31-13) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 39 (37-15) |
| 3.- Մարսէյ | 32 (36-17) |
| 4.- Լիլ | 32 (33-22) |
| 5.- Լիոն | 30 (25-17) |
| 6.- Ռենն | 30 (29-24) |


