Հայկական Ֆութպոլ. Արազ Օզպիլիս` Փիւնիկի Ֆութպոլիստ

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Արազ Օզպիլիս նախորդ շաբաթավերջին ազատ մարզիկի կարգավիճակով միացաւ Փիւնիկին, յայտնեց երեւանեան ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Յիշեցնենք, որ շուրջ 10 օրեր առաջ անոր նախկին ակումբը` Պեշիքթաշ, խզեց իր պայմանագրութիւնը 29 տարեկան ֆութպոլիստին հետ:

Օզպիլիս, որ Այաքս Ամսթերտամի մարզադպրոցէն ելած է, Հայաստանի շապիկը կը կրէ 2012-էն ի վեր: Ան 39 մրցումի ընթացքին նշանակած է 6 կոլ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)