Հայոց Ցեղասպանութեան Մասին Հօր Յուշերը Պատմած Արա Կիւլերը` Քեմալ Եալչընին. «Տղա՛ս, Մի՛ Հրապարակիր Այս Պատմութիւնը, Սիրտս Չի Դիմանայ»
Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար ընթերցողներին է ներկայացնում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած թուրք մտաւորականներից Քեմալ Եալչընի յօդուածը` վերջերս մահացած համաշխարհային ճանաչում ունեցող պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլերի մասին, ով տարիներ առաջ Եալչընին պատմել էր Մեծ եղեռնի ականատես հօր յուշերը` Հայոց ցեղասպանութեան մասին. ՔԵՄԱԼ ԵԱԼՉԸՆ Ցաւալի լուրը կէս գիշերին ինձ հաղորդեց Հոլանտայում գտնուող ընկերս` Ճեմ Տումանը: Թուրքիան կորցրեց իր շատ նշանաւոր հայ զաւակին: Աշխարհը կորցրեց...




















