Պատարագ Աղթամարում. Սուրբ Խաչ Եկեղեցում Մեծ Մասամբ Քրտեր Եւ Թուրքեր Էին
Հարիւրաւոր հայեր` աշխարհի տարբեր ծայրերից, սեպտեմբեր 7-ին հաւաքուել էին Վանի Աղթամար կղզում` ներկայ գտնուելու սուրբ պատարագի: «Նիուզ ամ.»-ի թղթակիցը Վանից հաղորդում է, որ պատարագին ներկայ էր Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդ, Արամ արք. Աթեշեանը, յունաց պատրիարք Բարթողիմէոսը, ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ, ինչպէս նաեւ` Վանի իշխանութիւնների ներկայացուցիչներ: Պատարագից անմիջապէս յետոյ ներկաներին իր ողջոյնի խօսքը յղեց Պոլսոյ հայոց...










