Տիգրանակերտում Քրիստոնեաների Գերեզմանն Աղբ Թափելու Վայր Են Դարձրել
«ՆԻՈՒԶ» Թուրքիայի հարաւարեւելեան Տիգրանակերտ քաղաքի քրիստոնեաների գերեզմաններից մէկի պահակ Օզկիւներ Քըլըչերը յայտնել է, թէ երկու տարի է, ինչ գերեզմանի հարեւանութեամբ գործող հարսանեաց միջոցառումների սրահն իր աղբերը թափում է գերեզմանի տարածքում: Պոլսի հայկական «Ակօս» շաբաթաթերթին դիմած Օզկիւն Քըլըչերը պատմել է, որ արդէն 110 տարի կը լինի, որ իրենց ընտանիքի անդամները հսկում եւ պահպանում են Տիգրանակերտի քրիստոնեաների գերեզմաններից մէկը: «Գերեզմանում հանգչողների բարեկամները...
















