Որքանո՞վ Է Իրատեսական Հայ-Թուրքական Սահմանի Բացումը. Հայ-Թուրքական Սահմանի Բացման Մասին Հաղորդում Եւ Պաշտօնական Հերքում
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ 2014 թուականի յուլիսի 4-ին Թուրքիայում ամենասարսափայարոյց թերթի համբաւ վայելող «Թարաֆ» (թարգմանաբար` կողմ) թերթը գրեց, որ 21-ամեայ ընդմիջումից յետոյ վերաբացւում է հայ-թուրքական սահմանը. «Դա տեղի է ունենալու սեպտեմբերին եւ հանդիսանալու է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ Թուրքիայի երկրորդ քայլը: Առաջին քայլը գրանցուեց այս տարուայ ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի նախօրէին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանը ցաւակցական ուղերձ յղեց հայերին: Էրտողանն...
















