Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գերեզմանաշինութիւնից` Քաղաքաշինութիւն

October 13, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Տարիներ առաջ, երբ Թումանեան-Տէրեան խաչմերուկին յարող հատուածում  պատրաստւում էին բացել երջանկայիշատակ Դաւիթ Բեջանեանի հեղինակած Առնօ Բաբաջանեանի արձանը, մամուլի միջոցներով մեծ աղմուկ բարձրացուեց:

Աղմուկն այն ժամանակ (աւելի ճիշդ կը լինի այն անուանել` վայնասուն) այնքան մեծ էր, որ քանդակագործն իր կամքին հակառակ, ստիպուած, արձանը որոշ փոփոխութիւնների ենթարկեց: Ըստ իս, համոզուած եմ նաեւ` ըստ Դաւիթ Բեջանեանի, Առնօ Բաբաջանեանի արձանը այդ փոփոխութիւններից յետոյ տուժեց: Միտք պակասեց, որ դրուած էր արձանի ստեղծման հիմքում: Սակայն, նոյնիսկ առկայ փոփոխութիւններով հանդերձ, նրա կերտած Առնոն վաղուց դարձել է Երեւանի զարդը, եւ իւրաքանչիւր երեւանցու համար քաղաքի այդ հատուածը դարձել է Երեւանի տեսարժան վայրերից մէկը: Այն ժամանակ թէ՛ Դաւիթ Բեջանեանը եւ թէ՛ արձանի ճարտարապետը պայքարեցին, որ տուրք չտրուի կիսագրագիտութեամբ տառապողների կարծիքներին, եւ շատ արուեստագէտներ, իրենց արհեստավարժ կարծիքներով, կանգնեցին մեծ քանդակագործի կողքին: Ի հարկէ, եղան նաեւ նախանձողներ եւ չհանդուրժողներ, ովքեր իւղ էին լցնում կրակին, բայց, փառք Աստծոյ, յաղթեցին բանականութիւնն ու ճաշակը:

Ճաշակով եւ յատկապէս` արուեստի գործ համարուող արձաններ Երեւանում շատ կան: Դրանց մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ` այն բանի, որ վերջին շրջանում Երեւանը, կարծես, դարձել է յուշանուէրների խանութ: Յիշո՞ւմ էք` նման խանութներ կային խորհրդային տարիներին, որտեղ գաճէ արձանիկներ էին վաճառում, իսկ շուկայում նոյնիսկ դրանց կաղապարները կարող էինք գնել: Այդ արձանները կամ արձանիկները ոչ մի արժէք չունէին, բայց մարդկանց մի խաւ կար, որ ուզում էր տանն ունենալ ասենք` Սայաթ Նովայի, պալէի պարուհու կամ ջղային դէմքով ծովահէնի արձանները: Էլի ճաշակի հարց է, ոչինչ չես ասի, յատկապէս երբ մարդը, դրանք գնելով, զարդարում էր իր սեփական բնակարանը: Ըստ էութեան, իւրաքանչիւր ոք իր բնակարանի ե՛ւ ճարտարապետն է, ե՛ւ ձեւաւորողը:

Ասում են` Երեւանը մեր տունն է: Մեր ասելով` չգիտեմ` ում նկատի ունեն, բայց որ այդ տունը գնալով ռաբիս տարածքի է վերածւում, դա փաստ է: Ահաւասիկ` վերջին արձանները, որ տեղադրուեցին քաղաքում: Շատ կ՛ուզէի իմանալ այն ճարտարապետի անունը, ով ստորագրել է արձանների տեղադրման թոյլտուութեան տակ: Անձամբ ես դէմ չեմ, որ մեր քաղաքում մեր մեծերի արձանները տեղադրուեն: Աւելի՛ն. ուրախ կը լինեմ: Բայց հիմա տխուր եմ, որովհետեւ ես մեր մեծերին  այդպէս չեմ պատկերացրել: Ինձ համար Մհեր Մկրտչեանը շարքային հարբեցող չէ, եւ ոչ էլ Եղիշէ Չարենցը այնպիսին, ինչպէս նստած է Երեւան հիւրանոցի մուտքի մօտ: Իսկ Հրանդ Մաթեւոսեանի արձանը նման տեսքով պատրաստելը (քանդակել դրան չի կարելի ասել) ուղղակի զաւեշտի է նմանւում: Ես հասկանում եմ, որ այս տողերը կարդալիս կը լինեն շատերը, ովքեր կը մեղադրեն ինձ նման կերպ արտայայտուելու համար: Բայց ես չեմ կարող այս մասին չխօսել, երբ բոլորը միաբերան փառաբանում են նախաձեռնութիւնը եւ փնովում նրանց, ովքեր փչացնում են դրանք: Ի հարկէ, վանտալիզմը պէտք է դատապարտուի, բայց արդեօ՞ք վանտալիզմ չէ նման արձաններով մայրաքաղաքը լցնելը: Ինչո՞ւ ես` բնիկ երեւանցիս, պէտք է ամաչեմ եւ իմ հիւրերին այդ կողմերով չառաջնորդեմ: Ինչո՞ւ ես պարտաւոր եմ զգուշ քայլել այդ արձանների կողքով, որ յանկարծ չսայթաքեմ եւ, արձաններին կպնելով, չվնասեմ դրանք: Ինչո՞ւ ես պարտաւոր եմ իմ հիւրին բացատրել, որ արձանները գաճից են, եւ քանդակագործն էլ «ցեխ» է դրել եւ ձրի «ծեփում» է ում պատահի եւ ոնց պատահի: Ինչո՞ւ ես` որպէս երեւանցի, պէտք է տարբերութիւն չզգամ գերեզմանոցային եւ քաղաքային  ճարտարապետութեան միջեւ: Եւ վերջապէս, ինչո՞ւ էք ստեղծել այնպիսի մթնոլորտ, երբ մեր մեծերի արձանները  նպաստելու են մարդկանց ձերբակալմանը, եւ դեռ հպարտօրէն էլ յայտնում էք, թէ տեսախցիկներն արդէն տեղադրուած են:

Մեր մեծերը ըմբոստ են եղել, մտաւորական են եղել, ստեղծագործել են եւ ժառանգութիւն են մեզ թողել: Մի՛ դարձրէք նրանց «գործ տուողներ»: Մրցոյթ յայտարարէք, թող արժանաւորների կերտած պղնձաձոյլ արձանները  տեղ գտնեն այդ նոյն վայրերում,  հակառակ դէպքում` ես ինձ իրաւունք կը վերապահեմ մի նստարանի վրայ էլ նստեցնել  երջանկայիշատակ պապիս արձանը, ով մեր թաղամասում անյայտ դէմք չի եղել:

 

 

 

Նախորդը

Հայ Եկեղեցւոյ Լուսապսակ Սուրբեր. Տօն Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց*

Յաջորդը

Նոթեր Ու Նետեր. Զրոյց` Յոռետեսի Մը Հետ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.