Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մռաւի Լեռներից Մինչեւ Արաքս. Դանդաղ, Բայց Ակնյայտ, Կեանքը Բարելաււում Է Քաշաթաղում

September 10, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ գործարարների պատուիրակութեան հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժուարանցանելի ճանապարհներով կտրեց  հարիւրաւոր քիլոմեթրեր, ունեցաւ բազմաթիւ հանդիպումներ Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների շարքային քաղաքացիների` վերաբնակիչների հետ: Շուրջ հինգ տասնեակ հոգանոց պատուիրակութիւնը Ստեփանակերում հանդիպումներ ունեցաւ Արցախի նախագահի եւ վարչապետի հետ: Երեք տարի առաջ լիբանանահայ գործարարների աւելի փոքր խմբի հետ անցել էի գրեթէ նոյն երթուղով: Բացի այդ, որպէս լրագրող իմ յաճախակի այցելութիւնները Մռաւի լեռներից մինչեւ Արաքս, ինձ հնարաւորութիւն են տալիս համեմատել. ինչպիսի՞ն էին կեանքը եւ պայմանները, ինչպիսի՞ն էին մարդիկ եւ յոյսերը 1990-ական թուականներին, տասը տարի առաջ, 2005-ին, 2009-ին, այսօր: Որքան շատ եմ այցելում այդ տարածքներ, աւելի մօտիկից  ծանօթանում պայմաններին ու մարդկանց, այնքան աւելի լաւ եմ համոզւում, թէ որքան բազմաշերտ, բարդ, զգայուն, երկարաժամկէտ եւ դժուար գործընթաց է վերաբնակեցումը: Սերունդներ են պահանջուելու, միլիառաւոր տոլարներ ու խորը հաւատ, մինչեւ որ այդ տարածքները վերջնականապէս ազատուեն աւերակներից, վերականգնուեն ու վերաբնակեցուեն լիարժէքօրէն: Դժուարամատչելի ու բարձր լերան գագաթը յաղթահարելու ճանապարհին կարեւոր է իւրաքանչիւր մեթրը: Այս ճանապարհին հայերը դեռ լերան ստորոտում են: Մնացեալը` ստորեւ:

Քաշաթաղի շրջանի հարաւային` Արաքսի հարթավայրային հատուածում, անցնող աշնանը մշակուել ու ցանուել է յաւելեալ 2500 հեկտար հողատարածք` շնորհիւ Կիպրոսում գրանցուած լիբանանեան Artsakh Roots Investment` ԱՌԻ ընկերութեան տրամադրած վարկային միջոցների: ԼՂՀ գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարեանը ասում է, որ տարին բարենպաստ էր` միջինից բարձր բերք է ստացուել, իսկ մթերման գները եղել են համեմատաբար բարձր:

«Արցախում գիւղատնտեսական ծրագրերի զարգացման գործում ԱՌԻ յապաւումը արդէն անբաժանելի է», ասում է Բաղդասարեանը` ընդգծելով, որ ԱՌԻ-ին, ի տարբերութիւն առեւտրային դրամատների, գիւղացիներից ոչ միայն գրաւ չի պահանջում, այլ երկարաժամկէտ վարկերը տրամադրում է ընդամէնը 9 տոկոսով: Վերջնարդիւնքում, գիւղացիներն այդ վարկերն ստանում են 6 տոկոսով, քանի որ միւս 3 տոկոսը վճարում է Արցախի կառավարութիւնը:

Հակարի գետին մօտ գտնուող Ներքին Սուս համայնքում հինգ ընտանիք ստացել է անասնավարկ, բայց կան այլ ընտանիքներ եւս, ովքեր ցանկանում են օգտուել վարկերից: «Սա այն աշխատանքի շարունակութիւնն է, որ կատարեցին հայ ազատամարտիկները արցախեան պատերազմի տարիներին: Շարունակէ՛ք աջակցել բոլոր այն քաշաթաղցիներին, ովքեր ցանկութիւն ունեն զարգացնել գիւղատնտեսութիւնը, ունենալ անասուններ, բարելաւել իրենց կենցաղը, բայց գումար չունեն», ԱՌԻ-ի վարկատուներին յորդորեց Ներքին Սուսի բնակիչներից Սարգիս Ասլանեանը:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանի խօսքերով` ԱՌԻ ընկերութեան եւ Արցախի կառավարութեան համագործակցութիւնը ուղղուած է Քաշաթաղի շրջանի տնտեսական զարգացմանն ու վերաբնակեցմանը: «ԱՌԻ-ի կողմից ներգրաւուած միջոցների հաշուին իրականացուել է աւելի քան 1.1 միլիոն ամերիկեան տոլարի աջակցութիւն», ասում է նա: Բացի այդ, Լիբանանի «Արցախ» ֆոնտի կողմից Քաշաթաղի շրջանում 2006 թուականից տրամադրուել է 289 հատ կթու կով բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնուել է երրորդ երեխան:

Քարեգահ համայնքի ղեկավար Մարինէ Պետոյեանը ասում է, որ այն ներդրումները, որոնք կատարւում են ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի միջոցով, լուրջ խթան է վերաբնակիչ ընտանիքների տնտեսութեան զարգացման համար: «Ես առաջարկում եմ, որ այստեղ ձեւաւորուած երիտասարդ ընտանիքները արտահերթ օգտուեն տրամադրուող վարկերից: Դա լուրջ խթան կը լինի նրանց կայացման համար», ասում է Պետոյեանը:

ԱՌԻ-ի գործադիր տնօրէն Սուրէն Սարգսեանի խօսքերով` Հայաստանի եւ Արցախի համար «ռազմավարական արժէք ներկայացնող այս հողամասը վերաբնակեցնելու աշխատանքի ուղղութեամբ շատ լուրջ ծրագրեր պէտք է մշակենք ոչ միայն Լիբանանի եւ Արցախի միջեւ, այլ` համայն սփիւռքահայութեան հետ»:

ԱՌԻ-ի հիմնադիրներից Մասիս Ալեքսանդրեանն ասում է, որ ԼՂՀ գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի հետ համագործակցութեան երկու տարիների աշխատանքներն ընթանում են սահուն եւ թափանցիկ: «Մենք եկել ենք մեր աչքով տեսնելու, թէ կատարուած ներդրումները ինչ հետք են թողել հողի վրա, որո՞նք են ձեր առաջարկներն ու մտահոգութիւնները, ի՞նչ ակնկալութիւններ ունէք: Մենք փորձելու ենք այս ծրագրի մէջ ներառել նաեւ սփիւռքեան այլ գաղութներ, բայց ուզում ենք, որ այս առաջին փորձը մեր մտքում շատ յստակ լինի, որպէսզի կատարենք մեր հետագայի ծրագրումները», ասաց Ալեքսանդրեանը:

2008 թուականի մարտին Բերձոր քաղաքում «Թուֆենկեան հիմնադրամը» նախագահ Բակոյ Սահակեանի մասնակցութեամբ կազմակերպել էր համահայկական խորհրդաժողով` հայութեանը ծանօթացնելու Քաշաթաղի խնդիրները, կարիքները, դժուարութիւններն ու շրջանի ռազմավարական կարեւորութիւնը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ Հայաստանի անվտանգութեան համար: Խորհրդաժողովը նպատակ ունէր Հայաստանի եւ սփիւռքի գործարարներին ներկայացնելու Քաշաթաղում ներդրումներ կատարելու կարելիութիւնները:

Քաշաթաղի շրջանը իր մէջ ներառում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջանները եւ Ջէբրայիլի շրջանի մի մասը: Տարածքը արցախեան ուժերի վերահսկողութեան տակ է անցել 1992-93 թուականների ընթացքում: Քաշաթաղի շրջանն ունի աւելի քան 50 համայնք, վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է, որով անցնում է համայն հայութեան հանգանակութիւնների միջոցով 1990-ական թուականներին կառուցուած Գորիս-ստեփանակերտ մայրուղին:

2009 թուականի օգոստոսին Քաշաթաղի շրջան այցելեցին լիբանանահայ շուրջ երկու տասնեակ գործարարներ, ովքեր երկու օրերի ընթացքում շրջեցին մի շարք բնակավայրերում` նպատակ ունենալով ծանօթանալ շրջանի ներդրումային հնարաւորութիւններին: Ապա այդ գործարարները Պէյրութ հրաւիրեցին Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանին: Այս այցելութիւնների եւ քննարկումների արդիւնքում ստեղծուեց Artsakh Roots Investment ընկերութեանը, որը յայտարարեց, որ երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով եւ առանց գրաւի վարկեր է տրամադրելու Քաշաթաղի եւ Շահումեանի (Քարվաճառ) շրջանների բնակիչներին: Այս տարածքները  համարւում են աշխարհի ամենառիսքային շրջաններից մէկը ներդրումների եւ պիզնըս գործունէութեան տեսանկիւնից: Այսօր ԱՌԻ ընկերութեանը մաս են կազմում աւելի քան ութ տասնեակ հայազգի գործարարներ, ովքեր կա՛մ բնակւում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են:

«Մենք չենք թողնի այս հողը»

Սեպտեմբերի 1-ին ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները այցելեցին Բերձոր, Իշխանաձոր, Կովսական ու Միջնաւան: Սեպտեմբերի 1-ը` ուսումնական նոր տարուայ առաջին օրը, հայ դպրոցականների, նրանց ծնողների ու ուսուցիչների ամենաուրախ օրն է: Իշխանաձորի դպրոցն ունի 35 աշակերտ: Այս տարի դպրոցն ունեցել է երեք շրջանաւարտ, երեքն էլ ընդունուել են բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Գիւղացիները հաւաքուել էին եւ սպասում էին լիբանանցի գործարարներին, որոնք այդ օրը երկու կթու կով պիտի տրամադրէին Ռուզաննա Գաբրիէլեանին եւ Սիրվարդ Դաւթեանին: Ռուզաննան ունեցել էր հինգերորդ երեխան, իսկ Սիրվարդը` վեցերորդ:

Ռուզաննային կթու կով նուիրեց Ստեփան Օվանեսովը, ով Իշխանաձոր էր եկել Լոնտոնից` կնոջ հետ: Ստեփանը ծնուել է Իրաքում, ապա տեղափոխուել Մեծն Բրիտանիա: Այսպիսի մարդկանց անիմաստ է հարցնել, թէ ինչո՛ւ են կով նուիրում մի ընտանիքի, որին նախկինում չեն տեսել, չեն ճանաչել եւ հաւանաբար այլեւս չեն հանդիպելու: Նրանց միակ շփումը կով նուիրելու մի քանի րոպէներն են, իսկ յիշողութիւնը` համատեղ լուսանկարը:

Սիրվարդին կով նուիրեց Տիգրան Գալայճեանը, ով Իշխանաձոր էր եկել Գահիրէից` կնոջ հետ:

«Այս տարի մենք 168 կով ենք տրամադրելու, որոնցից 100-ը` Քաշաթաղի շրջանում», հաւաքուածներին դիմեց ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներից Պեն Պչաքճեանը եւ շարունակեց. «Ես պիտի քաջալերեմ, որ այստեղ ընտանիքները աւելի շատ երեխաներ ունենան: Մենք ամէն ծնուած երեխային մէկ կթու կով ենք տրամադրելու, որպէսզի երեխան ապահով լինի կաթով, մածունով, պանիրով»:

Իշխանաձորի միջնակարգ դպրոցի դասվար Մարգարիտա Մնացականեանը 13 տարի առաջ ամուսնու եւ երկու տղաների հետ եկել է Վանաձոր քաղաքից: Երրորդ երեխան` աղջիկը, ծնուել է Իշխանաձորում: «Այս կովեր տրամադրելը հնարաւորութիւն է տալիս բազմազաւակ ընտանիքներին գոյատեւելու, ապրելու: Մէկ կովը կարող է մէկ ընտանիք պահել: Սա շատ լաւ ծրագիր է: Այս կով բաժանող մարդիկ կարող են արդէն համոզուած լինել, որ դպրոց յաճախող  երեխան ամէն առաւօտ կարող է մէկ բաժակ կաթ խմել», ասում է ուսուցչուհին: Նա համեմատելով անցնող տարիներն ու այսօրը` նկատում է. «Դժուարութիւններ,անշուշտ կան, բայց փոփոխութիւններն էլ ակնյայտ են: Գիւղը արդէն կայացել է: Մենք չենք թողնի այս հողը»:

Իշխանաձորը Հակարի գետի երկայնքով տեղաբաշխուած տասնեակ բնակավայրերից մէկն է: Ունի աւելի քան 200 բնակիչ: Ջրային պաշարներով հարուստ Քաշաթաղի շրջանով հոսում են նաեւ Աղաւնոյ եւ Որոտան գետերը, որոնք միանում են Հակարիի ջրերին: Իսկ Հակարին միանում է Արաքսին:

Արսէն Թելունցը Իշխանաձորի գիւղապետն է, ծնունդով` Գորիսի Խնձորեսկ գիւղից: Այստեղ հաստատուել է 2000 թուականից: «Մեծ փոփոխութիւններ կան: Այն ժամանակ անգամ լոյս չկար, մարդիկ ճրագի լոյսի տակ էին ապրում, հիմա ելեկտրականութիւն կայ: Ահագին տարբերութիւն կայ մարդկանց կենցաղի եւ ապրելակերպի մէջ: ԱՌԻ-ի վարկերով մարդիկ դաշտեր են ցանում: Դրա շնորհիւ ընտանիքները հաց են ունենում ամբողջ տարուայ համար: Արտագաղթ չկա, ով յարմարուել է, արդէն մնալու է: Նրանք, որոնք դիմացել են անցնող տարիների դժուար պայմաններին, այլեւս չեն հեռանայ», ասում է Թելունցը:

Կովսականում եւ Արաքսի ափին

ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչների յաջորդ կանգառը Կովսական քաղաքն էր: Մի քանի տարի առաջ այստեղ հաստատուել են մի քանի հողագործներ Սիրիայի` Գամիշլի քաղաքից:  Արցախի պետութիւնը նրանց տրամադրել է շինանիւթ` տունը կարգի բերելու համար, «Թուֆենկեան հիմնադրամը»` աշխատուժի ծախսը, իսկ «Արցախ» ֆոնտը` ընտանիքների տեղափոխման ծախսերը Սիրիայից Արցախ:

«Սա շատ յաջող փորձ է: Այստեղ հաստատուած գամիշլիցիներին շուտով կը միանան նրանց ընտանիքները: Ինչո՞ւ Գամիշլիից: Քանի որ Գամիշլին գիւղատնտեսական շրջան է: Այս տարի լաւ բերք են ստացել: Նրանք իրենց հետ բերել են նաեւ իրենց փորձը, որը հետաքրքրական է տեղացիների համար», ասաց Մասիս Ալեքսանդրեանը:

Կովսականում եւ հարեւան Միջնաւան քաղաքում «Արցախ» ֆոնտը մի քանի կթու կով բաժանեց: Նորա Յովհաննիսեանը ունեցել է վեցերորդ երեխան: Նա «Արցախ» ֆոնտից ստացել է երեք կթու կով: Այս անգամ Նորային կթու կով նուիրեց Թալին Կոնճեանը, ով եկել էր Պէյրութից: Կովսականում վեցերորդ երեխան է ունեցել նաեւ Ալինա Յարութիւնեանը: Նրան կթու կով նուիրեց Պեն Արսլանեանը: Իսկ Միջնաւանում կթու կով ստացաւ Մարիամ Ագախանովան, ով ունեցել էր հինգերորդ երեխան: Կովը նուիրեցին Նելլի Աղասարգիսեանն ու Թամար Գասարճեանը:

Միջնաւանից մենք ուղեւորուեցինք այն վայրը, որտեղ Ծաւ գետը միանում է Արաքսին: Երեկոյեան աւելի քան յիսուն սփիւռքահայեր եւ մի քանի տասնեակ տեղացիներ ընթրիքի սեղան էին գցել հէնց Արաքսի ափին: Մայր գետը մեր նախորդ հանդիպման համեմատ աւելի վարար էր: Մի քանի կենացներ խմեցին ու երգեր երգեցին: Կէսգիշերից յետոյ, հինգ ժամուայ ճանապարհ յաղթահարելուց յետոյ, խումբը հասաւ Ստեփանակերտի «Փարք հոթել» հիւրանոց:

 

Բերձոր-Իշխանաձոր-Կովսական-Միջնաւան-Արաքս

 

 

Նախորդը

Մեր Խաղի Ժամանակը

Յաջորդը

Սաֆարովի Հարցով Հայութիւնը Կը Շարունակէ Բողոքել Եւ Արդարութիւն Պահանջել

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.