Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Բոզի Կալգոտկա». Հայ-Ազրպէյճանական` Երեսուն Մեթր Հեռաւորութեամբ Դիրքեր

August 22, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Երիտասարդ նորակոչիկ Արմանը Հայաստանի Ոսկեվազ գիւղից է, նայում է ազրպէյճանական դիրքերին, որոնք տեղակայուած են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնուող Մատաղիսի զօրամասի իր դիրքից 30 մեթր հեռաւորութեան վրայ:
Խրամատ` Մատաղիսի դիրքերի առաջնագծում: Մարտակերտի շրջան, ԼՂՀ: Արցախեան պատերազմի ժամանակ (1988-1994 թթ.) այս տարածքն անուանել են «Բոզի կալգոտկա»` կապելով տեղանքի ցանցանման լինելու հետ, որն առաջացել է ծանր գնդակոծութեան պատճառով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սահմանի այս հատուածն այսպէս էլ կոչւում է` «Բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թէ՛ հայկական, թէ՛ ազրպէյճանական կողմերը տուել են մեծաթիւ զոհեր:

Ամենադաժանը 1994-ին էր: Ազրպէյճանական զօրամիաւորումները ականանետների եւ հրետանու արկերով տեղանքը դարձրել էին ցանց` ամէնուր փոսեր էին: Այն նման էր ցանցաւոր զուգագուլպայի (կալգոտկա): 1990-ականներին Երեւանում ցանցաւոր զուգագուլպաները մոտայիկ էին, դրանք տարածուած էին յատկապէս մարմնավաճառների շրջանում, եւ այդ տարիներին կրկէսի մօտ երեկոյեան ժամերին կարելի էր հանդիպել ցանցաւոր զուգագուլպաներով այդ կանանց` մարմնավաճառներին: Եւ տղաներից մէկն այս տեղանքը նկարագրելիս այն նմանեցրել է հէնց այդ ցանցաւոր զուգագուլպային` «բոզի կալգոտկային»: Անուանումը «կպել է» սահմանի այս ամենավտանգաւոր հատուածին ու պահպանուել առայսօր:

 

Մատաղիսի դիրքերի զինուորները ծառայում են 14-օրեայ ժամանակացոյցով` 14 օր նրանք սահմանի դիրքերում են, 14 օր` մօտակայ ռազմական խարիսխում:
Քափիթեն Արթուր Մկրտչեանը արդէն 5 տարի Մատաղիսի դիրքերից մէկի հրամանատարն է, հանգստանում է ամրութիւնում: ԼՂՀ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ղարաբաղում ու Հայաստանում շատերն են լսել այս տարածքի, այստեղի մարտերի, զոհերի մասին: Հայ-ազրպէյճանական սահմանի ամենամօտ դիրքերն են: Հայ եւ ազրպէյճանցի զինուորներն իրարից հեռու են երեսուն մեթրով: Երբ դիտակէտից նայում էի ազրպէյճանցիների դիտակէտին, թուաց` այնտեղից էլ ինձ են նայում եւ մի պահ աչքերս կկոցեցի այդ զգացողութիւնից: Իսկ երբ հրամանատարին զգացողութեանս մասին պատմեցի, ծիծաղեց: «Նոյն բանը շատերն են զգացել», ասաց նա:

«Բոզի կալգոտկան» հեռուից ցցուած է վարելահողերի մէջտեղը: Մի կողմից` Չայլու, միւս կողմից` Թալիշ գիւղերի անմշակ հողերն են: Մինչեւ պատերազմը այստեղ կանաչ էր, ոռոգովի հողատարածքներ էին, հիմա ջուր չի հասնում, եւ ամբողջ տեսադաշտը դեղնած խոտածածկ է: Տեղ-տեղ դեղնութիւնը հատում են խրամատները:

 

Նորակոչիկները` Լեռնային Ղարաբաղի «Եղնիկների» ռազմական խարիսխում:
Կապի հանգոյցի պատասխանատու զինուորը: Մատաղիսի դիրքեր, Մարտակերտի շրջան ԼՂՀ:

 

 

 

 

 

 

 

 

 

Բարձունքը կիսել են հայկական եւ ազրպէյճանական զօրքերը, կիսել- խրամատաւորուել են` դէմ-դիմաց, նոյն հարթութեան վրայ:

Առաջնագիծ հասնում ենք մի քանի հարիւր մեթր քայլելուց յետոյ: Այստեղի զինուորները մի տեսակ առանձնանում էին, աւելի հանգիստ, հասուն էին, նոյնիսկ նրանց շարժումներն էին ուրիշ: Մտածում եմ` երեւի ընտրովի են այստեղ բերում, որովհետեւ այստեղ ոչ մի րոպէ չես կարող ուշադրութիւնից դուրս թողնել դիմացի դիրքերը: Այս զինուորները զօրացրուելուց յետոյ չգիտեմ պատմելո՞ւ են, թէ որտեղ էին իրենք ծառայում` երեսուն մեթր հեռաւորութեան մասին պատմելո՞ւ են:

 

Փոխգնդապետ Ալիկ Սարգսեանը քայլում է Մատաղիսի առաջնագծի խրամատով: Փոխգնդապետ Սարգսեանը զինուոր էր, երբ սկսուեց արցախեան ազատագրական շարժումը, գերի է ընկել պատերազմի ժամանակ: Մինչ ազատ արձակուելը նա 1,5 տարի գերի է մնացել:
Մատաղիսի դիրքեր հասնելու ճանապարհին. ճանապարհի չպաշտպանուած հատուածի, որը տեսանելի է Ազրպէյճանի կողմից, պաշտպանութիւնը մասամբ ուժեղացուած է կրակահերթից մետաղեայ մեծ տարաներով, անուադողերով եւ խոտերով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տղաների մէջ չկային «գլուխգովան» տեսակից: «Տղաներին բոլորին պէտք է պարգեւատրել», միանգամից անցնում է մտքովս: Տղաների այս տեսակի մասին չեն գրում, չեն պատմում, իրենք էլ խօսողներից չեն: «Այսպիսի զինուորների կը նախանձէր ցանկացած պետութիւն», յետոյ մեր զրոյցում ասում է զօրամասի հրամանատար Կամօ Վարդանեանը:

Զրուցում եմ զինուորների հետ, տարբեր վայրերից են: Հիմնականում ընկերային անապահով ընտանիքների տղաների կարող ես հանդիպել առաջին գծում: Մի քանիսի հայրերն արտագնայ աշխատանքի են մեկնել: Չգիտեմ, երբ այս խաւի մարդկանց եմ հանդիպում, հասկանում եմ, որ սահմանների պաշտպանութիւնն ապահով է: «Ինչ լաւ է, որ պաշտօնեաների երեխաներ չկան այստեղ, թէ չէ ամէն ինչ կը փչացնէին»,  մտածում եմ:

 

Երկժամեայ հերթապահութիւն. մարտական դրօշի ժամապահը պաշտպանում է դրօշը Մատաղիսի զօրամասի հրամանատարական կէտում: Լեռնային Ղարաբաղ:
Մատաղիսի դիրքերում ճաշի ժամ է, ԼՂՀ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Բոզի կալգոտկայում» է «ծնուել» ազրպէյճանցիների ազգային հերոսը` Մուպարիզ Իպրահիմովը: Ազրպէյճանական բանակի ենթասպան 2010 թ. յուլիսին խափանարարական գործողութեան ընթացքում սպաննուել է հէնց այստեղ: Իլհամ Ալիեւը Մուպարիզ Իպրահիմովին յետմահու «Ազրպէյճանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Կոչումը շնորհուել է «Ազրպէյճանի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան ժամանակ դրսեւորած բացառիկ քաջութեան համար»: Իսկ հայ զինուոր Արտակ Ղաբուզեանն էլ նրան ոչնչացրել է Ղարաբաղի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան ժամանակ: Արտակ Ղաբուզեանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրուել է «Արիութեան», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայութեան» մետալներով: Իսկ Հայաստանի կառավարութիւնը ընկերային անապահով Արտակ Ղաբուզեանի 5 անձից բաղկացած ընտանիքին յատկացրել է 3 սենեականոց բնակարան:

 

«Եղնիկների» ռազմական խարիսխը, ԼՂՀ:
Մատաղիսի դիրքերի գետնատնակի պատին փակցուած է զինուորականների միջեւ դաժանութիւնը/բռնութիւնը խարազանող կրօնական պաստառը, ԼՂՀ ռազմական պաշտօնաթերթի մի համար եւ զինուորականի գլխարկ ու վերարկու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղի ճանապարհներն էլ են փոխուել, դարձել են զինուորական ճանապարհներ, զինուորական մեքենաներ են միայն անցնում: Այս ճանապարհները տրորում են միայն զինուորական կօշիկները: Մի մասն էլ նոր կառուցուած ճանապարհներ են` թշնամու գնդակների համար անհասանելի հատուածներով: Ամէնուր պաշտպանական կառոյցներ են, փշալարեր, թաքստոցներ, զրահամեքենաների համար անանցանելի խորխորատներ…

Թիկունքում` հեռւում, երեւում են ձգուող լեռներն ու անտառները, իսկ դիմացը հարթավայրն է` շոգ ու փոշոտ յուլիսեան դեղնած հարթավայրը:

Եւ զինուորների մասին բազում պատմութիւններ, որոնց մեծ մասը մնում է այստեղ` այս ճանապարհներին, խրամատներում, յաւերժական փոշու քուլաներում: Այստեղից քիչ հեռու Արաբոյի տղերքն են ծուղակի մէջ ընկել, այստեղ բերող ճանապարհին է ականի վրայ պայթել «26-ի Եուրան», հարիւրաւոր զոհեր են եղել «Բոզի կալգոտկայում» եւ դրա շրջակայքում:

Սրբի Անկիւն

Նորակոչիկները` ամէնօրեայ մարզանքների ժամանակ: «Եղնիկներ», ԼՂՀ:
Զինուորը գիշերը հսկում է «Եղնիկների» առաջնագիծը` Ազրպէյճանի սահմանի Գիւլիստանի հատուածում: Գիշերը զինուորները հերթապահում են երկու ժամը մէկ:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիրքում մի տեղ «Սրբի անկիւնն է»: Տղաներից ամէն մէկը մի «սուրբ» բան է դրել այս անկիւնում: Գումարտակի պետը` Արթուր Մկրտչեանը, վեց տարի այստեղ է ծառայում: Չարենցաւանցի է, Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ուսումնարանն աւարտելուց յետոյ նշանակուել է այստեղ ու մնացել: Նա էլ իր զինուորների նման քիչ է խօսում: «Սրբի անկիւնի» գլաքարերից մէկի վրայ փորագրուած է. «3-ի Ռազուեդկա (հետախուզութիւն, խմբ.) Աստուած ձեզ պահի պաhպանի»: Սովորաբար, գործողութիւնից առաջ տղերքն այստեղ մի քանի վայրկեան կանգնում են լուռ, յետոյ` շարժւում: Տղաներից մէկն ասում է, որ դիրքն ընդունելիս իրենք էլ են գնում «Սրբի անկիւն»:

 

Նախարար Մովսէս Յակոբեանի հեռախօսահամարը փակցուած է բոլոր զօրամասերում` յորդորելով զինուորներին` զանգահարել անմիջապէս նախարարին եւ յայտնել բռնութեան կամ պատժի դէպքերի մասին: Սակայն զինուորները դեռ դժուարութեամբ են համոզւում յայտնել ինչ-որ բան միմեանց մասին:
Փոխգնդապետ Ալիկ Սարգսեանը դիտակէտից նայում է 30 մեթր հեռաւորութեամբ տեղակայուած ազրպէյճանական առաջնագծին: Նրա յետեւում երիտասարդ նորակոչիկ Արմանն է: Մատաղիսի դիրքեր, ԼՂՀ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երիտասարդ նորակոչիկ Արմանը Հայաստանի Ոսկեվազ գիւղից է, նայում է ազրպէյճանական դիրքերին, որոնք տեղակայուած են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնուող Մատաղիսի զօրամասի իր դիրքից 30 մեթր հեռաւորութեան վրայ: 14 օր նա դիրքում է մնում, իսկ յետոյ 14 օր` զօրանոցում: Նա նոր էր վերադարձել արձակուրդից: Արմանը բարձրահասակ է եւ յենակէտում գլուխը տեղ-տեղ ստիպուած իջեցնում է: Քչախօս է, դիրքի տղաները իսկապէս քչախօս են, նրանք հարցերիս պատասխանելիս էլ անընդհատ դիտակէտից դուրս էին նայում: «Էստեղ դժուար չի՞», հարցնում եմ Արմանին: «Դժուարութիւններին յարմարուել ենք»,  պատասխանում է: Հարցնում եմ` ինչպէ՞ս ես դիմանում: Նոյն պատասխանը. «Դէ, արդէն յարմարուել ենք»: Ես զգացի, որ հարցերովս խանգարում եմ, նա հայեացքը դիտակէտից չէր ուզում կտրել:

«Սրանք Ապագայի Համար Կենսական Տարածքներ Են»

Զինուորը զանգահարում է Մատաղիսի սահմանային դիրքի այն միակ կէտից, որտեղ հեռախօսակապ կայ: Ազրպէյճանի սահմանը տեսանելի է առաջնային գծում` ազրպէյճանական գիւղը` դրա յետեւում: ԼՂՀ:
Նորակոչիկները Ղարաբաղի յայտնի «Եղինիկներ» զօրամասի մարզական աւանում:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիրք ուղեկցում է հրամանատարի անձնակազմի հետ տարուող աշխատանքների գծով տեղակալ Ալիկ Սարգսեանը: «Վիլիս»-ը սլանում է դաշտով` իր յետեւից թողնելով փոշու թանձր ամպ: Զինուորականներն արագ են վարում, դժուար է գտնել մի զինուորականի, որ դանդաղ վարի մեքենան: Հրամանատարի տեղակալն ասում է, որ տեղ-տեղ թշնամու համար հասանելի ենք, այդ պատճառով է արագ վարում, բայց ես գիտեմ, որ իրենց մօտ սովորութիւն է, պարզապէս աւելորդ ժամանակ չեն ուզում ծախսել ճանապարհներին: «Սրանք ապագայի համար կենսական տարածքներ են», նայելով տափաստանի կողմը` ասում է հրամանատարի տեղակալը: Այնքան էլ հասկանալի չէր` նա նկատի ունէր ճանապարհից աջ ու ձախ ընկած տարածքնե՞րը, թէ՞ հեռուն ձգուող տափաստանը: Հրամանատարի տեղակալը պարբերաբար զգուշացնում էր` այստեղ չնկարել, այս հատուածում չի կարելի նկարահանումներ կատարել:

«Հինգերորդ գունդն այստեղ է ձեւաւորուել, կռիւների ընթացքում», ասում է Ալիկ Սարգսեանը: Մինչեւ դիրքեր հասնելը հրամանատարի տեղակալը հասցնում է ներկայացնել ղարաբաղեան շարժումը` սկզբնաւորումից մինչեւ մերօրեայ պատմութիւնը:

Պատմում է, թէ ինչպէս է ուսանողական շարժմանը մասնակցել, այնուհետեւ այստեղ գտնուող խորհրդային բանակի զինուորները նրան բռնել են եւ յանձնել ազրպէյճանական ՕՄՕՆ-ին: Նա մէկուկէս տարի (1990-1992 թթ.) անցկացրել է գերութեան մէջ, յետոյ փոխանակել են ազրպէյճանցի գերիների հետ: «Սա իմ հողն է եւ պաշտպանում եմ, ուրիշ բանաձեւ չկայ», ասում է Ա. Սարգսեանը: Աւելացնում է, որ ինքը Ինթերփոլով հետախուզւում է, բայց չգիտի` ինչի համար: «Այստեղից ուրիշ տեղ չեմ կարող գնալ», ասում է հրամանատարի տեղակալը:

Ալիկ Սարգսեանը չի ընդունում կուuակցական խաղերը, միշտ դէմ է եղել դրանց: Ասում է` 1992-ին դա շատ վատ է ազդել: «Երեւանի ասֆալթներում չեն հասկանում, թէ մի փոքր վէճը ինչի է բերում այստեղ: Շահումեանը, Մարտակերտը ընկան հէնց այդ խաղերի պատճառով, ոչ թէ` թշնամու ուժեղ լինելու», համոզուած է Ա. Սարգսեանը:

Ուշ գիշեր է, բարձրանում ենք «Եղնիկների» դիրքերից մէկը` Տիգրանին տեսնելու: Նա պառկած էր ամրութիւնում, հանգստի երկու ժամերն են, քնում է, որ երկու ժամ յետոյ նորից հերթապահութեան կանգնի: Տղերքից մէկը փորձում է նրան արթնացնել, բայց ի զուր, նա շրջուեց միւս կողմի վրայ: Իսկ դիրքերում թանձր մութ էր, մի քանի բառ փոխանակելուց յետոյ հրաժեշտ եմ տալիս զինուորներին ու մտքումս շշնջում` Աստուած պահպանի ձեզ, տղե՛րք:

 

«Հետք»

Լուսանկարները` ՍԱՌԱ ԱՆՋԱՐԳՈԼԵԱՆի

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ ( 22 Օգոստոս 1962 )

Յաջորդը

Ամանոսի Եւ Շրջակայից Հայրենասիրական Միութեան Տարեկան Ձեռնարկ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.