Կիրակի գիշեր, Օսթընի (Թեքսաս) կրան փրիին, «Ֆորմիւլա 1»-ի ախոյեանութեան թիւ 1 թեկնածու Քիմի Անթոնելլի իր «Մերսետես»-ով շահեցաւ փոլ փոզիշընէն սկսելով` իր ետին ձգելով «Ֆեռարի»-ի վարորդ Շարլ Լըքլերը եւ «Ռետ Պուլ»-ի վարորդ Մաքս Վերշթափենը:
Անթոնելլի 123 կէտի առաւելութիւն ունի իր խմբակից Ճորճ Ռասըլի վրայ, մինչ Լուիս Համիլթըն 1 կէտով ետ կը մնայ Ռասըլէն, իսկ Վերշթափեն` 6 կէտով (Ռասըլէն):
Բ. դիրքի պայքարը սրեցաւ, եւ վերջին 5 կրան փրիներուն սուր պայքար տեղի պիտի ունենայ Ռասըլի (242 կէտ), Համիլթընի (241), Վերշթափենի (236), Շարլ Լըքլերի (233) եւ անցեալ տարուան ախոյեան Լանտօ Նորիսի (211) միջեւ:
Խմբային դասաւորման մէջ նոյնիսկ «Մերսետես» դժուար թէ զիջի առաջին դիրքը ի նպաստ «Ֆեռարի»-ի:
Ստորեւ` 18-րդ կրան փրիի արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 25 |
| 2.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 18 |
| 3.- Մաքս Վերշթափեն («Ռետ Պուլ») | 15 |
| 4.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 12 |
| 5.- Լանտօ Նորիս («Մաքլարեն») | 10 |
| 6.- Իզաք Հաժժար («Ռետ Պուլ») | 8 |
| 7.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 6 |
| 8.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 4 |
| 9.- Լիամ Լոսըն («Ռէյսինկ Պուլզ») | 2 |
| 10.- Փիեր Կասլի («Ալփին») | 1 |
Ընդհանուր դասաւորում
| ԿԷՏ | |
| 1.- Անթոնելլի | 365 |
| 2.- Ռասըլ | 242 |
| 3.- Համիլթըն | 241 |
| 4.- Վերշթափեն | 236 |
| 5.- Լըքլեր | 233 |
| 6.- Նորիս | 211 |
Խմբային դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- («Մերսետես») | 607 |
| 2.- («Ֆեռարի») | 474 |
| 3.- («Ռետ Պուլ») | 355 |
| 4.- («Մաքլարեն») | 355 |
| 5.- («Ռէյսինկ Պուլզ») | 102 |


