Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Գ.)

Հայաստան-Սփիւռք Յարաբերութիւններու Հիմնահարցեր Եւ Հորիզոններ

October 5, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային պատմութեան ամբողջ ընթացքը պայքար է ազդեցութեան մեծացման համար: Մենք այդ պայքարում որդեգրել ենք պաշտպանական քաղաքականութիւն, մինչդեռ մենք նոյնպէս պէտք է մրցակցութեան մաս կազմենք` տնտեսական, գիտական եւ այլն, ապահովենք մեր ժողովրդի ու պետութեան համալիր զարգացումը:

Մենք զարմանալի ժողովուրդ ենք: Կարողացել ենք դժբախտութիւնների միջով անցնել եւ պետութիւն ստեղծել, չենք վերացել: Մենք պէտք է հպարտանանք նաեւ մեր անցեալով, ինչը կարող է ոգեւորել երիտասարդութիւնը:

Մեր սփիւռքի առկայութիւնը մեզ համար այդ մրցակցութեան մէջ ապահովում է շատ մեծ առաւելութիւն: Սփիւռքը` իր ցանցային կառուցուածքով, կարող է անել այն, ինչ չի կարող անել Հայաստանի Հանրապետութիւնը:

Պէտք չի վհատուել ներկայ պարտութիւններից, պարտութիւնները ժամանակաւոր են, դրանց կը յաջորդեն յաղթանակները, եթէ մենք գիտենք, թէ ո՛ւր ենք գնում:

Դու պէտք է կռուես ու առաջ գնաս, որպէսզի գոյատեւես: Հակառակ դէպքում` քեզ չեն թողնի զարգանաս: Թւում է, թէ ազգերի պայքարի գաղափարը յետամնացութիւն է, որովհետեւ երբեմն առաջանում են համաշխարհային շարժումներ, որոնք առաջին հայեացքից քողարկում են ազգերի պայքարի գաղափարը, սակայն կատաղի մրցակցութիւնը, թէկուզ` քողարկուած, շարունակւում է:

Արցախի հարցը կարեւորագոյն հարցն է. այդ օղակը պէտք է ճիշդ բռնել, որ ամբողջ շղթան ճիշդ կարողանանք քաշել: Արցախի հայաթափումը նոր է եղել. եթէ պետութիւնները, նոյնիսկ իրենց շահերից դրդուած, դէմ լինեն արցախահայութեան վերադարձին, այնուամենայնիւ, չեն կարող հրապարակային դա ասել եւ չպաշտպանել վերադարձի իրաւունքը` որպէս այդպիսին:

Դժբախտաբար մինչեւ այսօր սփիւռքի ներուժը լիարժէք չի օգտագործուել: Սփիւռքի աջակցութիւնը շատերի կողմից գնահատւում է միայն նիւթական չափանիշներով, եւ այդ պատճառով էլ ոմանք սփիւռքը կոչում են «կթան կով»:

Չնայած` 1997-ին երկքաղաքացիութեան օրէնքը ընդունուեց, սակայն Հայաստանի կառավարութիւնը չխրախուսեց, որ սփիւռքահայերը դառնան Հայաստանի քաղաքացի: Սփիւռքի նախարարութեան վերացումն ու յանձնակատարի նշանակումը ձախող որոշում էր, քանի որ վերջինս քանդեց Հայաստան-սփիւռք աւանդական կապերը: Կազմակերպութիւնները փոխարինուեցին մերձիշխանական անհատներով:

2024-ի Հայաստան-սփիւռք խորհրդաժողովի ժամանակ Փաշինեանը յայտարարեց. «Մեզ ձեր մարդասիրական օգնութիւնը պէտք չէ», ինչը վիրաւորական էր սփիւռքի համար:

Փաշինեանի քաղաքականութիւնը, յատկապէս` սփիւռքեան կազմակերպութիւնների հետ, ինչպէս նաեւ` ներազգային քաղաքականութեան ուղենիշները, պատուհաս են դարձել Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների համար:

Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների պահպանման կարեւորութիւնը կայանում է մարդկային եւ մասնագիտական տեսլականների զարգացման մէջ: Սփիւռքի նախարարութեան վերացումը ազդակ էր` ուղղուած այդ յարաբերութեան քայքայման: Ակնյայտ է, որ ներկայիս հայկական կառավարութեան նպատակներից մէկն է այդ կապի խզումը: Այն, ինչ դեռ ամբողջութեամբ պարզ չէ, այն է` արդեօք դա պարտադրուա՞ծ է արտաքին ուժերի կողմից: Միւս խնդիրը սահմանադրական փոփոխութիւններն են (այսինքն` Անկախութեան հռչակագրին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը վերաբերող հատուածների հեռացումը):

Մենք պէտք է գործենք այնպէս, որ առաջնահերթութիւն տրուի Հայաստանի բոլոր հարեւանների հետ լաւ յարաբերութիւններին: Սակայն դա չի ենթադրում Ռուսաստանի լռութեան ընդունումը Հայաստանի ինքնիշխան սահմանների ներխուժման հարցում, ոչ էլ` այն ուժերի աջակցութիւնը, որոնք նոյնիսկ չգիտեն` «ո՞վ եւ ի՞նչ են հայերը»:

Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ը, ո՛չ Ռուսաստանը իրականում հոգ չեն տանում Հայաստանի մասին: Հայաստանի ազգային անվտանգութեան նպատակը պէտք է սկսուի հէնց այս գիտակցումից:

Մեր լուռ դերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերի առաջմղումն է: Մենք ունենք մի շարք քաղաքական նպատակներ, որոնցից մի քանիսն արդէն հետապնդւում են.

1.- Զուիցերիայում SOCAR Trading SA-ի դէմ իրաւական գործընթացի իրականացումը (OECD սկզբունքներին չհամապատասխանելու հիմքով), քանի որ մայր ընկերութիւնը` SOCAR-ը, ֆինանսաւորել է 2020-ի պատերազմը եւ Ազրպէյճանի ռազմական սարքաւորումները:
2.- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մարդկանց վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը:
3.- Պաքւում ապօրինաբար պահուող հայերի ազատ արձակումը:
4.- Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցը:
5.- Հայերի բնակավայրերի եւ ունեցուածքի բռնազաւթումն ու ոչնչացումը (օրինակ` Ստեփանակերտում):
6.- Ազրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի 240 քառ. քմ-ի բռնագրաւումը:

Ուստի մենք պէտք է`

– Այս փաստարկները ծանրակշիռ դարձնենք միջազգային կառոյցների (առաջին հերթին` ՄԱԿ-ի) եւ ազգային պետութիւնների համար:

– Քանդենք այն թեզը (ինչպէս ներքին, այնպէս էլ` արտաքին դաշտում), թէ այս հարցերը կարող են պատերազմի յանգեցնել Ազրպէյճանի հետ:

Այս ամէնը կարելի է անել առանց ներկայիս հայկական կառավարութեան դէմ ամբոխավարական մեղադրանքների (որոնք միայն սնուցում են արդէն գոյութիւն ունեցող ատելութեան խօսքը):

Մենք պէտք է մեր դաշնակիցներին առաջարկենք որակեալ գործողութիւններ` առանց մեզ ազգայնական ուժերի պէս ներկայացնելու, այլ` որպէս փոքրամասնութիւնների իրաւունքների իրական պաշտպանութեան ալիք: Պէտք է ֆինանսաւորել այդ ուղղութեամբ գործող ուժերին: Եւ պէտք է աջակցել նաեւ այն լրատուամիջոցներին, նոյնիսկ` մեր քաղաքական շրջանակից դուրս, որոնք անկախ կերպով իրականացնում են այդ գործը: Մտածէք` ինչո՞ւ Հայաստանում անկախ հարցումներ իրականացնող հիմնարկ չի ընտրուել: Աւելի լաւ չէ՞ր լինի ունենալ աւելի յստակ պատկերացում, թէ ի՛նչ է իրականում տեղի ունենում: Կառավարութիւնները գալիս ու գնում են, միջազգային իրաւունքը մնում է:

Հայաստանի պարագան առանձնայատուկ է սփիւռքային ուսումնասիրութիւնների մէջ: Ինչպէս սփիւռքագէտ Խաչիկ Թէօլէօլեանն է սահմանել, Հայաստանը ընդհանուր իմաստով պարզապէս ազգ-պետութիւն չէ, այլ transnation է` այսինքն ազգ, որի մեծամասնութիւնն ապրում է սահմաններից դուրս: Այս իրականութիւնը պահանջում է կառավարման յատուկ օրինակ:

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան արդիւնքում հայրենիք-սփիւռք յարաբերութիւններում երեք ուղղութիւններով վատթարացում արձանագրուել է` հաստատութենական, գաղափարախօսական եւ ռազմավարական:

Հաստատութենական խզման պարունակում հասկանում ենք` սփիւռքի նախարարութեան լուծարում եւ սփիւռքեան հարցի լուսանցքայնացում, համահայկական խորհրդաժողովների դադրեցում, համատեղ կառուցողական ծրագրերի կտրուկ նուազում:

Գաղափարախօսական խզման պարունակում հասկանում ենք` ազգային ինքնութեան վերասահմանումը եւ դրա սփիւռքեան հետեւանքները, «Իրական Հայաստան» ընդդէմ «Պատմական Հայաստան»-ի հայեցակարգը, պատմութեան դասագրքերի վերափոխումը, Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների վատթարացումը:

Ռազմավարական խզման պարունակում հասկանում ենք` Արցախի կորուստը եւ սփիւռքային վստահութեան փլուզումը, Արցախի ցեղային զտումը, Հայոց ցեղասպանութեան օրակարգից հրաժարումը:

Իբրեւ սփիւռքեան քաղաքականութեան ձախողման հիմնական պատճառներ` կարելի է նշել պետութեան եւ սփիւռքի միջեւ քաղաքական տեսլականի տարբերութիւնը, փոխադարձ անվստահութիւնը, հաստատութենական համապատասխան տիպարի բացակայութիւնը եւ այլն:

Իբրեւ հետեւանք Ցեղասպանութեան` տարբեր երկրներում հայկական ներկայութիւն ապահովուեց: Երբ այդ երկրներից արտագաղթ եղաւ, հայերն իրենց հետ տարան այդ երկրներից վերցրած մշակոյթը: Դրա վրայ աւելացան Հայաստանից մեկնածները, եւ առաջացան սփիւռքեան նոր համայնքներ: Մենք այսօր ունենք խայտաբղէտ սփիւռքներ:

Լիբանանում այդ օրինակն ունենք: Սփիւռքում միասնութիւնը յաճախ կենսական ներկայութիւն է ունենում, յաճախ այլ երկրներ կարող են փորձել շահագործել մեր սփիւռքեան պառակտումը:

Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում խնդիրներն էլ նոր երեւոյթ չեն: Սակայն այս վարչախմբի օրերին բոլոր սահմանները հատուեցին: Յստակ է` սփիւռքից դժգոհողը յաճախ միայն հիմա չի որ դժգոհում է: Ցեղասպանութիւնից յետոյ, երբ Ազգերի լիկան քննարկում էր տեղահանուած հայերի հաստատման տեղի հարցը, Թուրքիան աշխատանքներ էր տանում, որ հայերը չբնակեցուեն Թուրքիայի սահմանների վրայ` Սուրիա, Լիբանան, Իրաք, այլ գնան Կիպրոս ու Մատակասքար: Այն, ինչ չկարողացան այն ժամանակ անել, արդեօք պիտի չփորձէ՞ր Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ անել, որպէսզի տկարացնի սփիւռքահայութիւնը եւ դժուարացնի գոյատեւումը:

Հիմա Հայաստանի ներկայ իշխանութիւնների համար սփիւռքը գլխացաւանք է այնպէս, ինչպէս` Արցախը:

Մենք, այնուամենայնիւ, պէտք է շարունակենք մեր յանձնառութիւնը Հայաստանի պետականութեան հանդէպ եւ իշխանափոխութիւնից յետոյ նուիրուենք կորցրածը վերականգնելու գործին:

Վերջերս մի մտայնութիւն կայ, որ Մերձաւոր Արեւելքի գաղութները կարող են միայն մշակութային միաւորներ լինել, սակայն պէտք չէ աչքաթող անել, որ Մերձաւոր Արեւելքի գաղութներում մենք նաեւ քաղաքական իրաւունքներ ու ներկայութիւն ունենք: Սա անձնասպանութիւն կը դառնայ այդ գաղութների համար: Մերձաւոր Արեւելքի գաղութները դեռ կարող են շարունակել պայքարը Հայաստանի եւ սփիւռքի միասնութեան համար:

Երազները չեն կարող ժամանակ ունենալ, դրանք յաւիտենական են: Մեր հիմնական նպատակների մէջ չենք կարող զիջումներ ունենալ, կարող են ժամանակաւոր առաջնահերթութիւններ ճշդուել, սակայն պայքարը ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի համար պէտք է շարունակուի:

Հայրենիք–Սփիւռք Գործակցութեան
Միջազգային Փորձը

Իսրայէլ. Համակարգուած Աշխատանք Սփիւռքի Հետ

Ի՞նչ Են Արել

– Վերադարձի մասին օրէնք (զանգուածային եւ համակարգուած հայրենադարձութեան կազմակերպում),
– Ուժեղ համաշխարհային կազմակերպութիւն (jewish agency for Israel),
– Յստակ ծրագրեր, օրինակ` երիտասարդների հայրենիք ճամբորդութիւններ (Birthright Israel):

Արդիւնքը

– Զանգուածային ներհոսք մարդկանց եւ դրամագլխի:
– Հզօր լոպի աշխարհում,
– Երկրի պաշտպանութիւն` ճգնաժամերի պահերին:

Մեծ նշանակութիւն է տրւում հայրենադարձութեան եւ ինքնութեան պահպանմանն ու ձեւաւորման:

Սփիւռքը Պետութեան Մասն Է,
Այլ Ոչ Թէ` «Դրսի Բազմութիւն»

Իրլանտա

 Ի՞նչ Են Արել

 – Ստեղծել են իրլանտացիների համաշխարհային ընդհանուր ցանց:
– Աշխուժօրէն ներգրաւել են սփիւռքը երկրի ներդրումային ծրագրերի մէջ:
– Մեկնարկ են տուել այնպիսի նախաձեռնութիւնների, ինչպիսին է Global Irish Network-ը:

Արդիւնքը

– Իրենց տնտեսութեան մէջ ներգրաւել են միջազգային ընկերութիւններին:
– Դարձել են Եւրոպայի արհեստագիտութեան կեդրոնը:

Սփիւռքը օգնել է վերամեկնարկելու երկրի տնտեսութիւնը, ձեւաւորուել է համաշխարհային ցանց:

Հնդկաստան

 Ի՞նչ Են Արել

– Մասնագէտների պաշտպանութիւն արտերկրում. արտերկրի հնդիկները օգտւում են յատուկ կարգավիճակներից, ինչպիսիք են` OCI եւ PIO:
– Կապ են հաստատել, այսպէս կոչուած, IT-սփիւռքի հետ (յատկապէս` Սիլիքոնեան Հովտում):
– Հայրենադարձութեան եւ գործակցութեան ծրագրեր:
– Կազմակերպում են ամէնամեայ հաւաքներ (Pravasi Bharatiya Divas):

Արդիւնքը

– IT-ի զարգացում,
– Գիտելիքի եւ ներդրումների ներհոսք: Սփիւռքը դա արհեստագիտութեան կամուրջ է:

Չինաստան

 Ի՞նչ Են Արել

– Ստեղծուել է արտերկրի չիների գործերի վարչութիւն:
– Աշխուժօրէն վերադարձել են գործարարներին:
– Ստեղծել են պայմաններ` սփիւռքից ստացուող ներդրումների համար:
– Օգտագործել են սփիւռքը` արտաքին շուկաներ դուրս գալու համար:

Արդիւնքը

– Արդիւնաբերական արագ զարգացում,
– Համաշխարհային ձեռնարկութիւններ, ընդլայնում:

Սփիւռքը` Որպէս Տնտեսական
Հարստութեան Եւ Զարգացման Միջոց 

Թուրքիա

 Ի՞նչ Են Արել

– Ունի արտերկրի թուրքերի գործերի վարչութիւն (YTB):
– Ապահովում է թուրքական դպրոցների եւ մշակութային կեդրոնների պետական աջակցութիւն:

Արդիւնքը

– Մշակութային եւ քաղաքական աշխատանքների զուգակցման շնորհիւ` կազմակերպում է սփիւռքի քաղաքական զօրաշարժը:

Ֆրանսա

 Ի՞նչ Են Արել

– Ստեղծուել է արտերկրի ֆրանսացիների վեհաժողովը` որպէս սփիւռքը ներկայացնող կառոյց:
– Արտերկրի ֆրանսացիները կարող են ընտրել եւ ընտրուել:

Արդիւնքը

– Ապահովուել է արտերկիր ֆրանսացիների հաստատութենական ներգրաւումը քաղաքականութեան մէջ:

Գործնական Առաջարկներ

1.- Սփիւռքի կողմից Արցախի իրաւունքների հռչակագրի որդեգրում (իրաւունքների պաշտպանութեան ճանապարհային քարտէսի պատրաստում):
2.- Սփիւռքահայ խորհրդարանի ստեղծում` որպէս սփիւռքի կողմից ընտրուած ներկայացուցչական մարմին:

 

Նախորդը

Անթերի Գեղեցկութեան Թակարդը

RelatedPosts

Անթերի Գեղեցկութեան Թակարդը
Անդրադարձ

Անթերի Գեղեցկութեան Թակարդը

October 5, 2026
Լիւսի Թիւթիւնճեան.    Ինչո՞ւ Տիկին, Եւ Ո՛չ` Լիւսի
Անդրադարձ

Լիւսի Թիւթիւնճեան. Ինչո՞ւ Տիկին, Եւ Ո՛չ` Լիւսի

October 5, 2026
Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը
Անդրադարձ

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.