Բրիտանացի Ճորճ Ռասըլ (28 տարեկան) իր «Մերսետես»-ով կրցաւ մրցումին սկիզբէն աւարտ մնալ առաջին դիրքին վրայ` իր ետին ձգելով 4 անգամ աշխարհի ախոյեան Մաքս Վերշըթափենը եւ շահելով Ազրպէյճանի կրան փրին:
Ռասըլ 0,191 երկվայրկեանի չնչին առաւելութեամբ յաղթեց իր առաջին կրան փրին` անցեալ յունիսի Աւստրիոյ կրան փրիէն ի վեր, որ իր ասպարէզի 8-րդն էր:
Ան 66 կէտերու նուազեցուց իր խմբակից Քիմի Անթոնելլիի հետ կէտերու տարբերութիւնը: Անթոնելլի 5-րդ դիրքը գրաւեց «Ֆեռարի»-ի Շարլ Լըքլերի ետին, 16-րդ դիրքէն սկսելէն ետք կրան փրին: 3-րդ դիրքը գրաւած էր ֆրանսացի Իզաք Հաժժար, որ իր «Ռետ Պուլ»-ը վերադարձած էր դաստակը կոտրելէ ետք: 7 անգամ աշխարհի ախոյեան Լուիս Համիլթըն 6-րդ դիրքը գրաւեց 2-րդ «Ֆեռարի»-ով:
Պէտք է ըսել, որ 2 անգամ «Սէյֆթի քար»-ը մուտք գործեց, երբ 30-րդ շրջանին Ալեքս Ալպոնի Ուիլիամսը արկած մը ունեցաւ: Այս արկածը պատճառ դարձաւ, որ «Ալփին»-ի վարորդներ Ֆրանքօ Քալափինթօ եւ Փիեռ Կասլի արկածներ ունենան` զարնուելով անցեալ տարուան ախոյեան Լանտօ Նորիսի («Մաքլարեն»):
Երկրորդ անգամ մրցումը ընդհատուած էր, երբ «Մաքլարեն»-ի երկրորդ վարորդը` Օսքար Փիասթրի չէր կրցած զսպել իր ինքնաշարժը` արկած մը ունենալով:
Անթոնելլի մրցումի աւարտէն 10 շրջան առաջ կրցած էր անցնիլ Համիլթընին` գրաւելով 5-րդ դիրքը:
Ստորեւ` Ազրպէյճանի կրան փրիի առաջին 10-ն.
| ԿԷՏ | |
| 1.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 25 |
| 2.- Մաքս Վերշթափեն («Ռետ Պուլ») | 18 |
| 3.- Իզաք Հաժժար («Ռետ Պուլ») | 15 |
| 4.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 12 |
| 5.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 10 |
| 6.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 8 |
| 7.- Արվիտ Լինտպալտ («Ռէյսինկ Պուլզ») | 6 |
| 8.- Էսթեպան Օքոն («Հաաս») | 4 |
| 9.- Օլիվըր Պերման («Հաաս») | 2 |
| 10.- Քարլոս Սայնց («Ոիլիամս») | 1 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) | 302 |
| 2.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 236 |
| 3.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 199 |
| 4.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 186 |
| 5.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 179 |
| 6.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) | 163 |
| 7.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 120 |
| 8.- Իզաք Հաժժար (Ֆրանսա) | 86 |
| 9.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) | 59 |
| 10.- Փիեռ Կասլի (Ֆրանսա) | 41 |
ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
| 1.- «Մերսետես» | 538 |
| 2.- «Ֆեռարի» | 378 |
| 3.- «Մաքլարեն» | 306 |
| 4.- «Ռետ Պուլ» | 263 |
| 5.- «Ռէյսինկ Պուլզ» | 83 |
| 6.- «Ալփին» | 68 |
| 7.- «Հաաս» | 27 |
| 8.- «Աուտի» | 17 |
| 9.- «Ուիլիամս» | 12 |
| 10.- «Ասթոն Մարթին» | 3 |


