Հայ մարտիկ Սպարտակ Միքայէլեան Լաս Վեկասի մէջ տեղի ունեցած «Թաֆ Էն Աֆ 157» մրցաշարքին յաղթեց Ուիլ Կիպսընին: Մենամարտը շատ արագ էր եւ վերջ գտաւ առաջին ռաունտի 57-րդ երկվայրկեանին` թեքնիք նաք-աութով:
21 տարեկան Միքայէլեանի համար ասիկա 3-րդ յաջորդական յաղթանակն է արհեստավարժ իր 3-րդ մրցումին, որ նաք-աութով վերջ կը գործէ: Ան նախապէս յաղթած էր Վիքթոր Ռեքլիֆին, Իթըն Սոնտերսթրոմին եւ այժմ Կիպսընին:
Մինչեւ արհեստավարժ «Էմ.Էմ.Էյ»-ին միանալը, Միքայէլեան միջազգային մրցաշարքերուն կը ներկայացնէր Հայաստանը: Ան դարձած էր երկրի առաջին ներկայացուցիչը, որ միջազգային «Էմ.Էմ.Էյ»-ի ֆետերասիոնին մօտ դարձած էր աշխարհի ախոյեան: Ան նախապէս նուաճած էր նաեւ երիտասարդներու աշխարհի ախոյեան` Քիմոնոյի Կրեփլինկի մէջ:
Երեւանի մէջ «Տաշիր Արենա»-ի սրահին մէջ տեղի ունեցաւ միջազգային մրցաշարք մը, որ կը կոչուէր «Արմաթ Էֆ. Էս.» Օրիոն Էֆ. Սի.»:
Տեղի ունեցան 12 մենամարտներ, որոնց ընթացքին Հայաստանի ներկայացուցիչներ մրցեցան Իրանի, Ղազախստանի, Ռուսիոյ եւ Ուզպեքիստանի մրցակիցներուն դէմ:
«Առիւծի սիրտ» ակումբը ներկայացնող հայ մարտիկները 11 յաղթանակներ արձանագրեցին:
Գլխաւոր մենամարտին, Սուրէն Պետրոսեան յաղթեց Տանիլ Վոլքովին: 2-րդ ռաունտին Սուրէն Պետրոսեանի հարուածներէն ետք իրաւարարը դադրեցուց մենամարտը Վոլքովի վիրաւոր վիճակին պատճառով:
Հայաստանի ներկայացուցիչներու միակ պարտութիւնը կրեց Դաւիթ Խաչատրեան, որ երկրորդ ռաունտին պարտուեցաւ իրանցի Մոհամետ Ռեզա Սուլէյմանիէն:
Ստորեւ արդիւնքները.
Սուրէն Պետրոսեան (Հայաստան) – Տանիլ Վոլքով (Ռուսիա) 2-րդ ռաունտ:
Սերգօ Ալեքսանեան (Հայաստան) – Ատիլբէկ Ալիքով (Ղազախստան) նաք-աութ առաջին ռաունտին:
Դաւիթ Խաչատրեան (Հայաստան) – Մոհամետ Ռեզա Սուլէյմանի (Իրան) երկրորդ ռաունտին նաք-աութ:
Յովհաննէս Նահապետեան (Հայաստան) – Ապոս Փարտապոյեւ (Ուզպեքիստան) առաջին ռաունտին` բժիշկներու որոշումով:
Արսէն Ալեքսանեան (Հայաստան) – Մոհամետ Ռեզա Մողատասի (Իրան) խեղդող հնարքով:
Նարեն Արուսխանեան (Հայաստան) – Եունես Սալարիանի (Իրան) նաք-աութով առաջին ռաունտին:
Ռաֆիկ Աւդոյեան (Հայաստան) – Արեֆ Անսարի (Իրան) առաջին ռաունտին խեղդող հնարքով:
Տիգրան Նազարեան (Հայաստան) – Եասէր Եասինի (Իրան) առաջին ռաունտին խեղդող հնարքով:
Արտիոմ Գալաչեան (Հայաստան) – Շահին Ֆաթհոլլահի (Իրան) իրաւարարներու միաձայն որոշումով:
Լեոն Մանուէլեանց (Հայաստան) – Մեհրան Փայմարտի (Իրան) նաք-աութով երրորդ ռաունտին:
Արտակ Բալայեան (Հայաստան) – Մեհտի Պապախանի (Իրան) խեղդող հնարքով` երրորդ ռաունտին:


