Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախցի Անգին Տատիկը 102 Տարեկան Է. Մէկ Դարէ Աւելի` Հայրենիքի Կարօտով…

July 20, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԻՆԷ ԲԱԽՇԵԱՆ

Հարիւր երկու տարի, որի էջերում տեղ են գտել  արցախցի Անգին տատիկի ե՛ւ մանկութեան օրերը ե՛ւ երիտասարդ ու աւիւնով լեցուն տարիները, ե՛ւ պատերազմների ու բռնատեղահանութեան ծանր փորձութիւնները եւ՛ հարազատ հողից բաժանուելու ցաւը: Այսօր իր 102-ամեակն է նշում մի կին, որի կեանքի ճանապարհը դարձել է տոկունութեան, արժանապատուութեան եւ հայրենիքի հանդէպ անսահման սիրոյ պատմութիւն:

Անգին Յակոբի Հայրապետեանը ծնուել է 1924 թուականի յուլիսի 10-ին, Ասկերանի շրջանի Աւետարանոց գիւղում: Ընտանիք կազմելուց յետոյ տեղափոխուել է նոյն ենթաշրջանի Կարմիր գիւղը: Չորս զաւակների մայրը ընտանեկան հոգսերի հետ համատեղում էր նաեւ աշխատանքը գիւղի սովխոզում, որի մէջ ընդգրկուած էին նաեւ Խաչմաչ եւ Սզնէք գիւղերը: Երկար տարիներ հաշուապահութիւն էր անում, անթերի կատարում իր պարտականութիւնները:

102-ամեայ Անգին տատիկն այսօր էլ մէկ առ մէկ յիշում է հարազատ գիւղի ամէն մի քարը, մտաբերում համագիւղացիներին, կարօտում ծննդավայր Աւետարանոցը: Վերջին տասը տարիներին ապրում էր Ստեփանակերտում` կրտսեր որդու` Սլաւիկի ընտանիքի հետ:

2023 թուականին տարեց կինը ստիպուած էր թողնել իր տունը, անցնել գաղթի դժուար ճանապարհով եւ ապրել հայրենի օջախից հեռու: Բռնատեղահանութիւնից յետոյ նա կորցրել է աւագ որդուն` Սերժիկին: Չի յարմարւում 75-ամեայ որդու կորստին, իրեն դասում է որդեկորոյս մայրերի շարքում ու յաճախակի ասում` ամաչում եմ ապրել…

Անգին Հայրապետեանը տրւում է յիշողութիւններին, օրհնում իր ժողովրդին

– 1988 թուականին որդիներս` Սերժիկը եւ Վիտալիկը, ձերբակալւում ու տեղափոխւում են Շուշիի բանտը, քանի որ արցախեան շարժման առաջամարտիկներ էին: Նրանք դատապարտուած էին գնդակահարութեան եւ պէտք էր տեղափոխուէին Պաքու: Հասկանալով, որ վիճակը շատ լուրջ է, որոշեցի հանդիպել Արկադի Վոլսկու հետ: Ես նրան խնդրեցի, աղաչեցի, որ օգնի զաւակներիս ազատ արձակուելու: Վոլսկին ընդառաջեց եւ որդիներս տուն վերադարձան` 6 ամիս բանտում մնալուց յետոյ: Յետագայում նրանց բռնադատուածի կարգավիճակ…

«Ի՞նչ ասեմ, բալե՛ք… Աստուած ձեզ առողջութիւն տայ, խաղաղութիւն տայ: Ձեր օջախները միշտ շէն մնան, ձեր սրտերից ուրախութիւնը չպակասի: Թող ոչ մի մարդ գաղթի ճամբայ չընկնի, ոչ մէկն իր հայրենի հողից չզրկուի: Էն ցաւը, որ մենք ապրեցինք, Աստուած ձեզանից հեռու պահի: Բոլորդ լաւ ապրէք, իրար սիրէք, աշխատէք, նորից ստեղծէք: Ին՞չ անենք, դա է մեր ճակատագիրը,- ասում է արցախցի տատիկը, ապա աւելացնում,- երկա՜ր եմ ապրում, ու թող այդ երկարակեցութիւնը փոխանցուի բոլորին…»:

Թոռնուհին` Գայիանէն, յիշում է

«Մեր Անգին տատիկն իսկապէս անգին է: Նա մեզ համար ոչ միայն տատիկ, այլ նաեւ երկրորդ մայր է: Ամէն անգամ, երբ գնում էինք գիւղ, տատիկն անմնացորդ սիրով էր շրջապատում մեզ: Ինչքա՜ն երջանիկ էինք… Մեր Անգին տատը բացում էր իր անգին թաքստոցները, որտեղ աշխարհի ամենահամով բաներն էին: Նրա տաքուկ գրկում մենք մեր մանկութիւնն էինք վայելում, երանի՜ այդ օրերին:

«Տատս, բացի փայլուն հաշուապահ լինելուց, հրաշալի տնային տնտեսուհի էր, ասեղնագործում էր, ունէր վառ երեւակայութիւն, համակողմանի զարգացած կին էր: Այսօր էլ, երբ բաւականին տարիք ունի, շարունակում է սթափ դատել, երբեմն էլ ցանկանում է օգնել տնային գործերում: Մեր Անգին տատիկը շրջապատուած է զաւակների, թոռների ու ծոռների սիրով ու հոգատարութեամբ»:

Կէս դարից աւել` մէկ մարդու կեանքում: Դա յիշողութիւնների, փորձութիւնների, սիրոյ ու յաղթանակների ճանապարհ է` մի ամբողջ ժամանակաշրջանի կենդանի պատմութիւն: Անգին տատիկի յիշողութիւններում պահպանուել են անցած դարի կարեւոր իրադարձութիւնները. նրա կենսագրութիւնը միայն անձնական պատմութիւն չէ: Այն մի ամբողջ դարի տարեգրութիւն է:

«Ապառաժ»

Նախորդը

Գրախօսական Մարուշ Երամեանի «Իրաւ Ու Սուտ, Սուտ Ու Իրաւ Զրոյցներ» Գիրքին

Յաջորդը

Ընդունիլ Մարդ Էակը Ինչպէս Որ Է

RelatedPosts

Հայաստան Ուխտագնացութեան Ժամանակ Հռոմի Պապը Ցեղասպանութեան Հարցով Հետեւեցաւ Իր Սրտի Կանչին, Ոչ Թէ Խորհրդատուներուն
Անդրադարձ

Թրքական Հետազօտական Կեդրոնը Բազմիցս Գովաբանած Է Փաշինեանը Եւ Քննադատած` Սփիւռքը

October 27, 2026
Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.