Վերջերս Երեւանի մէջ տեղի ունեցաւ սպասուած խառն մենամարտի «Միքս Ֆայթ 58» երեկոն, որուն Հայաստանէն, Իրանէն, Վրաստանէն, Սպանիայէն եւ Լեհաստանէն մարտիկներ մասնակցեցան:
Երեկոն կը ներառէր մենամարտեր «Էմ. Էմ. Էյ.»-ի, Մուայ Թայի, Քիքպոքսինկի եւ Կրեփլինկի ձեւաչափերով, ինչպէս նաեւ «Էմ. Էմ. Էյ.»-ի կրան փրի` չորս մասնակիցով:
Երեկոյի գլխաւոր մենամարտը Կրեփլինկի գծով նախկին «Եու. Էֆ. Սի.»-ի մարտիկ Մարչին Պանտելի (Լեհաստան) եւ հայ մարզիկ Նարեկ Գաբրիէլեանի միջեւ էր: Լարուած պայքարէ ետք լեհ մարզիկը յաղթեց:
Ստորեւ կը ներկայացնենք «Միքս Ֆայթ 58»-ի արդիւնքները.
ԿՐԵՓԼԻՆԿ
86 քկ` Մարչին Պանտել (Լեհաստան) յաղթեց Նարեկ Գաբրիէլեանին (Հայաստան): 85 քկ` Խոսէ Պելթրան Մարթինես (Սպանիա) յաղթեց Արթուր Աղաջանեանին (Հայաստան):
«ԷՄ. ԷՄ. ԷՅ.»
70 քկ` Արմէն Օհանեան (Հայաստան) յաղթեց Մոհամետ Ռեզա Սուլէյմանին (Իրան):
63 քկ` Լեւան Տարասելիա (Վրաստան) յաղթեց Յովհաննէս Ղազարեանին (Հայաստան):
70 քկ` Գեղամ Վարդանեան (Հայաստան) յաղթեց Ամիր Շարաֆի Նիային (Իրան):
77 քկ` Վազգէն Քոչարեան (Հայաստան) յաղթեց Ռեզա Տիվսալարիին (Իրան):
68 քկ` Մաքսիմ Խաչատրեան (Հայաստան) յաղթեց Ամիր Մոհամետ Էմրանպուրիին (Իրան):
ՔԷՅ-1
72 քկ` Տութա Կապելիա (Վրաստան) յաղթեց Կարէն Թեւոյեանին (Հայաստան):
ՄՈՒԱՅ-ԹԱՅ
75 քկ` Հրաչ Ազիզեան (Հայաստան) յաղթեց Սայետ Քորտխեյլիին (Իրան):
ՔԻՔ ՊՈՔՍԻՆԿ
Զուկա Միկավա (Վրաստան) յաղթեց Գագիկ Հայրապետեանին (Հայաստան):
Մրցաշարքի ընթացքին տեղի ունեցաւ նախ իւրայատուկ մրցում` «Նարեկներու կրան փրի» 56,7 քկ կշիռի կարգին մէջ, որուն ընթացքին կը մրցէին Նարեկ անունը կրող 4 մարզիկներ: Վերջնական յաղթականը եղաւ Նարեկ Գոգինեան, որ պարտութեան մատնեց Նարեկ Աղաջանեանը, Նարեկ Գասպարեանը եւ Նարեկ Գալստեանը:


