Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հարուածել Եկեղեցուն` Նշանակում Է Հարուածել Ազգային Նկարագրին

Հոկտեմբեր 22, 2025
| Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Ստորեւ կու տանք հայրենի «Հրապարակ» օրաթերթի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունիի հետ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը նախաձեռնել էր «Հայկական սփիւռքի մարտահրաւէրները եւ հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են սփիւռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Ելոյթներով հանդէս են եկել ՀՅԴ Բիւրոյի անդամներ Յակոբ Բագրատունին, Մուրատ Փափազեանը, Սեւան Դանիէլեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Յակոբ Բագրատունին իր ելոյթում ներկայացրել էր, թէ ինչպէս են քաղաքական փոփոխութիւնները, որոնք վերջերս տեղի ունեցան Լիբանանում, Սուրիայում, Պաղեստինում, անդրադարձել հայկական սփիւռքի գաղութների վրայ: Նա իր խօսքում յիշեցրել է այն բոլոր դժուարութիւնների մասին, որոնք հայ համայնքներն ունեցել են` Սուրիայի 2011 թուականի պատերազմից մինչեւ երկրաշարժ, մինչեւ պետական վարչակազմի փոփոխութիւն, Լիբանանում 2019 թուականից սկսուած տագնապը, տնտեսական աղէտը, նաւահանգստի պայթիւնը, Իսրայէլի յարձակումը Լիբանանի վրայ: «Չնայած այս դժուարութիւններին, մեր համայնքները շարունակում են օժանդակել Հայաստանին, եւ, վերջին հաշուով, իրենց երազն է հայրենադարձութիւնը: Ես միշտ ասում եմ` եթէ պէտք է հայն արտագաղթի այս երկրներից, ապա միակ ուղղութիւնը պէտք է լինի ներգաղթը Հայաստան», ասել է նա:

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունու հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Կարո՞ղ ենք ասել, որ Լիբանանում խաղաղ կեանքը վերջնականապէս վերականգնուել է, դեռ անցեալ տարի դպրոցները չէին աշխատում նոյնիսկ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, դպրոցներն աշխատում են, բոլոր կառոյցները` մշակութային, մարզական, բնականոն գործում են, միաւորները, միութիւններն իրենց տարեկան ձեռնարկներն են իրականացնում եւ պիւտճէն հաւասարակշռում են ներքին նուիրատուութիւններով: Դպրոցները վերաբացուել են, ուսուցիչներն իրենց գործի վրայ են, համալսարանական մեր միութիւններն աշխատում են, բոլոր տեղերի մշակութային, մարզական, բարեսիրական միութիւնները գործում են, եւ այս ամէնի մէջ մենք մեր ժողովրդի հետ ենք, ժողովուրդն էլ դա դրական կերպով է ընկալում:

Հ.- Հայ համայնքը Լիբանանում հիմա ինչքա՞ն է, շա՞տ է կրճատուել: Ժամանակին մօտ 200-300 հազար հայութիւն կար:

Պ.- Մեր հաշուարկով` շուրջ 110-120 հազար է:

Հ.- Մի Արցախի չափ հայութիւն է մնացել, փաստօրէն:

Պ.- Այո: Բոլոր համայնքներն անկում են ունեցել:

Հ.- Դուք հետեւո՞ւմ էք այսօր Գիւմրու իրադարձութիւններին, գիտէ՞ք, թէ Հայաստանում ինչ է կատարւում, եւ ի՞նչ գնահատական ունէք:

Պ.- Այո, ի հարկէ: Իշխանութիւնների հերթական ոստիկանական բռնատիրական նախաձեռնութիւնները շարունակւում են, նպատակն էլ ենթադրեալ ամբաստանութիւնների քողի տակ լռեցնելն է որեւէ առողջ ու ազատ կարծիք, ազատ միտք եւ նախապատրաստուելու առաջիկայ ընտրութիւններին` իրենք իրենց վերարտադրելու համար:

Հ.- Ինչպէ՞ս են սփիւռքում վերաբերւում հոգեւորականների հանդէպ իրականացուող քրէական հետապնդումներին: 10-ից աւելի անձ կալանքի տակ է, բռնաճնշումներ են իրականացւում:

Պ.- Կարեւոր է նշել, որ սփիւռքում Եկեղեցու հանդէպ յարգանքը եւ եկեղեցական արժէքների հանդէպ փարումը շատ բարձր են: Միանշանակ կարող եմ ասել, որ սփիւռքի ազգային ուժերի ջախջախիչ մեծամասնութեան կարծիքն այն է, որ նման բան ընդունելի չէ, հարուածը ոչ թէ անձերի, անհատ եկեղեցականների դէմ է, այլ` Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու թեմի, ինչը կը նշանակի եկեղեցին` իր աւանդոյթներով, իր քրիստոնէական արժէքներով, իր այն խորքային արմատներով, որ ունի մեր ժողովրդի մէջ, հարուածում են հայ եկեղեցուն, հարուածում են միւս ազգային արժէքներին` լեզու, մշակոյթ, գրականութիւն, ընտանեկան բարքեր: Մեր ժողովրդի ընդհանուր արժեհամակարգը, բնականաբար, շատ լաւ գիտեն իշխանութիւնները, որ եկեղեցին մեր ժողովրդի ողնասիւնն է, եկեղեցին դարերով պահպանել է մեր ազգային նկարագիրը, հետեւապէս` հարուածել եկեղեցուն` նշանակում է հարուածել ազգային նկարագրին, այդ արժէքներին եւ հասնել այն նպատակներին, որոնց համար հասել են իշխանութեան ու շարունակում են պահել այդ իշխանութիւնը:

Հ.- Նիկոլ Փաշինեանի` Վատիկան մեկնելուց յետոյ լուրեր են պտտւում, որ մեր եկեղեցու ոչնչացումն արւում է, որպէսզի միանանք կաթոլիկ եկեղեցուն: Դուք ինչպէ՞ս էք վերաբերւում սրան, հնարաւո՞ր էք համարում:

Պ.- Բաւարար անհեթեթ բաներ կատարած է վարչապետը, սակայն այս մէկը քիչ մը… չեմ ուզում մտածել հաւատալու մասին: Բայց կը զարմանամ, թերեւս, որ մեր եկեղեցական աւանդութիւնները չգիտէր, որ չմկրտուած` ինչպէս հաղորդութիւն կ՛առնէ: Երկրորդ. Առաքելական եկեղեցու զաւակը հաղորդակից չէ կաթողիկէ եկեղեցու հաղորդութեանը, այլ հաղորդակից է ուղղափառ, ղպտի, ասորական եւ մալապար ուղղափառ եկեղեցիներին: Սա մի մանրամասնութիւն` պարոն վարչապետի համար: Հետաքրքրական է նաեւ, որ նա ներկայ է գտնուել արարողութեանը, որով սրբացրել են Ցեղասպանութեան նահատակ հայ կաթողիկէ եպիսկոպոս Մալոյեանին, այն դէպքում, երբ ցեղասպանութեան հանդէպ Նիկոլ Փաշինեանը կասկածոտ մօտեցում ունի: Շատ բնական է, երբ որ մենք բարձր ենք գնահատում Հայ կաթողիկէ եկեղեցու Մալոյեան եպիսկոպոսի սրբադասութեան աքթը, եւ դա համայն հայութեան համար արժէք է, գնահատելի աքթ է, որի համար կաթողիկէ եկեղեցին` իր սրբազան քահանայապետով, ընդունել է նաեւ եւ մէկ անգամ եւս կը շեշտի այն, որ Վատիկանը ցեղասպանութեան 100-ամեակի առիթով ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը: Եւ այս անգամ եւս սա մեզ համար շատ մեծ իրագործում է, որ կատարեց կաթողիկէ ընդհանրական եկեղեցին` հայ կաթողիկէ եկեղեցու միջամտութեամբ եւ առաջարկով:

Նախորդը

բագրատունի վերընտրուեցաւ խորհրդարանի դիւանի անդամ, ինչպէս նաեւ խորհրդարանական գաղթականներու հարցերու յանձնախումբի նախագահ եւ արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի քարտուղար

Յաջորդը

Վարդան Ղուկասեան Կալանաւորուեցաւ, Համայնքի Ղեկավարի Լիազօրութիւնները Կասեցուեցան

RelatedPosts

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Հայ Աւետարանական Կեդրոնական Բարձրագոյն Վարժարան Եւ «Ճինիշեան» Յիշատակի Հիմնադրամ
Գաղութային

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Հայ Աւետարանական Կեդրոնական Բարձրագոյն Վարժարան Եւ «Ճինիշեան» Յիշատակի Հիմնադրամ

Հոկտեմբեր 22, 2025
Վարդան Ղուկասեան Կալանաւորուեցաւ, Համայնքի Ղեկավարի Լիազօրութիւնները Կասեցուեցան
Գլխաւոր լուրեր

Վարդան Ղուկասեան Կալանաւորուեցաւ, Համայնքի Ղեկավարի Լիազօրութիւնները Կասեցուեցան

Հոկտեմբեր 22, 2025
Սպիտակ Տուն. «Մօտիկ Ապագային Թրամփի Եւ Փութինի Միջեւ Վեհաժողովի Ծրագիրներ Չկան»
Գլխաւոր լուրեր

Սպիտակ Տուն. «Մօտիկ Ապագային Թրամփի Եւ Փութինի Միջեւ Վեհաժողովի Ծրագիրներ Չկան»

Հոկտեմբեր 22, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?