Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող «Սինքուեֆիլտ բաժակ 2025» ճատրակի մրցաշարքը հասած է իր վերջին հանգրուաններուն:
Հայ վարպետ Լեւոն Արոնեան 8-րդ եւ նախավերջին հանգրուանին հաւասարութիւն մը արձանագրեց աշխարհի ախոյեան Կուքեշ Տի.-8ի հետ եւ մնաց կէս կէտով հեռու` առաջին դիրքը գրաւող Ֆապիանօ Քարուանայէն:
Այս հանգրուանի (8-րդ) բոլոր ճակատումներն ալ հաւասարութեամբ աւարտեցան, բացի Նոտերպեք Ապտուսաթարով – Ալիրեզա Ֆիրուժա մրցումէն, որուն ընթաքին ուզպեք Ապտուսաթարովը յաղթանակ արձանագրեց:
Այսօր տեղի կ՛ունենայ վերջին հանգրուանը, ուր Լեւոն Արոնեան պիտի մրցի Փրակնանանտա Ռամեշպապուի դէմ, իսկ Սամուէլ «Սամ» Սեւեան` ֆրանսացի Ալիրեզա Ֆիրուժայի դէմ:
Ստորեւ դասաւորումը` 8 հանգրուաններէ ետք.
ԿԷՏ | |
1.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 5 |
2.- Փրակնանանտա Ռամեշպապու (Հնդկաստան) | 5 |
3.- Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 4,5 |
4.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 4,5 |
5.- Եան-Քրիշթոֆ Տուտա (Լեհաստան) | 4 |
6.- Սամ Սեւեան (Միացեալ Նահանգներ) | 4 |
7.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 4 |
8.- Կուքեշ Տի. (Հնդկաստան) | 3,5 |
9.- Ալիրեզա Ֆիրուժա (Ֆրանսա) | 3 |
10.- Նոտիրպեք Ապտուսաթարով (Ուզպեքիստան) | 2,5 |