Վաղը` յետմիջօրէի ժամը 4:00-ին, Ճիւնիի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ-ի Պուրճ Համուտի ֆութպոլի խումբը պիտի մրցի Ամալ Սալամ Զղարթայի դէմ:
Ասիկա ճակատագրական մրցում է եւ տարեշրջանի վերջինը, ուր յաղթելով խումբը պիտի բարձրանայ Գ. դասակարգ:
Համակիրներու մեծ թիւով ներկայութիւնը եւ խանդավառութիւնը մեծ դեր պիտի ունենայ, որպէսզի տղաքը իրենց լաւագոյնը տան, եւ 3 կէտեր շահելով խումբը կարենայ բարձրանալ Գ. դասակարգ:
Ինչպէս միշտ, վարչութիւնը տրամադրած է փոխադրակառքեր, որոնք Ռաուտայէն, Ֆանարէն եւ Պուրճ Համուտի քաղաքապետարանի համակիրները պիտի փոխադրեն ժամը 2:00-էն սկսեալ:
Նոյն ժամուն պիտի խաղան նաեւ Ռաուտա Տըքուանէ եւ Շեքքա, ինչպէս նաեւ Լիուաա Սայտա եւ Սանհարիպ:
Ստորեւ դասաւորումը վերջին հանգրուանէն առաջ` նշելով որ 2 խումբեր պիտի բարձրանան Գ. դասակարգ.
ԿԷՏ | |
1.- Ռաուտա Տըքուանէ | 8 |
2.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 7 |
3.- Շեքքա | 6 |
4.- Լիուաա Սայտա | 6 |
5.- Ամալ Սալամ Զղարթա | 5 |
6.- Սանհարիպ | 1 |
Ա. խմբակին մաս կը կազմեն 7 խումբեր եւ այդ պատճառով ալ աւելի երկար պիտի տեւէ ախոյեանութիւնը, որոնց աւարտին 2 խումբեր ալ պիտի բարձրանան Գ. դասակարգ:
Ստորեւ դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Ղատ Աֆտալ | 9 (3 մրցում) |
2.- Նահտա Քաֆրա | 9 (4 մրցում) |
3.- Աթլեթիքօ | 7 (3 մրցում) |
4.- Ֆիթիան Ատլուն | 5 (4 մրցում) |
5.- Նասէր Պարէլիաս | 3 (3 մրցում) |
6.- Աշպալ Մինա | 1 (4 մրցում) |
7.- Ռիատի Պարժա | 0 (3 մրցում) |