Այսօր ժամը 15:00-ին, Պհամտունի «Ամին Ապտել Նուր» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ Պուրճ Համուտ, Լեռնալիբանանի ֆութպոլի ախոյեանութեան 5-րդ հանգրուանին գծով պիտի մրցի Թաատոտ Ռիատիի դէմ:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ նախկին իր 4 մրցումներն ալ յաղթած է, 3 կէտի առաւելութիւն ունի Սաֆա Շուէյֆաթի եւ Թաատոտ Ռիատիի վրայ:
Այս շաբթուան մրցումները կը նկատուին Ա. հանգրուանի վերջինը, ուր լաւագոյն խումբերը կը հասնին Բ. հանգրուան:
Ստորեւ` Բ. խմբակի 5-րդ շաբթուան մրցումներուն յայտագիրը.
Այսօր` ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Թաատոտ Ռիատի (ժամը 15:00-ին, Պհամտուն)
Վաղը` Սաֆա Շուէյֆաթ – Ուահտէ Շհիմ (ժամը 16:00-ին, Ահտի դաշտ)
Մասիս – Շհիմ Ռիատի (ժամը 17:15-ին, Սին Էլ Ֆիլի դաշտ)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 12 |
| 2.- Սաֆա Շուէյֆաթ | 9 |
| 3.- Թաատոտ Ռիատի | 9 |
| 4.- Ուահտէ Շհիմ | 6 |
| 5.- Մասիս | 0 |
| 6.- Շհիմ Ռիատի | 0 |


