Խորը վշտով ստացանք պարոն Նազարէթ Սապունճեանի մահուան բօթը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ անձամբ իմ անունից ընդունէք անկեղծ ցաւակցութիւններ, կարեկցանքի եւ զօրակցութեան խօսքեր պարոն Սապունճեանի վախճանի կապակցութեամբ:
Բարձր ենք գնահատում նրա նուիրուածութիւնը հայրենիքի հանդէպ, մասնաւորապէս` երկար տարիների նրա Աւանդը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում:
Ցաւակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ ՀՅԴ կուսակցութեան անդամներին:
Նրա յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում:
Սգում ենք ձեզ հետ միասին:
Աստուած հոգին լուսաւորի:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ
Գործադիր տնօրէն
7. 5. 2025