Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 8, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՂԱՒՆԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Չինաստանի արձագանգն «Արաբական գարուն»-ի մեկնարկին

«Թունուզեան գարուն»-ի սկզբում Փեքինը, ի տարբերութիւն Արեւմուտքի, հիմնականում ձեռնպահ էր մնում որեւէ մեկնաբանութիւնից եւ գնահատականից: Աւելի՛ն. յուզումների սկզբնական շրջանում խնդրին առանձնայատուկ ուշադրութիւն չդարձուեց` մասամբ երկրի զարգացումների վերաբերեալ յստակ պատկերացումների բացակայութեան պատճառով:

Թունուզից Պեն Ալիի հեռանալուց յետոյ պաշտօնական Փեքինը յայտարարեց, որ` «Թունուզը Չինաստանի բարեկամն է: Չինաստանը մտահոգուած է թունուզեան, որ երկրում կայունութիւնը հնարաւորինս կարճ ժամկէտում կը վերականգնուի»: Մարտի սկզբին Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանեց Թունուզ` նոր կառավարութեան հետ կապերի հաստատման եւ համագործակցութեան ամրապնդման նպատակով: Պաշտօնական Փեքինը հանդէս եկաւ թունուզցի ժողովրդի ընտրութիւնը յարգելու եւ Թունուզի հետ աւանդական բարեկամական յարաբերութիւնները խորացնելու, ինչպէս նաեւ Թունուզի հետագայ զարգացման նպատակով 6 միլիոն ԱՄՆ տոլարի անվարձահատոյց օգնութիւն տրամադրելու մտադրութեան վերաբերեալ յայտարարութիւններով: Պատասխան արձագանգը համարժէք էր եւ Չինաստանի համար` միանգամայն բարենպաստ: 2012թ. յունիսի սկզբին Թունուզի վարչապետն իր չին գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Թունուզը միջազգային նոր իրավիճակում շատ աւելի է կարեւորում Չինաստանի դերն ու երկու երկրների միջեւ ռազմավարական, փոխշահաւէտ եւ «խիստ փոխլրացնող» համագործակցութիւնը` միաժամանակ խոստանալով Թունուզում չինական ընկերութիւնների ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծել:

Ինչ վերաբերում է «Եգիպտական գարուն»-ի նկատմամբ պաշտօնական Փեքինի դիրքորոշմանը, ապա նախքան եգիպտական ընդդիմութեան կողմից պետական յեղաշրջման իրականացումը, չինական մամուլը քննադատում էր Եգիպտոսի հակակառավարական ելոյթները` դրանք որակելով իբրեւ «աւազակային փողոցային ժողովրդավարութիւն»: Չինաստանը վստահութիւն էր յայտնում իրադրութիւնը սեփական ուժերով, առանց արտաքին միջամտութեան կարգաւորելու Գահիրէի կարողութեան հանդէպ` միաժամանակ ակնկալելով, որ չին-եգիպտական յարաբերութիւնները չեն տուժի անկարգութիւնների պատճառով: Փեքինը քննադատում էր ԱՄՆ-ի ճնշամիջոցները Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուպարաքի նկատմամբ` վերջինիս ստիպելով հեռանալ իշխանութիւնից: Սակայն խնդիրը Մուպարաքի եւ իր վարչակազմի պաշտօնանկութիւնը չէր: Չինական իշխանութիւնները տարածաշրջանի  զարգացող  երկրների  համար «արեւմտեան ժոովրդավարան մոտելի» կիրառումն արդիւնաւէտ չէին համարում: Չինական մամուլը գրում էր, որ ամերիկեան եւ եւրոպական կառոյցներն ու կանոնները չեն կարող համապատասխանել ափրիկեան եւ մերձաւորարեւելեան իրականութեանը, մանաւանդ, որ «գունաւոր յեղափոխութիւնները» երբեւէ իրական ժողովրդավարութեան չեն յանգեցրել: Եգիպտոսում եւ հարեւան երկրներում ժողովրդավարական ընտրութիւնների դէպքում հնարաւոր էր դիտւում իսլամիստ առաջնորդների  իշխանութեան  գալու  փաստը,  որոնք ոչ միայն «արհամարհում են ամերիկեան ժողովրդավարութիւնը, այլեւ սպառնում` դադարեցնել նաւթային առաքումներն» ԱՄՆ: Մատնանշւում էր, որ Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ մուսուլմանական երկրներում  գրեթէ  բոլոր  ժողովրդավարական  ընտրութիւնների արդիւնքում իշխանութեան էին եկել Արեւմուտքին եւ Իսրայէլին թշնամաբար տրամադրուած իսլամական վարչակարգեր: Չինաստանն ի սկզբանէ թերահաւատութեամբ էր վերաբերւում «Արաբական գարուն»-ին արդիւնքում ՄԱ-ի ժողովրդավարացման հնարաւորութեանը, Փեքինին աւելի շատ մտահոգում էին իսլամի առաւել արմատականացման հետ կապուած գործընթացները:

Միւս կողմից, Փեքինում ենթադրում էին, որ «իսլամիստական կեդրոնականութիւնը», պայքարելով Արեւմուտքի կողմից «իսլամական սպառնալիքի» տեսութեան եւ ներքին ծայրայեղականութեան ու ահաբեկչութեան դէմ, կարող է իսլամի վերաբերեալ պատկերացումների վերանայման գործում դրական դեր խաղալ: Իսլամիստական կենտրոնամէտ ուժերի ընդլայնումը, վերջիններիս վարած չափաւոր եւ կուսակցական-քաղաքական ուղեգիծը որոշ իմաստով ցոյց են տալիս, որ այս ուժերի գլխաւոր խնդիրը ծայրայեղականութիւնից եւ կոշտ արմատականութիւնից հրաժարումն ու իրենց ազգային առանձնայատկութիւններին ու իրողութիւններին համապատասխան զարգացման նոր գաղափարների եւ ուղիների որոնումն ու իրագործումն է:

Փեքինը չսահմանափակուեց զուտ յայտարարութիւններով, այլ արագ անցաւ գործնական դիւանագիտութեան: Չին բարձրաստիճան դիւանագէտները 2011թ. մարտին եւ 2012թ. մայիսին արդիւնաւէտ այցեր կատարեցին մի շարք արաբական երկրներ (Ալճերիա, Թունուզ եւ Սէուտական Արաբիա), այդ թւում` Եգիպտոս: Փեքինը Գահիրէին աջակցութիւն յայտնեց առաջիկայ դժուարութիւնների յաղթահարման գործում` միաժամանակ ընդգծելով եգիպտական զարգացումների ընթացքում Չինաստանի դրսեւորած չմիջամտութեան քաղաքականութիւնը: Փեքինը շնորհաւորեց Մոհամետ Մուրսիին` Եգիպտոսի նախագահի պաշտօնում ընտրուելու, իսկ Եգիպտոսի ժողովրդին ՉԺՀ-ի յարգանքն արտայայտեց` ինքնուրոյն ընտրութիւն կատարելու կապակցութեամբ:

2012թ. օգոստոսի վերջին Եգիպտոսի նախագահ Մոհամետ Մուրսիի` ՉԺՀ կատարած այցը երկու երկրների միջեւ յարաբերութիւնների վերահաստատման լաւագոյն առիթ ծառայեց: Յատկանշական էր, որ միայն ՉԺՀ այցից յետոյ էր Եգիպտոսի նախագահը պատրաստւում այցելել ԱՄՆ` Նիւ Եորք եւ Ուաշինկթըն` ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնատար անձանց հետ բանակցութիւններ վարելու նպատակով: Սա նախագահական պաշտօնը ստանձնելուց յետոյ Մ. Մուրսիի առաջին պետական այցն էր ՄԱ-ի եւ Ափրիկէի շրջանակներից դուրս, որով ընդգծւում էր Եգիպտոսի համար Չինաստանի կարեւորութիւնն` իբրեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի եւ ռազմավարական գործընկերոջ, ինչպէս նաեւ` իբրեւ առեւտրային գլխաւոր գործընկերոջ ու ներդրումային կենսական աղբիւրի: Այցը դիտւում էր նաեւ իբրեւ ԱՄՆ-ի ուղղութեամբ խիստ սեւեռումից Եգիպտոսի արտաքին քաղաքականութեան վերակողմնորոշում դէպի ՉԺՀ: Ըստ չինական պաշտօնական մամուլի, եգիպտական կողմը ցանկանում էր վերանայել Արեւմուտքից չափազանց կախման մէջ գտնուող իր արտաքին քաղաքականութիւնը եւ Արեւելքի ու Արեւմուտքի հետ յարաբերութիւններում հաւասարակշռուած մօտեցում դրսեւորել: ՉԺՀ-ը որակելով որպէս աշխարհում հաւասարակշռութիւն ապահովող կարեւոր երկիր` Մ. Մուրսին գտնում էր, որ այն չափազանց կարեւոր դեր է խաղում միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում գտնուող սիրիական ճգնաժամի եւ այլ խնդիրների կարգաւորման գործում: Երկու երկրներն անընդունելի համարեցին Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտութիւնը, հակառակ Եգիպտոսի կողմից սիրիական իշխանութիւնների խիստ քննադատութեան ու նախագահական պաշտօնից Պաշշար Ասատի հրաժարման օգտին հանդէս գալու փաստին: Չինաստանն անուանելով «լաւ եղբայր, բարեկամ եւ գործընկեր»` Մուրսին նշեց, որ` «Եգիպտոսը գնահատում եւ յարգում է ՉԺՀ-ի արդար դիրքորոշումը տարածաշրջանային եւ միջազգային լուրջ խնդիրների նկատմամբ եւ պատրաստ է տարբեր մարտահրաւէրների դիմակայման նպատակով ամրապնդել կապերն ու համակենտրոնացնել ջանքերը չինական կողմի հետ»: «China Daily» կառավարական օրաթերթն անգամ գրեց, որ` «Մ. Մուրսիի չինական այցը կարող է փոխել ՄԱ-ի քաղաքական գետինը»:

Ըստ եգիպտական ԶԼՄ-ների, Մուրսիի այցի հիմնական նպատակն էր Եգիպտոսում չինական ներդրումների աւելացումն ու ներգրաւումը: Իբրեւ համաշխարհային տնտեսութեան երկրորդ երկիր` Չինաստանը կարող էր Մուրսիի կառավարութեանն օգնել կենսագործելու երկրի «վերածննդի ծրագիրը»: Կողմերը գիւղատնտեսութեան, հեռահաղորդակցութեան, զբօսաշրջութեան, շրջակայ միջավայրի եւ այլ ոլորտների վերաբերեալ 8 պայմանագիր ստորագրեցին: Ընդհանուր առմամբ` ստորագրուեց 4,9 միլիառ ԱՄՆ տոլարի չինական վարկերի եւ ներդրումերի,  այդ  թւում`  Վերին  Եգիպտոսում  ելեկտրակայանի  եւ «Գահիրէ-Աղեքսանդրիա» արագընթաց մայրուղու կառուցման վերաբերեալ մի շարք պայմանագրեր: Նշենք, որ Եգիպտոսին տրամադրուելիք չինական օգնութիւնն ընդհանուր առմամբ գնահատւում էր 2 միլիառ ԱՄՆ տոլար, որի մէջ մտնում էր 450 միլիոն չինական եուան (70 միլիոն ԱՄՆ տոլարին համարժէք)` որպէս անհատոյց օգնութիւն եւ Եգիպտոսի Ազգային դրամատան տրամադրուող 200 միլիոն ԱՄՆ տոլարի արտօնեալ վարկ:

Ուշագրաւ է, որ Չինաստանից Մ. Մուրսիի վերադառնալուց յետոյ ԱՄՆ-ի նախագահ Պ. Օպամայի հետ Եգիպտոսի նախագահի` սեպտեմբերին նախատեսուող հանդիպումը չկայացաւ: Մինչ այդ միջազգային լրատուամիջոցներում քննարկւում էր Եգիպտոսին 1 միլիառ ԱՄՆ տոլար պարտքի մարման ԱՄՆ-ի մտադրութեան հարցը: Սակայն ԱՄՆ-ը յայտարարեց Եգիպտոսի պարտքերի մարման կամ ֆինանսական այլ օգնութիւն յատկացնելու մտադրութիւնից Ուաշինկթընի հրաժարուելու մասին:

Փաստօրէն Եգիպտոսում ԱՄՆ-ի հանդէպ ոչ բարեացակամ տրամադրուած իսլամիստների իշխանութեան գալու հետ կապուած չին փորձագէտների նախնական    կանխատեսումն  ու նախազգուշացումներն անհիմն չէին: Մինչդեռ Եգիպտոսի հետ ՉԺՀ-ի յարաբերութիւնների ամրապնդման գործընթացը ոչ միայն չկասեցուեց «Արաբական գարուն»-ի պատճառով, այլ առաւել խորացման միտումներ դրեւորեց: Չին փորձագէտները գտնում էին, որ եկել է ՄԱ-ում «նախկին» չափազանց խաղաղ եւ «փափուկ քաղաքականութիւնը» վերանայելու ժամանակը»: Վերջիններիս համաձան, ՉԺՀ-ը պէտք է վերաձեւակերպի իր եգիպտական քաղաքականութիւնը եւ ԱՄՆ-ին երկրից դուրս մղի եգիպտական իսլամիստներին ֆինանսական աջակցութիւն տրամադրելու միջոցով: Եւ եթէ դա ՉԺՀ-ին յաջողուի, ապա «եգիպտական մոտելն» արաբական արեւելքում չինական քաղաքականութեան համար կարող է դառնալ համաշխարհային: Այս առումով միանգամայն ուշագրաւ են ՉԺՀ կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահի խօսքերն` ուղղուած չին իր գործընկերներին. «Եթէ դուք պաշտպանէք մեր շահերը, մենք կը պաշտպանենք ձերը…»:

Արեւմտեան փորձագէտների մի մասը հակուած է այն մտքին, որ Չինաստանը կը փորձի «տարածաշրջանում գործողութիւնների ազատութիւնէ ձեռք բերել ոչ միայն հին ու նոր գործընկերների, այլեւ ՄԱ-ի գործերում Իրանին աշխուժ ներգրաւելու հաշուին: Դժուար է գնահաատել, թէ ինչքան իրական է ԱՄՆ-ի դէմ իրանաեգիպտական դաշինքի ձեւաւորման հնարաւորութիւնը, սակայն նման փորձերը չեն կարող աննկատ մնալ Ուաշինկթընում: Այնուհանդերձ, եթէ Չինաստանի ձեռքին բաւականաչափ միջոցներ կան ՄԱ-ում եւ ՀԱ-ում իր ռազմավարական դիրքերի ամրապնդման համար, ապա ԱՄՆ-ի ձեռքին էլ բաւականաչափ միջոցներ կան տարածաշրջանի ապակայունացման համար:

Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Փեքին կատարած այցից յետոյ 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուրսին Թեհրանում մասնակցեց «չմիացման շարժմանը» նուիրուած գագաթնաժողովին, որն ԻԻՀ-ի հիմնադրումից եւ երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների խզումից յետոյ Եգիպտոսի առաջնորդի առաջին այցն էր Իրան: Իր հերթին Իրանի նախագահ Մ. Ահմատինեժատն Իրանի առաջին նախագահն էր, որն ԻԻՀ-ի հիմնադրումից յետոյ առաջին անգամ այցելեց Եգիպտոս եւ 2013թ. փետրուարին մասնակցեց Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովին:

Չի բացառւում, որ Փեքինը կ՛օգտագործի եգիպտաամերիկեան յարաբերութիւնների լարուածութեան եւ եգիպտական կառավարութեան արտաքին քաղաքականութեան վերանայման ձգտումները` «տարածաշրջանում իր դիրքերի առաւել ամրապնդման եւ գործողութիւնների ազատութեան» ձեռք բերման նպատակով: Դրան կարող է նպաստել ՄԱ-ում եւ ՀԱ-ում ՉԺՀ-ի ռազմավարական շահերի տեսանկիւնից ստեղծուած բարենպաստ միջավայրը: Խնդիրն այն է, որ ՄԱ-ի մենատիրական վարչակարգերը, Մուպարաքի ճակատագրին ականատես լինելուց եւ իրենց իշխանութիւնը պահպանելու ուղղութեամբ ԱՄՆ-ի տուած խոստումների հանդէպ վստահութիւնը կորցնելուց յետոյ այսուհետ «խաղադրոյքներ կարող են կատարել» յօգուտ Փեքինի` առաւել խորացնելով վերջինիս հետ համագործակցութիւնը:

(Շար. 2)

—–

(Շար. 1)

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

Վիգէն Զաքարեանի Անմահ Յիշատակին (Նահատակութեան 33-Ամեակին Առիթով)

RelatedPosts

«Ապառաժ»-ի Խմբագրական.  Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը
Անդրադարձ

«Ապառաժ»-ի Խմբագրական. Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը

Մայիս 15, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?