Կիրակի գիշեր «Մաքլարեն»-ի վարորդ Օսքար Փիասթրի շահեցաւ Մայեմիի կրան փրին` բուռն պայքարէ ետք փոլ-փոզիշընը շահած աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափընի հետ:
Մրցումը սկսաւ, եւ «Մաքլարեն»-ի վարորդներէն Լանտօ Նորիս, որ Բ. դիրքէն կը սկսէր, պայքարեցաւ Վերշթափընի հետ գրաւելու առաջին դիրքը, բայց առաջին դարձուածքին ճամբէն դուրս շեղելով կորսնցուց քանի մը դիրք:
Փիասթրիին մնաց պայքարը, ան մինչեւ 14-րդ շրջան պայքարելէ ետք շնորհիւ իր ինքնաշարժին կրցաւ արագութեամբ անցնիլ ախոյեանին եւ մնաց առաջին դիրքին վրայ, մինչ Նորիս, որ կը վայելէր «Մաքլարեն»-ի առաւելութիւնը, մէկ առ մէկ անցնելով իր մրցակիցներուն հասաւ 2-րդ դիրք:
Փոտիումի վերջին դիրքը գրաւեց «Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլ, որ օգտուեցաւ երեւակայական (վիրչուըլ) սէյֆթի քարէն` գերազանցելու Վերշթափընը, որ գրաւեց 4-րդ դիրքը:
«Ուիլիամս»-ի վարորդ Ալեքս Ալպոն իր Ուիլիամսով գրաւեց 5-րդ դիրքը, մինչ «Ֆեռարի»-ի զոյգը` Լըքլեր եւ Համիլթըն 7-րդ եւ 8-րդ դիրքերը գրաւեցին` մնալով Քիմի Անթոնելլիի ետին (6-րդ): Անցեալ տարիներու «Ֆեռար»-ի վարորդ Քարլոս Սայնց գրաւեց 9-րդ դիրքը իր «Ուիլիամս»-ով, մինչ Վերշթափընի խմբակից Եուքի Ցունոտա գրաւեց 10-րդ դիրքը` իր ետին ձգելով «Ռէյսինկ Պուլզ»-ի Իսաք Հաժաը:
Ստորեւ` արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) «Մաքլարեն Մերսետես» | 25 |
| 2.- Լանօ Նորիս (Բրիտանիա) «Մաքլարեն Մերսետես» | 18 |
| 3.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) «Մերսետես» | 15 |
| 4.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) «Ռետ Պուլ Հոնտա» | 12 |
| 5.- Ալեքս Ալպոն (Թայլանտ) «Ուիլիամս Մերսետես» | 10 |
| 6.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) «Մերսետես» | 8 |
| 7.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) «Ֆեռարի» | 6 |
| 8.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) «Ֆեռարի» | 4 |
| 9.- Քարլոս Սայնց (Սպանիա) «Ուիլիամս Մերսետես» | 2 |
| 10.- Եուքի Ցունոտա (Ճափոն) «Ռետ Պուլ Հոնտա» | 1 |
| ՎԱՐՈՐԴՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փիասթրի | 131 |
| 2.- Նորիս | 115 |
| 3.- Վերշթափըն | 99 |
| 4.- Ռասըլ | 93 |
| 5.- Լըքլեր | 53 |
| 6.- Անթոնելլի | 48 |
| 7.- Համիլթըն | 41 |
| 8.- Ալպոն | 30 |
| 9.- Օքոն | 14 |
| 10.- Սթրոլ | 14 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- «Մաքլարեն Մերսետես» | 246 |
| 2.- «Մերսետես» | 141 |
| 3.- «Ռետ Պուլ Հոնտա» | 105 |
| 4.- «Ֆեռարի» | 94 |
| 5.- «Ուիլիամս Մերսետես» | 37 |
| 6.- «Հաաս Ֆեռարի» | 20 |
| 7.- «Ասթոն Մարթին Մերսետես» | 14 |
| 8.- «Ռէյսինկ Պուլզ Հոնտա» | 8 |
| 9.- «Ալփին Ռընօ» | 7 |
| 10.- «Քիք Սաուպըր Ֆեռարի» | 6 |


