Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դաշնակցութիւնը Ազգային, Պետականամէտ, Արժանապատուութիւն Ունեցող Բոլոր Ուժերի Եւ Անհատների Ընկերն Ու Վահանն Է *

March 3, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ

Այսօր հայրենիքում մեկնարկում է մեր կառոյցի բարձրագոյն` ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը:

ՀՅԴ ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ:

1892 թուականից սկսեալ եւ հիմնականում 4 տարին մէկ գումարուող ընդհանուր ժողովները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրուաններում ունեցել են առանցքային նշանակութիւն: Այդ ժողովների որոշումները յաճախ շրջադարձային են եղել հայութեան կեանքում:

Դաշնակցութեանը քիչ ծանօթ մարդիկ յաճախ տարբեր պատկերացումներ ունեն մեր կառոյցի մասին, սակայն վստահ եմ, որ Դաշնակցութեան ժողովներին մէկ անգամ ականտես եղած մարդը կը փաստի, որ հայ իրականութեան մէջ չկայ քաղաքական նման երկրորդ կառոյցը, որի ղեկավար մարմիններն ամբողջութեամբ հաշուետու են իրենց շարքերին, որտեղ` ամենասուր քննադատութիւնը բնական երեւոյթ է, որտեղ` բացառուած է անձնակենտրոնութիւնը, որտեղ` ժողովրդավարութիւնը ոչ թէ լոզունգ է, այլ` կենսակերպ եւ մտածողութիւն:

Վերջին տարիների ՀՅԴ ժողովներն առանձնանում են իրենց բնոյթով ու տրամադրութեամբ:

Պարտութիւնը պատերազմում, Արցախի բռնազաւթումը, մեր հազարաւոր հայրենակիցների տեղահանումը, հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարութեան, այդ թւում` ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանի գտնուելը Պաքուի բանտերում, խոր վէրքեր են թողել:

Սիրելի՛ ընկերներ,

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի եւ հայոց պետականութեան համար բախտորոշ ժամանակահատուածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչուող լրջագոյն մարտահրաւէրների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների եւ համաշխարհային նոր ճարտարապետութեան ձեւաւորման պայմաններում որքա՞ն կենսունակ կը լինի Հայաստանը` կախուած է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից եւ վճռակամութիւնից, հայոց պետականութեան առջեւ հայ մարդու պատասխանատուութիւնից:

Այսօր մենք ունենք յանձնառութիւն` նոր իրողութիւնների պայմաններում առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահութեան կամուրջները, յաղթահարել յուսալքութիւնը, դառնալ աւելի ուժեղ, որպէսզի կարողանանք դիմագրաւել թշնամուն եւ պահպանել մեր հայրենիքը:

Այսօր մենք խնդիր ունենք դիմագրաւելու նոր թափ առած հակադաշնակցականութեանը, որը արդէն վերածուել է ազգային գաղափարախօսութեան դէմ պայքարի:

Ուզում եմ, ճիշտ գնահատենք, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճակատում այսօր պայքար է թէ՛ Դաշնակցութեան դէմ, թէ՛ Դաշնակցութեան համար: Փաստօրէն 135 տարին բաւարար չէր մեր բարեկամներին եւ ախոյեաններին ի ցոյց դնելու մեր հայկականութեան խորքը, ապացուցելու մեր միասնականութիւնը եւ աննահանջ կեցուածքը` մեր նպատակներին հասնելու հարցում:

Մենք պարտաւոր ենք այս ժողովում մէկ անգամ եւս դա ապացուցելու:

Մեր պատմութեան մէջ քիչ չեն եղել իսկապէս շրջադարձային, իսկապէս պատմական ընդհանուր ժողովներ: Դաշնակցութեանը յաջողուել է ամէն ժամանակաշրջանում որդեգրել համապատասխան գործիքակազմ ու գործելաոճ, յեղափոխել իրականութիւնը եւ պաշտպանել հայկական շահերը:

Այսօր մենք նոյն հրամայականի առջեւ ենք:

Հայրենիքի պաշտպանութիւնը պէտք է դառնայ մեր գլխաւոր ուղենիշը. համահայկական գաղափար, որը պէտք է թափանցի իւրաքանչիւր հայի տուն` անկախ նրա բնակութեան վայրից:

Պայքար` բոլոր ճակատներում եւ ամէնուր, պայքար` հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար: Սա է այն առաջարկը, որը Դաշնակցութիւնը կարող է ներկայացնել իր ժողովրդին: Պայքար, որի մէջ պէտք է լինենք ե՛ւ կազմակերպիչը, ե՛ւ զինուորը ե՛ւ առաջամարտիկը: Քանզի հայրենիքի ու Դաշնակցութեան ճակատագրերը միահիւսուած են:

Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան վերականգնումը այլընտրանք չունեն, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետութեան համար:

Ես մէկ անգամ եւս վերհաստատում եմ մեր կոչն` ուղուած առողջ եւ ազգային ուժերին. միաւորել ջանքերը` ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում:

Սիրելի՛ ներկաներ,

Դաշնակցութիւնը քաղաքական կուսակցութիւն լինելուց զատ` համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրութեան համակարգ: Այս կարողականութիւնը լիարժէք դարձնելու խնդիր ունենք:

Դաշնակցութիւնը ազգային, պետականամէտ, արժանապատուութիւն ունեցող բոլոր ուժերի եւ անհատների ընկերն ու վահանն է:

Հէնց այս պատկերացումները պէտք է առաջնորդեն մեզ մեր առաջիկայ քննարկումներում:

Ելոյթս աւարտում եմ Ռոստոմի խօսքերով, որ նա յղել էր դաշնակցական մարմիններին. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է աւելի մեծ պայքար, գուցէ եւ` նոր կռիւներ: Մխիթարականն այն է, որ կը կռուենք աւելի ամփոփ ուժերով: Յոյս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով` Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինութեան հիմնական ուղիները»:

Այսօր իրականացել է Ռոստոմի փափաքը. մենք գումարում ենք Ընդհանուր ժողովը Հայաստանի կենտրոնում: Այժմ պարտաւոր ենք իրականացնել միւս պատգամը` մշակել Հայաստանի վերաշինութեան ու վերականգնման ծրագիրը:

Ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ:

Յաջողութիւն մեր աշխատանքներին:

 

* Խօսք` արտասանուած Հայ Յեղափոխական Դաշնակցութէան 35-րդ Ընդհանուր ժողովի պաշտօնական բացումին, Երեւան, 26 փետրուար 2025:

Նախորդը

Արամ Ա. Կաթողիկոսին Հայրապետական Պատգամը` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր Ժողովին. Երեւան, 26 փետրուար 2025

Յաջորդը

Հայկական Ինքնութեան Եւ Հայրենի Պետականութեան Պահպանման Օրակարգի Շուրջ Ձեւաւորել Համահայկական Զօրաշարժ*

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.