Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Եւրոպական Ֆութպոլ. Պարսելոնա 7 Կոլ Նշանակեց Վալենսիայի Բերդին Մէջ

January 28, 2025
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

Սպանիոյ ախոյեանութեան 21-րդ հանգրուանին գծով Պարսելոնա կիրակի գիշեր 7 կոլ նշանակեց Վալենսիայի բերդին մէջ` իր հեռաւորութիւնը պահելով Աթլեթիքօ Մատրիտի եւ Ռէալ Մատրիտի հետ:

Առաջին կիսախաղին արդէն Ֆրենքի Տը Եոնկ, Ֆերրան Թորես, Ռաֆինիա եւ Ֆերմին Լոփես (2) նշանակած էին 5 կոլեր:

Բ. կիսախաղի առաջին քառորդ ժամուն Հիւկօ Տուրօ նշանակեց Վալենսիայի հաշուոյն կոլ մը, որմէ ետք Ռոպերթ Լեվանտովսքի եւ Սեզար Թարրեկա (սխալմամբ իր բերդին մէջ) նշանակեցին Պարսելոնայի մնացեալ կոլերը:

Ստորեւ` կիրակի օրուան արդիւնքները.

Ռէալ Սոսիետատ – Խեթաֆէ 0-3
Աթլեթիքօ Պիլպաօ – Լեղանես 0-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Ռէալ Մատրիտ 49 (50-20)
2.- Աթլեթիքօ Մատրիտ 45 (35-14)
3.- Պարսելոնա 42 (59-24)
4.- Աթլեթիքօ Պիլպաօ 40 (31-18)
5.- Վիարէալ 34 (31-18)
6.- Մայորքա 30 (19-26)
……………….. ………………..
18.- Էսփանիոլ 20 (20-33)
19.- Վալենսիա 16 (20-36)
20.- Վայատոլիտ 15 (14-42)

Իտալիոյ «Սերի Ա.»-ի 22-րդ հանգրուանին, անցեալ տարուան ախոյեան Ինթեր Միլան 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Լեչէն, այս վերջինիս դաշտին վրայ:

Տաւիտէ Ֆրաթեզի, Լաութարօ Մարթինես, Տենզել Տումֆրիզ եւ Մեհտի Թարեմի նշանակեցին Ինթերի 4 անպատասխան կոլերը, որոնց շնորհիւ Ինթեր պահեց իր 3 կէտի հեռաւորութիւնը առաջին դիրքը գրաւող Նափոլիի հետ, սակայն Ինթեր յետաձգուած մրցում մը ունի:

Լացիօ Ռոմա իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ֆիորենթինայի դէմ մրցումին:

Մրցումի առաջին կիսախաղին Ֆիորենթինա յաջորդական կոլեր նշանակեց շնորհիւ Եասին Ատլիի եւ Լուքաս Պելթրանի (11-րդ եւ 17-րդ վայրկեաններուն) եւ նոյնիսկ կարմիր քարտով կրցաւ դիմանալ մինչեւ 92-րդ վայրկեան, երբ Ատամ Մարուշիչ նշանակեց Լացիոյի միակ կոլը:

Ստորեւ` դասաւորումը այս մրցումներէն ետք.

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Նափոլի 53 (37-15)
2.- Ինթեր Միլան 50 (55-18)
3.- Աթալանթա 46 (48-25)
4.- Լացիօ Ռոմա 39 (38-30)
5.- Եուվենթուս 37 (35-19)
6.- Ֆիորենթինա 36 (35-22)
……………… ………………
18.- Լեչէ 20 (15-40)
19. Վենեցիա 16 (19-34)
20.- Մոնցա 13 (20-31)

Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 23-րդ հանգրուանէն ուշ մրցումներու, Մանչեսթըր Եունայթըտ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆուլհամը, այս վերջինին դաշտին վրայ: Մրցումին միակ կոլը նշանակեց Լիսանտրօ Մարթինես 78-րդ վայրկեանին:

Այս մրցումէն ետք Եունայթըտ բարձրացաւ 12-րդ դիրքի, մինչ Ֆուլհամ մնաց 10-րդ դիրքին վրայ:

 

Նախորդը

«Չեմփիընզ Լիկ». Վաղը Մանչեսթըր Սիթի Վճռական Մրցում Ունի

Յաջորդը

Պասքեթպոլ. ՀՄԸՄ Պարտութեամբ Սկսաւ «Ֆետերէյշըն Քափ» Մրցաշարքը

RelatedPosts

«Ֆիֆփրօ 11».  Քէյն Դուրս Մնաց Խորհրդանշական Կազմէն
Մարզական

«Ֆիֆփրօ 11». Քէյն Դուրս Մնաց Խորհրդանշական Կազմէն

November 11, 2026
Եւրօ 2027-ի Զտումի Մրցումներ.  Այսօր` Ֆրանսա – Հայաստան
Մարզական

Եւրօ 2027-ի Զտումի Մրցումներ. Այսօր` Ֆրանսա – Հայաստան

November 11, 2026
Ըմբշամարտ.  Տէրտէրեանի «Վրէժ»-ի Յաղթանակը…
Մարզական

Ըմբշամարտ. Տէրտէրեանի «Վրէժ»-ի Յաղթանակը…

November 11, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.