Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 21-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Լիվըրփուլ 1-1 արդիւնքով հաւասարութեամբ բաւարարուեցաւ Նոթինկհամ Ֆորեսթի «անտառ»-ին մէջ:
Քրիս Վուտ 8-րդ վայրկեանին նշանակեց Նոթինկհամի կոլը, մինչ Տիոկօ Ճոթա 66-րդ վայրկեանին նշանակեց հաւասարութեան կոլը:
Անցեալ 4 տարիներու ախոյեան Մանչեսթըր Սիթի 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք Պրենթֆորտի դաշտին վրայ 2 կոլ ստացաւ մրցումի վերջին 8 վայրկեաններուն:
Ֆիլ Ֆոտըն 66-րդ եւ 78-րդ վայրկեաններուն նշանակեց Սիթիի կոլերը, մինչ Եոան Ուիսա եւ Քրիսթիան Նորկաարտ նշանակեցին Պրենթֆորտի կոլերը:
Ստորեւ` երեքշաբթի օրուան արդիւնքները.
Նոթինկհամ Ֆորեսթ – Լիվըրփուլ 1-1
Պրենթֆորտ – Մանչեսթըր Սիթի 2-2
Ուեսթ Համ – Ֆուլհամ 3-2
Չելսի – Պորնմաութ 2-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Լիվըրփուլ | 47 (48-20) |
2.- Նոթինկհամ Ֆորեսթ | 41 (30-20) |
3.- Արսենալ | 40 (39-18) |
4.- Չելսի | 37 (41-26) |
5.- Նիւքեսըլ | 35 (34-22) |
6.- Մանչեսթըր Սիթի | 35 (38-29) |
«Պունտըսլիկա»-ի 17-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Պայեր Լեւերքուզըն – Մայնց 1-0
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ֆրայպուրկ 4-1
Վոլֆսպուրկ – Մէօնշընկլատպախ 5-1
Հոլշթայն Քիլ – Տորթմունտ 4-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 39 (48-13) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 38 (41-23) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 33 (40-24) |
4.- Ռետ Պուլ Լայփցիկ | 30 (28-22) |
5.- Մայնց | 28 (30-21) |
6.- Վոլֆսպուրկ | 27 (38-29) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի յետաձգուած մրցումներուն գծով, Եուվենթուս արձանագրեց տարեշրջանի իր 13-րդ հաւասարութիւնը` այս անգամ Աթալանթայի դաշտին վրայ:
Ա. Սէ. Միլան 2-1 արդիւնքով յաղթեց Քոմոյին` այս վերջինիս դաշտին վրայ: