Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան

Յունուար 14, 2025
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

2024-ը  «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ:

«ԱՊԱՌԱԺ».- Արցախի բռնի տեղահանութիւնից աւելի քան մէկ տարի  է անցել, ինչպէ՞ս կը գնահատէք 2024-ը, ի՞նչ խնդիրների առջեւ են կանգնած մեր հայրենակիցները, եւ ի՞նչ է արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:

ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ.- 2023-ի բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախն ու արցախցիները յայտնուեցին շատ ծանր պայմաններում: Այն ակնկալիքը, որ անհրաժեշտ օժանդակութիւն ու հոգատարութիւն կը ցուցաբերուի ՀՀ կառավարութեան կողմից Արցախի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, չարդարացուեց: Արցախցի մեր հայրենակիցները չհամակերպուելով տեղի ունեցածի հետ` փորձեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններին, յատկապէս` «Սրբազան շարժման» շրջանակներում, եւ թիրախաւորուեցին ՀՀ իշխանութիւնների կողմից թէ՛ ֆիզիքապէս, թէ՛ հոգեբանօրէն եւ թէ՛ ընկերային տեսանկիւնից:

Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարուած չէ Արցախի ժողովուրդը: Թէ՛ 50 հազար դրամ աջակցութիւնը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը եւ թէ՛ իրաւական տեսակէտից` անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժուարութիւնների առաջ կագնեցին մեր հայրենակիցներին: Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի` Հայաստանի նկատմամբ: Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը:

Երկրորդը` Արցախի  իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ազրպէյճանի ուղղակի ազդեցութեան տակ` նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում: Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրուած օրինական մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն անտեսուեց Հայաստանի իշխանութիւնների կողմից: 2024-ին այն աւելի արտացոլուեց նաեւ քաղաքական դաշտում, որը ազգային շահերին դէմ գնալու դրսեւորում է: Շատ ծրագրեր քննարկուեցին` առանց հաշուի առնելու Արցախի իշխանութիւնների կարծիքները եւ որոնք ձախողուեցին, որովհետեւ չեն արատայայտում Արցախի մեր հայրենակիցների շահերը:

Պէտք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է: Մէկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը: Այսօր վտանգուած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատուածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար: Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը:

«Ա.».- Այսօր Արցախի  քաղաքական օրակարգում արցախցիների իրաւունքների բարձրացումն ու  հաւաքական  վերադարձի իրաւունքի իրացման խնդիրն է, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրուել այս ուղղութեամբ: Որո՞նք են հետապնդում այն, եթէ ՀՀ-ն` որպէս Արցախի երաշխաւոր պետութիւն, հրաժարուել է նրանից:

Ա. Պ.-  2024-ին մի շարք յաջողութիւններ արձանագրուեցին այս ուղղութեամբ: Վերջինը` Զուիցերիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը` արցախցիների վերադարձի իրաւունքի  հարթակ ստեղծելու մասին, թէ՛ քոնկրեսականների, թէ՛ Քանատայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթուայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը:

Կարեւորում եմ այն հանգամանքը, թէ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, սփիւռքը հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ, շահեն բանաձեւէր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է: Արցախում մենք կարողացանք մեր հաւաքական վճռով ցոյց տալ, որ ազատ ու անկախ ենք ուզում ապրել: Արցախի ժողովուրդն արիւն ու քրտինք թափելուց յետոյ պատրաստ չէ օտարի լծի տակ ապրել: Վերադարձը պէտք է լինի նոյն մօտեցումով: Մինչեւ մեր մէջ չլինի հաւաքական կամքի դրսեւորում, չի կարող իրականանալ մեր վերադարձը: Ժողովրդի մէջ պէտք է ստեղծել հաւաքական ընկալում` անվտանգութեան, ընկերային-տնտեսական, հանրային, իշխանութեան հարցերի շուրջ: Ամէն ինչ պէտք է անել, որ  հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործօն, հակառակ  դէպքում կրկին կը լինի  անկայունութիւն ու պատերազմ:

«Ա.».- Ին՞չ չափով է այսօր սփիւռքը ներգրաւուած Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերում:

Ա. Պ.- Արցախի ժողովրդի իրաւունքերը պէտք չէ դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ` ամբողջ հայ ժողովրդի: Հայաստանն Արցախով, Ջաւախքով ու Արեւմտեան Հայաստանով միասին հայ ժողովրդի հայրենիքն է: Արցախի հարցը համահայկական բնոյթ ունի: Արցախի կորուստը արցախցին իր մաշկի վրայ է զգացել, ու դա հայրենիքի կորուստն է, որը պէտք է զգայ իւրաքանչիւր հայ: Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը: Դաշնակցութիւնը կանգնած է  ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս` անցեալ 130 տարիների ընթացքում: Միջազգային առումով, Հայ դատի գրասենեակները լծուած են այդ աշխատանքներին: Չեմ թաքցնի` ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում:

«Ա.».- Արցախի իշխանութիւնները միակ օրինական մարմինն են, որ ընտրուել են ժողովրդի կողմից այն պայմաններում, երբ Արցախը գոյութիւն ունէր որպէս պետութիւն: Ինչպէ՞ս կը յաջողուի պահպանել նրանց օրինականութիւնը:

Ա. Պ.-  Արցախի իշխանութիւնը ժողովրդավարութեամբ ընտրուած այն մարմինն է, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին: Այն, որ ժողովրդավարական կարգերի առկայութեան պայմաններում են ընտրուել  արցախի գործող իշխանութիւնները, փաստ է բոլորի համար: առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի հաստատութիւնների գործունէութեան ապահովման հարցերը, առաջինը` որպէս գործադիր եւ երկրորդը` որպէս ներկայացուցչական մարմիններ: Տեղին է դժգոհութիւնն  այդ երկու մարմինների ոչ բաւարար գործունէութիւնից,  որտեղ նկատելի են յուսահատութեան, անկարողութեան, թուլութեան դրսեւորումներ:

Այս մթնոլորտի ստեղծման գործում իրենց դերն ունեն ՀՀ իշխանութիւնները, որոնք փորձում են Արցախի ժողովրդի մէջ պառակտում մտցնել` թիրախաւորելով Արցախի իշխանութիւններին: Դա արւում է Արցախում ժամանակին գործող որոշ քաղաքական դէմքերի միջոցով, ինչը դատապարտելի է: Այդպիսով, ջուր են լցնում նաեւ արտաքին թշնամու ջրաղացին: Պառակտման սերմեր են մտցնում ժողովրդի մէջ, թուլացնում իշխանութիւնների դերն ու դերակատարութիւնը` խաթարելով այն համախմբման օղակը, որը պէտք է առիթ դառնայ մեր վճռական խօսքն ասելու` վերադարձի, ինքնորոշման, իրաւունքների, ընկերային հարցերի լուծման համար:

«Ա.».- ՀՅԴ Արցախի կառոյցի համար եւս անցնող տարին վերակազմակերպման տարի էր, ի՞նչ ընթացքում էք այսօր:

Ա. Պ.-  ՀՅԴ Արցախի կառոյցը, տեղահանութիւնից յետոյ, անցեալ տարուայ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին վերակազմակերպուել է: ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքում կուսակցական բոլոր ընկերները ներգրաւուել են կառոյցի աշխատանքներին: Յատկապէս կենտրոնացած են Երեւանում, որտեղ բաւականին աշխոյժ է կուսակցական կեանքը, ունենք բաւականին թուով խմբեր: Համագործակցում ենք տեղի ՀՅԴ կուսակցական մարմինների հետ, մասնակցում՛ աշխատանքներին: Գործում են նաեւ մեր կառոյցին ուղեկից միութիւնները:

Վստահ եմ, որ մեր պայքարը շարունակուելու է: Նահանջելու տեղ չունենք: Ի հարկէ կայ հոգեբանական ընկճուածութիւն, բայց հետզհետէ ի մի են գալիս մեր մտքերն ու անելիքները: Պարտութեան խարանը ճակատին մշտապէս պահել չենք կարող, այն կարող ենք ջնջել միայն պայքարի միջոցով: Յուսով եմ, որ 2025-ին դրական տեղաշարժ կ՛ունենանք այդ առումով: 2025-ը չհասցրինք դիմաւորել մեր օճախներում, մաղթում եմ` 2026-ը դիմաւորենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Նախորդը

Հայաստանի Եւ Հայութեան, Հայրենաբնակի Եւ Սփիւռք(ներ)Ի Ազգային Քաղաքականութիւն

Յաջորդը

Լոյս Տեսաւ Վրէժ-Արմէնի «Ոստայն 20 – Ձայն Բարբառոյ Յանապատի՞» Հատորը

RelatedPosts

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած
Հարցազրոյց

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած

Ապրիլ 18, 2025
Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները
Հարցազրոյց

Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները

Մարտ 18, 2025
«Գեթթի» Թանգարանում Պահուող Թ. Ռոսլինի ԶԷյթունի Աւետարանի Էջերը` Հայ Մշակոյթի Լաւագոյն Դեսպան Եւ Հայոց Պատմութեան Խօսուն Վկայ
Հարցազրոյց

«Գեթթի» Թանգարանում Պահուող Թ. Ռոսլինի ԶԷյթունի Աւետարանի Էջերը` Հայ Մշակոյթի Լաւագոյն Դեսպան Եւ Հայոց Պատմութեան Խօսուն Վկայ

Դեկտեմբեր 26, 2024

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?