Շաբաթավերջին տեղի ունեցան «Պունտըսլիկա»-ի 16-րդ հանգրուանի մրցումները, 20 օրուան դադարէ ետք:
Անցեալ տարուան ախոյեան Պայեր Լեւերքուզըն ուրբաթ գիշեր 3-2 արդիւնքով յաղթական վերադարձաւ Տորթմունտի դաշտէն: Պայեր Լեւերքուզըն անցեալ տարուան նման քիչ առիթներէ կոլեր կը նշանակէ առանց գնդակին տիրապետելու: Նաթան Թելլա եւ Փաթրիք Շիք առաջին 8 վայրկեաններուն արդէն իսկ կոլեր նշանակած էին ի նպաստ Լեւերքուզընի: Ճէյմի Կիթընզ 12-րդ վայրկեանին նշանակեց Տորթմունտի կոլը, իսկ 7 վայրկեան ետք Շիք նշանակեց Լեւերքուզընի 3-րդ կոլը, որմէ ետք Տորթմունտ բազմիցս առիթներ ստեղծեց, բայց Լեւերքուզըն մնաց անդրդուելի մինչեւ 79-րդ վայրկեան, երբ Սերհու Կիրոսի փենալթիով նշանակեց մրցումին վերջին կոլը:
Շաբաթ օր Պայերն Միւնիխ, առանց Ժամալ Մուսիալայի բաւական դժուարութիւն ունեցաւ գրաւելու Պորուսիա Մէօնշընկլատպախի բերդը: Առիթներ ստեղծուեցան, բայց Մէօնշընկլատպախի հերոսն էր բերդապահ Մորից Նիքոլասը, որ 9 անգամ կրցաւ զսպել բերդը: Պայերնի լաւագոյն մարզիկն էր Մայքըլ Օլիսէն, որ կրցաւ փենալթի մըն ալ շահիլ, որուն շնորհիւ Հերի Քէյն 68-րդ վայրկեանին նշանակեց մրցումին միակ կոլը:
Ստորեւ` 16-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Տորթմունտ – Լեւերքուզըն 2-3
Զանքթ Փաուլի – Այնթրախթ Ֆրանքֆորթ 0-1
Մայնց – Պոխում 2-0
Ֆրայպուրկ – Հոլշթայն Քիլ 3-2
Հայտընհայմ – Ունիոն Պերլին 2-0
Հոֆենհայմ – Վոլֆսպուրկ 0-1
Մէօնշընկլատպախ – Պայերն Միւնիխ 0-1
Ռետ Պուլ Լայփցիկ – Վերտըր Պրեմըն 3-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 39 (48-13) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 35 (40-23) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 30 (36-23) |
4.- Ռետ Պուլ Լայփցիկ | 30 (27-21) |
5.- Մայնց | 28 (30-20) |
6.- Ֆրայպուրկ | 27 (24-26) |
……………………… | ……………………… |
16.- Հայտընհայմ | 13 (20-33) |
17.- Հոլշթայն Քիլ | 8 (21-41) |
18.- Պոխում | 6 (13-37) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 20-րդ հանգրուանին, Ինթեր Աթալանթա 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ուտինեզէի դաշտին վրայ: Այս արդինքէն լաւապէս օգտուեցաւ ախոյեան Ինթեր Միլան, որ 1-0 արդիւնքով հեռացաւ Վենեցիայի դէմ մրցումէն: 16-րդ վայրկեանին Մաթէօ Տարմեան նշանակեց մրցումին միակ կոլը: Այս մրցումէն կը բացակայէր Հենրիխ Մխիթարեան, որ վերջին փորձին թեթեւօրէն վիրաւորած է իր մկանը եւ հաւանաբար 1-2 շաբաթով հեռու մնայ դաշտերէն:
Հաւասարութիւններով հարուստ հանգրուանին, Եուվենթուս չկրցաւ յաղթել Թորինոյի տերպիին եւ 1-1 արդիւնքով հաւասարութեամբ բաւարարուեցաւ:
Քենաան Եըլտըզ 8-րդ վայրկեանին նշանակեց Եուվէի կոլը, իսկ խրուաթ Նիքոլա Վլաշիչ Թորինոյի կոլը 46-րդ վայրկեանին: Բ. կիսախաղին երկու ակումբներու մարզիչները` Վանոլլի (Թորինօ) եւ Մոթթա (Եուվէ) վտարուեցան վէճէ մը ետք:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Վենեցիա – Ինթեր Միլան 0-1
Ճենովա – Փարմա 1-0
Ա. Սէ. Միլան – Քալիարի 1-1
Թորինօ – Եուվենթուս 1-1
Էմփոլի – Լեչէ 1-3
Ուտինեզէ – Աթալանթա 0-0
Լացիօ Ռոմա – Քոմօ 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 44 (30-12 |
2.- Ինթեր Միլան | 43 (46-15) |
3.- Աթալանթա | 42 (43-20) |
4.- Լացիօ Ռոմա | 36 (34-28) |
5.- Եուվենթուս | 33 (31-16) |
…………………….. | …………………….. |
18.- Քալիարի | 18 (19-33) |
19.- Վենեցիա | 14 (18-33) |
20.- Մոնցա | 10 (17-27) |