Կարէն Խաչանով 2024 տարին աւարտեց 19-րդ դիրքի վրայ, տղոց թենիսի ընդհանուր դասաւորման մէջ:
Խաչանով, որ 2019-ի ամրան թիւ 8 դիրքին հասած էր, համեմատաբար աւելի «լուռ» տարի մը ունեցաւ, սակայն կրցաւ իր ասպարէզի 6-րդ եւ 7-րդ մրցաշարքի տիտղոսներ շահիլ:
Ան Աւստրալիոյ բաց մրցաշարքին Դ. հանգրուան հասած էր եւ պարտուած աւելի ուշ ախոյեան դարձած Եաննիք Սինըրէն, որ թիւ 4 դասուած էր տարուան սկիզբը: Քաթարի մէջ, փետրուարին ան շահեցաւ իր ասպարէզի 6-րդ մրցաշարքի տիտղոսը` յաղթելէ ետք Եաքուպ Մենշիքի (Չեխիա):
Հոկտեմբերին ան Ղազախստանի մէջ շահեցաւ Ալմաթիի բաց մրցաշարքը` յաղթելէ ետք Կապրիէլ Տիալոյին, որ իր 7-րդ տիտղոսն էր: Յաջորդ շաբաթ Վիեննայի մէջ ան Մարէօ Պերեթինքին, ապա թիւ 2 դասուած Ալեքս Տը Մինաուրին յաղթելով հասած էր աւարտական, ուր պարտուած էր Ճեք Տրէյփըրէն:
Աղջկանց մրցումներուն, Էլինա Աւանէսեան, որ օգոստոսէն սկսեալ Հայաստանի դրօշին ներքեւ սկսաւ խաղալ, տակաւին որեւէ տիտղոս չէ կրցած շահիլ, բայց այս տարի ան հասաւ Աւստրալիոյ բաց մրցաշարքի Գ. հանգրուան, Ռոլան Կարոսի Դ. հանգրուան, ինչպէս նաեւ Ուիմպըլտընի Բ. հանգրուան:
22 տարեկան Էլինա Աւանէսեան Աւստրալիոյ բաց մրցաշարքին կրցած էր դուրս ձգել թիւ 8 դասուած Մարիա Սաքքարը: Մայեմիի մրցաշարքին Էլինա Աւանէսեան պարտութեան մատնած էր թունուզցի Օնս Ժապերը (թիւ 6): Ռոլան Կարոսի մրցաշարքին, Աւանէսեան Գ. հանգրուանին պարտութեան մատնեց թիւ 70 Ժենկ Քինուենը:
Ան Ռումանիոյ մէջ «Խաղի» բաց մրցաշարքին աւարտական մրցում հասաւ եւ 2-րդ սեթը յաղթելէ ետք վիրաւորուեցաւ` տեղի տալով Միրա Անտրէեւայի դիմաց:
Ան տարին աւարիեց թիւ 44 դիրքին վրայ:
Ստորեւ կը ներկայացնենք տղոց եւ աղջկանց լաւագոյն 20 մարզիկները 2024-ի աւարտին:
ՏՂԱՔ | ԿԷՏ |
1.- Եաննիք Սինըր (Իտալիա) | 11.830 |
2.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 7.915 |
3.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) | 7.010 |
4.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) | 5.100 |
5.- Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) | 5.030 |
6.- Քասփըր Ռուտ (Նորվեկիա) | 4.255 |
7.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 3.910 |
8.- Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) | 3.760 |
9.- Ալեքս Տը Մինաուր (Աւստրալիա) | 3.745 |
10.- Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա) | 3.350 |
11.- Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) | 3.165 |
12.- Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) | 3.145 |
13.- Հոլկըր Ռունէ (Դանիա) | 3.025 |
14.- Ուկօ Ումպերթ (Ֆրանսա) | 2.765 |
15.- Ճիք Տրէյփըր (Բրիտանիա) | 2.685 |
16.- Հիւպերթ Հուրքաչ (Լեհաստան) | 2.640 |
17.- Լորենցօ Միւզեթթի (Իտալիա) | 2.600 |
18.- Ֆրանսըրզ Թիաֆօ (Միացեալ Նահանգներ) | 2.585 |
19.- Կարէն Խաչանով (Ռուսիա) | 2.410 |
20.- Արթիւր Ֆիս (Ֆրանսա) | 2.355 |
ԱՂՋԻԿՆԵՐ | ԿԷՏ |
1.- Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) | 9.416 |
2.- Իկա Շվիանթեք (Լեհաստան) | 8.370 |
3.- Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) | 6.530 |
4.- Ճասմին Փաուլինի (Իտալիա) | 5.344 |
5.- Ժենկ Քինուեն (Չինաստան) | 5.340 |
6.- Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) | 5.171 |
7.- Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) | 4.705 |
8.- Էմմա Նաւարօ (Միացեալ Նահանգներ) | 3.589 |
9.- Տարիա Քասաթքինա (Ռուսիա) | 3.368 |
10.- Պարպորա Քրէյչիքովա (Չեխիա) | 3.214 |
11.- Տանիել Քոլինզ (Միացեալ Նահանգներ) | 3.178 |
12.- Փաուլա Պատոսա (Սպանիա) | 2.908 |
13.- Տիանա Շնայտըր (Ռուսիա) | 2.895 |
14.- Աննա Քալինսքայա (Ռուսիա) | 2.743 |
15.- Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) | 2.588 |
16.- Միրա Անտրէեւա (Ռուսիա) | 2.578 |
17.- Պէաթրիս Հատտատ Մայա (Պրազիլ) | 2.554 |
18.- Մարթա Քոսթիուք (Ուքրանիա) | 2.493 |
19.- Տոնա Վեքիչ (Խրուաթիա) | 2.258 |
20.- Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) | 2.127 |