Եւրոպական լաւագոյն 5 ախոյեանութիւններուն, կիրակի գիշեր «տաք» մրցումներ տեղի ունեցան մանաւանդ Սպանիոյ եւ Իտալիոյ մէջ:
Ռէալ Սոսիետատ տպաւորիչ մրցումով մը կրցաւ պարտութեան մատնել Հանզի Ֆլիքի մարզած Պարսելոնան` 1-0 արդիւնքով:
7 յաջորդական յաղթանակներ արձանագրելէ ետք, Պարսելոնա բաւական ինքնավստահ դաշտ ներկայացած էր եւ լաւ ձեւով սկսաւ մրցումը: Ռոպերթ Լեվանտովսքի նաեւ նշանակեց կոլ մը, որ սակայն օֆ-սայտ նկատուեցաւ իրաւարարին կողմէ: Այս կոլէն ետք Սոսիետատ հետզհետէ մտաւ մթնոլորտին եւ մինչեւ կիսախաղ երկու առիթներ ալ ստեղծեց Մենտեսի եւ Քուպոյի միջոցով, սակայն բերդապահ Ինաքի Փենա զսպեց զանոնք:
Սոսիետատ շարունակեց վտանգել ու մտահոգել Պարսայի պաշտպանողականը, եւ 33-րդ վայրկեանին Լուքա Սուչիչի փոխանցումէն ետք Շերալտօ Պեքըր նշանակեց Սոսիետատի կոլը:
Կիսախաղէն քիչ մը առաջ Միքել Օյարսապալ չկրցաւ օգտուիլ Պեքըրի փոխանցումէն, եւ հարուածը շեղեցաւ Պարսելոնայի բերդէն:
Իրենց 6 դաշտին վրայ կատարած 6 մրցումներէն 4-ին պարտուած Ռէալ Սոսիետատ Բ. կիսախաղին շարունակեց ճնշել եւ երկուստեք առիթները ապարդիւն անցնելով մրցումին արդիւնքը մնաց անփոփոխ:
Իտալիոյ մէջ «գագաթի մրցում»-ը պարագլուխի դիրքը գրաւող Նափոլիի եւ ախոյեան Ինթեր Միլանի միջեւ վերջ գտաւ 1-1 արդիւնքով: Թուրք միջնապահ Հաքան Չալհանօղլու Բ. կիսախաղին կորսնցուց փենալթի մը, որ կրնար 3 կէտերը շնորհել Ինթերին: Ասիկա Չալհանօղլուի առաջին կորսնցուցած փենալթին էր վերջին 8 տարիներուն ընթացքին:
Ինթեր Միլան, որ այս եղանակին շատ համոզիչ ելոյթներ չէր ունենար, հակառակ արդիւնքին համոզած է իր մարզիչ Սիմոնէ Ինցակին:
«Շնորհաւորեցի տղաքը. եթէ խումբ մը կար, որ պէտք էր յաղթէր այսօր, Ինթերն էր: Բ. կիսախաղին լաւապէս տիրապետեցինք: Մենք կոլ ստացանք ազատ հարուածէ մը ետք, ուր աւելի լաւ դիրքաւորուած պէտք էր ըլլայինք, բայց մենք չընկրկեցանք եւ առիթ չտուինք Նափոլիին, որ բան մը ընէ: 2 անգամ բերդին սիւնը զսպեց մեր առիթները, եւ փենալթի մըն ալ կորսնցուցինք, չեմ գիտեր ի՛նչ կրնայինք ընել ասկէ աւելի: Իբրեւ մարզիչ, արդիւնքը մէկ կողմ պէտք է ձգեմ եւ կեդրոնանամ մեր ելոյթին վրայ, որ շատ լաւ էր Նափոլիի նման կազմակերպուած խումբի մը դէմ», ըսաւ Ինցակի:
Նափոլիի կոլը նշանակած էր Սքոթ Մաքթոմինէյ 23-րդ վայրկեանին, մինչ Չալհանօղլու նշանակած էր Ինթերի կոլը 43-րդ վայրկեանին` Պասթոնիի փոխանցումէն օգտուելով:
Անգլիոյ մէջ, Մանչեսթըր Եունայթըտ իր օգնական մարզիչ Ռուտ Վան Նիսթելրոյի հետ 4-րդ մրցումը կատարեց` արձանագրելով 3-րդ յաղթանակը:
Եունաթըտի կոլերը նշանակեցին Պրունօ Ֆեռնանտեշ, Վիքթոր Քրիսթիանսեն (սխալմամբ իր բերդին մէջ) եւ Ալեխանտրօ Կառնաչօ: Լեսթըր առիթ ունեցաւ առաջին կիսախաղին, սակայն չկրցաւ պարտութեան մատնել Եունայթըտի բերդապահ Անտրէ Օնանան:
«Լոնտոնի տերպի»-ին Չելսի 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Արսենալի հետ: Փետրօ Նեթոյի «Փրեմիեր լիկ»-ի առաջին կոլը (ի նպաստ Չելսիի) պատճառ դարձաւ, որ Արսենալ իր վերջին 4 մրցումներուն չկարենայ յաղթական դուրս գալ:
Պրազիլցի Կապրիել Մարթինելլի 60-րդ վայրկեանին կոլ նշանակած էր ի նպաստ Արսենալի:
Ստորեւ կը ներկայացնենք եւրոպական ախոյեանութիւններու վերջին արդիւնքները եւ դասաւորումները.
ԱՆԳԼԻԱ
11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Չելսի – Արսենալ 1-1
Մանչեսթըր Եունայթըտ – Լեսթըր Սիթի 3-0
Նոթինկհամ Ֆորեսթ – Նիւքեսըլ 1-3
Թոթենհամ – Իփսուիչ 1-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Լիվըրփուլ | 28 (21-6) |
2.- Մանչեսթըր Սիթի | 23 (22-13) |
3.- Չելսի | 19 (21-13) |
4.- Արսենալ | 19 (18-12) |
5.- Նոթինկհամ Ֆորեսթ | 19 (15-10) |
6.- Պրայթըն | 19 (19-15) |
……………… | ……………… |
18.- Քրիսթըլ Փելես | 7 (8-15) |
19.- Վուլվզ | 6 (16-27) |
20.- Սաութհեմփթըն | 4 (7-21) |
Գերմանիոյ 10-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Հայտընհայմ – Վոլֆսպուրկ 1-3
Շթութկարթ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-3
Աուկզպուրկ – Հոֆենհայմ 0-0
Մայնց – Տորթմունտ 3-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 26 (33-7) |
2.- Ռետ Պուլ Լայփցիկ | 21 (15-5) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 20 (26-16) |
4.- Պայեր Լեւերքուզըն | 17 (21-16) |
5.- Ֆրայպուրկ | 17 (13-11) |
………………… | ………………… |
16- Զանքթ Փաուլի | 8 (7-12) |
17.- Հոլշթայն Քիլ | 5 (12-25) |
18.- Պոխում | 2 (10-30) |
Սպանիոյ 13-րդ հանգրուանի արդիւնքները.
Ռէալ Սոսիետատ – Պարսելոնա 1-0
Խեթաֆէ – Ժիրոնա 0-1
Վայատոլիտ – Աթլեթիք Պիլպաօ 1-1
Մայորքա – Աթլեթիքօ Մատրիտ 0-1
Պեթիս – Սելթա Վիկօ 2-2
Լեղանես – Սեւիա 1-0
Վիարէալ – Ալաւես 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պարսելոնա | 33 (10-12) |
2.- Ռէալ Մատրիտ | 27 (25-11) |
3.- Աթլեթիքօ Մատրիտ | 26 (19-7) |
4.- Վիարէալ | 24 (23-19) |
5.- Օսասունա | 21 (17-20) |
……………… | ……………… |
18.- Էսփանիոլ | 10 (11-22) |
19.- Վայատոլիտ | 9 (10-25) |
20.- Վալենսիա | 7 (8-17) |
Իտալիոյ 12-րդ հանգրուանի արդիւնքները.
Ինթեր Միլան – Նափոլի 1-1
Մոնցա – Լացիօ Ռոմա 0-1
Ֆիորենթինա – Վերոնա 3-1
Ա. Էս. Ռոմա – Պոլոնիա 2-3
Աթալանթա – Ուտինեզէ 2-1
Եուվենթուս – Թորինօ 2-0
Քալիարի – Ա. Սէ. Միլան 3-3
Վենեցիա – Փարմա 1-2
Լեչէ – Էմփոլի 1-1
Ճենովա – Քոմօ 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 26 (19-9) |
2.- Աթալանթա | 25 (31-15) |
3.- Ֆիորենթինա | 25 (25-10) |
4.- Ինթեր Միլան | 25 (26-14) |
5.- Լացիօ Ռոմա | 25 (25-14) |
6.- Եուվենթուս | 24 (21-7) |
7.- Ա. Սէ. Միլան | 18 (20-14) |
………………… | ………………… |
18.- Լեչէ | 9 (5-21) |
19.- Մոնցա | 8 (10-15) |
20.- Վենեցիա | 8 (11-21) |
Ֆրանսայի 11-րդ հանգրուանի արդիւնքները.
Լիոն – Սենթ Էթիեն 1-0
Մոնփելիէ – Պրեսթ 3-1
Լը Հաւր – Ռենս 0-3
Ռենն – Թուլուզ 0-2
Նիս – Լիլ 2-2
Անժէ – Փարիզ Սեն Ժերմեն 2-4
Լանս – Նանթ 3-2
Սթրազպուրկ – Մոնաքօ 1-3
Մարսէյ – Օքսեռ 1-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 29 (33-10) |
2.- Մոնաքօ | 23 (18-8) |
3.- Մարսէյ | 20 (24-15) |
4.- Լիլ | 19 (18-11) |
5.- Լիոն) | 18 (18-15) |
……………….. | ……………….. |
16.- Սենթ Էթիեն | 10 (10-25) |
17.- Լը Հաւր | 9 (8-23) |
18.- Մոնփելիէ | 7 (11-31) |