Քարլոս Սայնց իր «Ֆեռարի»-ով կրցաւ շահիլ Մեքսիքայի կրան փրին` սկսելով փոլ-փոզիշընէն:
Ախոյեան Մաքս Վերշթափըն, որ երկրորդ դիրքէն սկսաւ մրցումը, առաջին շրջանին կրցաւ անցնիլ սպանացի վարորդին «Ֆեռարի»-ին, որ սակայն 9-րդ շրջանին վերագրաւեց առաջին դիրքը եւ այդտեղ մնաց մինչեւ մրցումի աւարտը:
Նորիս իր «Մաքլարեն»-ով կը փորձէր անցնիլ Վերշթափընի, բայց նետերլանտցի վարորդը զայն նեղի մատնեց… եւ ստացաւ 10 երկվայրկեանի պատիժ: Ասկէ օգտուեցաւ «Ֆեռարի»-ի միւս վարորդը` Շարլ Լըքլեր, որ անցաւ Նորիս-Վերշթափըն զոյգին: Աւելի ուշ, փորձ մը եւս կատարուեցաւ, եւ Նորիս անգամ մը եւս «վտանգուեցաւ» Վերշթափընի յարձակողական ոճէն, որ… 10 երկվայրկեան եւս պատժուեցաւ:
Կրան փրիի վերջին շրջաններուն, Նորիս մօտեցաւ ու գերազանցեց Լըքլերը, եւ եթէ աւելի երկար ըլլար մրցումը, կրնար միւս «Ֆեռարի»-ին ալ հասնիլ:
4-րդ դիրքը գրաւեց բրիտանացի Լուիս Համիլթըն` 4 երկվայրկեանով աւելի արագ ըլլալով իր խմբակից եւ ազգակից Ճորճ Ռասըլէն: 6-րդ դիրքը գրաւեց Վերշթափըն 20 երկվայրկեան պատիժէն ետք:
Ստորեւ` 20-րդ կրան փրիին արդիւնքները.
1.- Քարլոս Սայնց («Ֆեռարի»)
2.- Լանտօ Նորիս («Մաքլարեն»)
3.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի»)
4.- Լուիս Համիլթըն («Մերսետես»)
5.- Ճորճ Ռասըլ («Մերսետես»)
6.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ»)
7.- Քեւըն Մակնուսըն («Հաաս»)
8.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն»)
9.- Նիքօ Հուլքենպուրկ («Հաաս»)
10.- Փիեռ Կասլի («Ալփին»)
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Վերշթափըն (Նետերլանտներ) | 362 |
| 2.- Նորիս (Բրիտանիա) | 315 |
| 3.- Լըքլեր (Մոնաքօ) | 291 |
| 4.- Փիասթրի (Աւստրալիա) | 251 |
| 5.- Սայնց (Սպանիա) | 240 |
| 6.- Համիլթըն (Բրիտանիա) | 189 |
| 7.- Ռասըլ (Բրիտանիա) | 177 |
| 8.- Փերես (Մեքսիքա) | 150 |
| 9.- Ալոնսօ (Սպանիա) | 62 |
| 10.- Հուլքենպուրկ (Գերմանիա) | 31 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- «Մաքլարեն Մերսետես» | 566 |
| 2.- «Ֆեռարի» | 537 |
| 3.- «Ռետ Պուլ Հոնտա» | 512 |
| 4.- «Մերսետես» | 366 |
| 5.- «Ասթոն Մարթին Մերսետես» | 86 |
| 6.- «Հաաս Ֆեռարի» | 46 |
| 7.- «Ար. Պի. Հոնտա» | 36 |
| 8.- «Ուիլիամս Մերսետես» | 17 |
| 9.- «Ալփին Ռընօ» | 14 |
| 10.- «Քիք Սաուպըր Ֆեռարի» | 0 |


