Եւրոպայի 5 կարեւոր ֆութպոլի ախոյեանութիւնները դադարի մէջ են մինչեւ ուրբաթ, եւ եթէ կարճ ակնարկ մը նետենք, կը նկատենք, որ քանի մը մարզիկներ շատ լաւ ելոյթներ ունեցած են ախոյեանութեան առաջին մէկուկէս ամսուան ընթացքին:
Ստորեւ կը ներկայացնենք լաւագոյն 8 մարզիկները, որոնք առաւելագոյն կէտերը հաւաքած են իրենց նշանակած կոլերով եւ կատարած էսիսթներով:
1.- Ռոպերթ Լեվանտովսքի (Պարսելոնա) 12 կէտ (10 կոլ + 2 էսիսթ)
2.- Օմար Մարմուշ (Այնթրախթ Ֆրանքֆորթ) 12 կէտ (8 կոլ + 4 էսիսթ)
3.- Քոլ Փալմըր (Չելսի) 11 կէտ (6 կոլ + 5 էսիսթ)
4.- Հերի Քէյն (Պայերն Միւնիխ) 10 կէտ (5 կոլ + 6 էսիսթ)
5.- Էրլինկ Հաալանտ (Մանչեսթր Սիթի) 10 կէտ (10 կոլ)
6.- Մարքոս Թիւրամ (Ինթեր Միլան) 10 կէտ (7 կոլ + 3 էսիսթ)
7.- Ռաֆինիա (Պարսելոնա) 10 կէտ (5 կոլ + 5 էսիսթ)
8.- Վինիսիուս Ճունիոր (Ռէալ Մատրիտ) 10 կէտ (4 կոլ + 6 էսիսթ)