Լիբանանի ինքնաշարժներու մրցումներու ֆետերասիոնը` «Ա. Թէ. Սէ. Էլ.» կը կազմակերպէ Լիբանանի 4-րդ միջազգային ռալին, որ կը սկսի այսօր եւ կ՛աւարտի կիրակի օր:
Այս մրցումը մաս կը կազմէ Լիբանանի ռալիներու ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն կ՛երկարի 636,1 քմ հեռաւորութեան վրայ, որուն 199,82 քիլոմեթրը` արագութեան յատուկ հանգրուաններէ բաղկացած (11 հանգրուան), Քեսրուանի, Ժիպէյլի, Պաթրունի եւ Մեթնի շրջաններուն մէջ:
Մրցումը կը սկսի ուրբաթ օր (այսօր), ժամը 17:00-ին, ուր առաջին հանգրուանը տեղի կ՛ունենայ 2,52 քմ-ի վրայ, «Ա. Թէ. Սէ. Էլ.»-ի կեդրոնին մէջ:
Վաղը կը սկսին յաջորդ հանգրուանները, ուր տեղի կ՛ունենան 6 յատուկ արագութեան հանգրուաններ` 129,4 քմ-ի վրայ, Ժիպէյլի եւ Պաթրունի մէջ:
Երրորդ օրը տեղի կ՛ունենան 4 հանգրուաններ (67,86 քմ) Մեթնի մէջ, անոնց աւարտին աւարտական հանդիսութիւնը տեղի կ՛ունենայ ժամը 16:30-ին, «Ա. Թէ. Սէ. Էլ.»-ի մէջ:
29 ինքնաշարժներ պիտի մասնակցին 4-րդ միջազգային ռալիին` հետեւեալ ձեւով.
1.- Ռոժէ Ֆըղալի եւ Ժոզեֆ Մաթար (Միթսուպիշի Լանսըր Էվօ 10)
2.- Պասել Ապու Համտան եւ Ֆիրաս Էլիաս (Ֆոլքսվակըն Փոլօ Ճի. Թի. Այ.)
3.- Քարլ Ռըզք եւ Քարիմ Ապու Էլիաս (Միթսուպիշի Լանսըր Էվօ 10)
4.- Ռոտրիք Ռահի եւ Նապիլ Քոմպոզ (Միթսուպիշի Լանսըր Էվօ 9)
5.- Ռապիհ Այյուպ եւ Ժորժ Նատեր (Սքոտա Ֆապիա)
6.- Շատի Ֆաքիհ եւ Սամեր Սֆէյր (Ռընօ Քլիօ 1,3)
7.- Էլիաս Տըհնի եւ Օմար Մազքուր (Սիթրոյեն Տէ. Էս. 3)
8.- Ժոզեֆ Հընտի եւ Վիգէն Գանլեճեան (Միթսուպիշի Լանսըր Էվօ 10)
9.- Նասեր Խլէյֆա Աթիյէ (Քաթար) եւ Զիատ Շեհապ (Ֆորտ Ֆիեսթա)
10.- Ահմետ Խալետ եւ Մուսա Ճեհիրիան (Յորդանան) (Ֆորտ Ֆիեսթա)
11.- Տաւիտ Մըզհեր եւ Շատի Նասր (Սիթրոյեն Տէ. Էս.)
12.- Ռաուատ Հաշեմ եւ Կերի Գունտաքճեան (Միթսուպիշի Լանսըր Էվօ 9)
14.- Թարեք Եունես եւ Սալիմ Ժլէյլաթի (Ֆորտ Ֆիեսթա Ար. Էս.)
15.- Շարպել Շըպլի եւ Տոլին Շլինք (Միթսուպիշի Լանսըր Էվօ 9)
16.- Ռայա Տաղեր եւ Նատիմ Ապու Էլիաս (Միթսուպիշի Լանսըր Էվօ 10)
17.- Ճէյսըն Ուեհպէ եւ Անտրէ Մհաննա (Սիթրոյեն Տէ. Էս.)
18.- Ժոզեֆ Սալեմ եւ Քարլոս Հաննա (Փէօժօ 208)
19.- Ուալիտ Շլինք եւ Անտրէ Աշքութի (Ռընօ Քլիօ Ար. Էս.)
20.- Շարպել Խալիֆէ եւ Ռոժէ Ղոսն (Ռընօ Քլիօ Ար. Էս.)
21.- Հանրի Քահի եւ Ռամի Մենհեմ (Սիթրոյեն Տէ. Էս.)
22.- Փոլ Քոսէյֆի եւ Ռաուատ Իսա (Միթսուպիշի Լանսըր Էվօ 8)
23.- Սամի Տաու եւ Ուիսամ Տաու (Փէօժօ 206 Ար. Սէ.)
24.- Ճոանա Հասսուն եւ Քլարա Ճանպար (Ռընօ Քլիօ Ար. Էս.)
25.- Թոնի Ժերմանոս եւ Ժոզեֆ Քմէյտ (Միթսուպիշի Լանսըր Էվօ 9)
26.- Սերժ Աքիքի եւ Էլի Մհաննա (Միթսուպիշի Լանսըր Էվօ 8)
27.- Ճոուի Հաժ եւ Քրիսթոֆըր Գանլեճեան (Հիունտայ)
28.- Քամիլ Մըշրեֆ եւ Նաժի Սֆէյր (Հոնտա Սիվիք)
29.- Նիտալ Ժըրտի եւ Ֆուատ Հարպ (Փէօժօ 206)
30.- Աննա Սիմոն եւ Ֆրանս Սայիտ (Սքոտա Ֆապիա)