Բրիտանացի վարորդ Լանտօ Նորիս երէկ շահեցաւ Նետերլանտներու կրան փրին` աւելի քան 20 երկվայրկեանի առաւելութիւն մը ունենալով վերջին երեք տարիներու աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափընի վրայ, որ յուսախաբ եղաւ իր համակիրներուն առջեւ գրաւելով Բ. դիրքը:
Նորիս, որ փոլ փոզիշընէն սկսաւ մրցումը, չկրցաւ լաւ ձեւով սկսիլ զայն: Վերշթափըն իր Ռետ Պուլով շատ հանգիստ գրաւեց առաջին դիրքը` առաջին շրջանին:
Սակայն 18 շրջաններ ետք, Մաքլարեն աւելի արագ շրջաններ կատարեց եւ ոչ միայն հասաւ Վերշթափընի, այլ շատ դիւրին ձեւով անցաւ ու հեռացաւ:
Ֆեռարիի վարորդ Շարլ Լըքլեր, որ 6-րդ դիրքէն սկսած էր մրցումը, 3-րդ դիրքը գրաւեց:
Ստորեւ` արդիւնքները.
1.- Լանտօ Նորիս (Մաքլարեն)
2.- Մաքս Վերշթափըն (Ռետ Պուլ)
3.- Շարլ Լըքլեր (Ֆեռարի)
4.- Օսքար Փիասթրի (Մաքլարեն)
5.- Քարլոս Սայնց (Ֆեռարի)
6.- Սերխիօ Փերես (Ռետ Պուլ)
7.- Ճորճ Ռասըլ (Մերսետես)
8.- Լուիս Համիլթըն (Մերսետես)
9.- Փիեռ Կասլի (Ալփին Մերսետես)
10.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Ասթոն Մարթին Մերսետես)
Վարորդներու դասաւորումը` 15 կրան փրիներէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մ. Վերշթափըն (Նետերլանտներ) | 295 |
| 2.- Լ. Նորիս (Բրիտանիա) | 225 |
| 3.- Շ. Լըքլեր (Մոնաքօ) | 195 |
| 4.- Օ. Փիասթրի (Աւստրալիա) | 179 |
| 5.- Ք. Սայնց (Սպանիա) | 172 |
| 6.- Լ. Համիլթըն (Բրիտանիա) | 154 |
| 7.- Ս. Փերես (Մեքսիքօ) | 139 |
| 8.- Ճ. Ռասըլ (Բրիտանիա) | 122 |
| 9.- Ֆ. Ալոնսօ (Սպանիա) | 50 |
| 10.- Լ. Սթրոլ (Քանատա) | 24 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ. | |
| 1.- Ռետ Պուլ Հոնտա | 434 |
| 2.- Մաքլարեն Մերսետես | 404 |
| 3.- Ֆեռարի | 370 |
| 4.- Մերսետես | 276 |
| 5.- Ասթոն Մարթին Մերսետես | 74 |
| 6.- Ար. Պի. Հոնտա | 34 |
| 7.- Հաաս Ֆեռարի | 27 |
| 8.- Ալփին Ռընօ | 13 |
| 9.- Ուիլիամս Մերսետես | 4 |
| 10.- Քիք Սաուպըր Ֆեռարի | 0 |


