Պոսնիա եւ Հերցեկովինայի մէջ վերջ գտաւ բռնցքամարտի պատանիներու (14 տարեկանէն վար) Եւրոպայի ախոյեանութիւնը:
Հայաստանի պատանեկան հաւաքականը հայրենիք կը վերադառնայ 2 ոսկի եւ 6 պրոնզ մետալներով:
Ոսկի մետալներ շահեցան Էտուարտ Քարամեան (52 քկ) եւ Ռոմիկ Յարութիւնեան (63 քկ), մինչ պրոնզ մետալ շահեցան Աստղիկ Խաչատրեան (40 քկ), Սուրէն Պապլումեան (42 քկ), Նարեկ Մխիթարեան (46 քկ), Մենուա Ուլիխանեան (48 քկ), Բագրատ Ղազարեան (54 քկ), Նարեկ Կիրակոսեան (66 քկ):
Նշենք, որ Հայաստանի հաւաքականը նուաճեց 8 մետալ եւ ընդհանուր դասաւորման մէջ գրաւեց 7-րդ խմբային դիրքը, իսկ տղոց երրորդ դիրքը:
Ռուսիա գրաւեց մետալներու առաջին դիրքը` 11 ոսկի, 3 արծաթ եւ 4 պրոնզ մետալներով: