Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կապալայի Տեղն Ու Նշանակութիւնը. Ազրպէյճանը Փորձում Է Ռուսաստանից Զիջումներ Կորզել ԼՂ Հարցում

April 17, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Կապալայի ռատիոտեղորոշիչ (ռատար) կայանի շուրջ վերջին շաբաթներին եւ ամիսներին ընթացող Պաքու-Մոսկուա բանակցութիւնները այսօր դիւանագիտական փակուղում են: Ռուսաստանի համար միանգամայն անակնկալ էր իր գործընկեր Ազրպէյճանի` Կապալայի կայանի օգտագործման համար տարեկան 7 միլիոն տոլարի փոխարէն` 300 միլիոն վարձավճարի պահանջը: Ու մինչ ռուս-ազրպէյճանական բանակցութիւնները շարունակւում են, Հայաստանը Ռուսաստանին առաջարկեց իր տարածքում կառուցել նոր ռատիոտեղորոշիչ կայան:

Նախ համառօտ ներկայացնենք, թէ ի՛նչ կայան է Կապալան: Այդ ռատիոտեղորոշիչ համակարգը գտնւում է Ազրպէյճանի հիւսիսային հատուածում` Կապալա քաղաքից ոչ հեռու: Խորհրդային Միութիւնը ժամանակին կառուցել է այսպիսի 9 կայաններ` անծայրածիր տէրութեան տարբեր հատուածներում: Քսան տարուայ շինարարութիւնից յետոյ Կապալայի ռատիոտեղորոշիչ կայանը շահագործման յանձնուեց 1985 թուականին` ԽՍՀՄ փլուզումից վեց տարի առաջ: Կապալայի կայանի տեսադաշտը ներառում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների ողջ տարածքը: Այսպիսով, եթէ նշուած երկրներում արձակւում է որեւէ հրթիռ, ապա Կապալայի կայանը ոչ միայն կարողանում է արձանագրել այն, այլ հետեւել այդ հրթիռի տեղաշարժմանը,  իսկ անհրաժեշտութեան դէպքում` հակահրթիռային համակարգերի օգնութեամբ կործանել այն:

Իրաւական առումով Կապալան ունի «տեղեկատուական-վերլուծական» կայանի կարգավիճակ: Իրականում, սակայն, Կապալայի կայանը ռազմական խարիսխ է: Քանի որ Ազրպէյճանի օրէնսդրութիւնը արգելում է օտարերկրեայ ռազմական ներկայութիւնը երկրի տարածքում, Կապալային տրուել է «տեղեկատուական-վերլուծական»-ի կարգավիճակ ու նշանակութիւն: Ռատիոտեղորոշիչ կայանը զբաղեցնում է աւելի քան 200 հեկտար տարածք: Կապալայում աշխատողների թիւը հասնում է շուրջ 1400-ի, որից մօտ 1000-ը զինուորականներ են: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ռուսաստանը ռազմական ներկայութիւն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` Ազրպէյճանում:

Երբ Ազրպէյճանը անկախացաւ, երկրի խորհրդարանի որոշումով սեփականաշնորհեց նաեւ Կապալայի կայանը: 1990-ական թուականների ռուս-ազրպէյճանական բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուեց համաձայնութիւն, ըստ որի, Ռուսաստանը վարձակալութեամբ շարունակելու էր օգտագործել կայանը` տարեկան վճարելով 7 միլիոն տոլար: Այս տարուայ յունիսին լրանում է համաձայնագրի 10 տարին: Փաստաթղթի համաձայն, Կապալայի կայանի վարձակալութեան ժամկէտը ինքնաբերաբար երկարաձգւում է եւս երեք տարով, եթէ կողմերից ոչ մէկը ժամկէտի աւարտից կէս տարի առաջ միւս կողմին չի տեղեկացնում պայմանագիրը չեղեալ յայտարարելու մասին:

Կապալայի շուրջ ընթացող ռուս-ազրպէյճանական բանակցութիւնները վեր հանեցին իրականութիւնն այն մասին, որ Մոսկուայի եւ Պաքուի ախորժակները բոլորովին տարբեր են: Մինչ Ռուսաստանը նպատակ ունէր բանակցութիւններում հասնել նրան, որ նոր համաձայնագիրը կնքուի 25 տարով, Ազրպէյճանը ռուսներից որպէս վարձավճար պահանջեց տարեկան 300 միլիոն: Նաւթով ու բնական կազով հարուստ Ռուսաստանի համար այս գումարը այնքան էլ մեծ չէ` հաշուի առնելով նաեւ ռատիոտեղորոշիչ կայանի նշանակութիւնը: Ազրպէյճանը, որը նոյնպէս նաւթի ու բնական կազի մեծ պաշարներ ունի, 300 միլիոն տոլարով չի հարստանայ` հաշուի առնելով Ազրպէյճանի պետական պիւտճէն, որն այսօր արդէն 22 միլիառ տոլար է:

Այսպիսով, Կապալայի կայանի շուրջ ռուս-ազրպէյճանական վէճի հիմնական պատճառը քաղաքական է ու` աշխարհաքաղաքական:

Ռուսները, անկասկած, կարող են հեռանալ Կապալայից, սակայն լուրջ մտավախութիւն ունեն, որ իրենց հեռացումից յետոյ Ազրպէյճանը այդ ռատիոտեղորոշիչ կայանը կը յանձնի Թուրքիային կամ Միացեալ Նահանգներին: Ամերիկացիներին Կապալան շատ է հետաքրքրում, քանի որ Իրանին վերահսկելու աւելի լաւ հնարաւորութիւն, քան Կապալան է, այսօր ուղղակի չկայ:

Կապալայի ռատիոտեղորոշիչ կայանի շուրջ ռուս-ազրպէյճանական վէճը պէտք է դիտարկել Մոսկուա-Ուաշինկթըն հակահրթիռային պաշտպանութեան համակարգի հարցում առկայ խնդիրներով նաեւ: Ազրպէյճանցիները սա շատ լաւ են հասկանում եւ այսպիսով փորձում են կարեւորել Կապալայի կայանի, հետեւաբար նաեւ` Ազրպէյճանի նշանակութիւնը: Վերջիվերջոյ, Մոսկուան եւ Պաքուն կարող են գալ համաձայնութեան, բայց Իլհամ Ալիեւը «հնարաւոր փոխզիջումների գնով» փորձում է ռուսների բարեացակամութիւնը եւ աջակցութիւնը վայելել տարածաշրջանային այլ հարցերում, առաջին հերթին` ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Ազրպէյճանը հասկանում է, որ լայն հաշուով, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանալին Մոսկուայում է: Իր հերթին, Ռուսաստանը շատ լաւ է հասկանում Ազրպէյճանի յաւակնութիւնները, սակայն չի պատրաստւում ենթարկուել Ալիեւի պահանջներին:

Եթէ Ազրպէյճանը Կապալայի հարցում չփոխի իր դիրքորոշումը, ինչը քիչ հաւանական է, ապա Ռուսաստանը ունի մի քանի այլընտրանք: Առաջին, լքել Կապալան եւ նոր ռատիոտեղորոշիչ կայան կառուցել Հայաստանում, մանաւանդ որ Հայաստանը, ինչպէս օրերս յայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը, պատրաստ է տարածք տրամադրել: Երկրորդ, զուտ գործնական առումով Ռուսաստանը կարող է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների տարածքը վերահսկել մէկ այլ ռատիոտեղորոշիչ կայանով, որը գտնւում է Քրասնոտարի երկրամասի Արմաւիր քաղաքում: Արմաւիրը Հիւսիսային Կովկասում է` Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ ընկած հատուածում: Ճիշդ է նաեւ, որ Արմաւիրի կայանի շինարարութիւնը դեռ չի աւարտուել: Սակայն կրկնենք, որ ռուսները Կապալայից չեն ուզում հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այն իրաւամբ ունի կարեւոր նշանակութիւն, այլ նախ եւ առաջ որովհետեւ Կապալան կարող է անցնել թուրքերին կամ ամերիկացիներին:

Մի քանի օր առաջ Հայաստանը յայտարարեց, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել ռատիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթէ Ռուսաստանն ու Ազրպէյճանը փոխհամաձայնութեան չգան Կապալայի վարձակալութեան հարցի շուրջ: Այս յայտարարութիւնը, որ հնչեցրել էր վարչապետ Սարգսեանը ռուսական «Քոմերսանթ» թերթի հետ զրոյցում, հայ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում միանշանակ չընդունուեց: Կարծիքները հիմնականում բաժանուեցին երկու մասի: Առաջին, եթէ Հայաստանը իր տարածքը տրամադրում է ռուսներին նաեւ ռատիոտեղորոշիչ կայան կառուցելու համար, ապա Հայաստանը աւելի է զրկւում ինքնիշխանութիւնից եւ անկախութիւնից: Երկրորդ, Հայաստանը իր տարածքը տրամադրելով ռուսներին նման կայան կառուցելու համար` ձեռք է բերում յաւելեալ կարեւորութիւն ոչ միայն տարածաշրջանային զարգացումներում, այլեւ Միացեալ Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւններում:

Յիշեցնենք,  որ Գիւմրիում է տեղակայուած ռուսական 102-րդ ռազմական կայանը, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանութիւնը համատեղ իրականացնում են հայ եւ ռուս սահմանապահները:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Խմբագրական «Ալիք»-Ի. Սուրիոյ «Բարեկամի» Այցը` Իրան…

Յաջորդը

Լուսարձակ. Ինքզինք Գերազանցելու Հպարտութիւն Կամ Թատերական «Շուկայ» Չունենալու Ափսոսա՜Նք

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.