Այսօր Հայաստանի ազգային խումբը ժամը 19:00-ին Սթոյիչէի մէջ պիտի մրցի Սլովանիոյ ազգային խումբին դէմ, բարեկամական մրցումի մը գծով: Հայաստանի ազգային խումբը երէկ մեկնեցաւ Լիուպլիանա եւ մրցումէն ետք պիտի վերադառնայ Երեւան, ուրբաթ օր այլ բարեկամական մրցումի մը` Ղազախստանի դէմ մրցելու:
Հայաստանի հաւաքականը Սլովենիա մեկնեցաւ հետեւեալ կազմով.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Օկնյեն Չանչարեւիչ (Նոա), Արսէն Բեգլարեան (Արարատ – Արմենիա) եւ Սթանիսլաւ Պուչնեւ (Փիւնիկ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Քինկրաօ Ուեսթ Քոսթ, Չինաստան), Նայիր Թիքնիզեան (Լոքոմոթիւ, Մոսկուա), Ստեփան Մկրտչեան (Օսիեք, Խրուաթիա), Կամօ Յովհաննիսեան (Արարատ-Արմենիա), Գէորգի Արութիւնեան (Կրասնոտար, Ռուսիա), Անդրանիկ Յակոբեան (Վալենսիա 19-էն վար, Սպանիա), Դաւիթ Դաւիթեան (Փիւնիկ), Էրիք Սիմոնեան (Ուրարտու), Սերկէյ Մուրատեան (Նոա) եւ Էտկար Գրիգորեան (Արարատ-Արմենիա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ-ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտուարտ Սփերձեան (Կրասնոտար, Ռուսիա), Տիգրան Աւանեսեան (Պալթիքա Ռուսիա), Էտկար Սեւիկեան (Ֆերենքվարոշ, Հունգարիա), Վահան Պիչաքչեան (Փոկոն-Լեհաստան), Արտակ Տաշեան (Փիւնիկ), Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Սոլոմոն Ուտօ (Փիւնիկ), Գէորգ Տարաքճեան (Ուրարտու), Ժիրայր Շաղոյեան (Արարատ-Արմենիա), Արթուր Սերոբեան (Արարատ-Արմէնիա), Գոռ Մանուէլեան (Նոա) եւ Արթուր Միրանեան (Նոա):
Նշենք, որ այլ ազգային խումբեր, որոնց կարգին խումբեր, որոնք «Եուրօ 2024»-ին պիտի մասնակցին, իրենց վերջին պատրաստութիւնները կը կատարեն այս բարեկամական փորձ-մրցումներով, որոնք պիտի երկարին մինչեւ յառաջիկայ երկուշաբթի, ապա խումբերը կ՛ուղղուին Գերմանիա` մասնակցելու Եուրոյին, որ կը սկսի ուրբաթ, 14 յունիսին:
Ստորեւ` այսօրուան բարեկամական կարեւորագոյն մրցումները.
Սլովենիա – Հայաստան (ժամը 19:00-ին)
Զուիցերիա – Էսթոնիա (ժամը 21:15-ին)
Ռումանիա – Պուլկարիա (ժամը 21:30-ին)
Աւստրիա – Սերպիա (ժամը 21:45-ին)
Իրլանտա – Հունգարիա (ժամը 21:45-ին)
Փորթուգալ – Ֆինլանտա (ժամը 21:45-ին)
Իտալիա – Թուրքիա (ժամը 22:00-ին)
ՎԱՂԸ
Դանիա – Շուէտ (ժամը 20:00-ին)
Նորվեկիա – Քոսովօ (ժամը 20:00-ին)
Պելճիքա – Մոնթենեկրօ (ժամը 21:30-ին)
Ֆրանսա – Լիւքսամպուրկ (ժամը 22:00-ին)
Սպանիա – Անտորրա (ժամը 22:30-ին)