Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Հարցից` Հայ Դատ

May 20, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Հայութեան թշնամիները, որպէսզի արժէզրկեն եւ ի չիք դարձնեն Հայ դատը եւ չէզոքացնեն նրա համար մղուող պահանջատիրական արդար ու ազնիւ պայքարը, յօրինել են, որ իբր թէ Հայ դատը եւ նրա համար մղուող աննահանջ պայքարը ստեղծել է ՀՅԴ-ն, որպէսզի Հայ դատի անուան ներքոյ ազգամիջեան թշնամութիւն ստեղծելով` արգելք հանդիսանայ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման.  դժբախտաբար մեր համայնքներում դեռ կան որոշ միամիտներ, որոնք հաւատալով նման յերիւրանքներին` երկընտրանքի մէջ են գտնւում. առ այդ, յարմար նկատեցի մի շարք պատմական տուեալների հիման վրայ հաստատել, որ Հայ դատը պատկանում է համայն հայութեան եւ ոչ ոքի սեփականութիւնը չէ, սակայն Դաշնակցութիւնն էլ, ըստ իր ծրագրի, «Իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, հասարակական, մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան համար», բնականաբար Հայ դատի պայքարում էլ գտնւում է առաջին շարքերում` դառնալով թշնամիների ստայօդ եւ թունոտ թիրախին:

Հայ դատ (որն անցեալում կոչուել է Հայկական հարց) ասելով` պիտի հասկանալ այն բոլոր պայքարները, որոնք հայ ժողովուրդը դարերի ընթացքում տարել է իր ազատութեան, անկախութեան, հողային ամբողջականութեան եւ բարեկեցիկ կեանք ապրելու համար, որը համարւում է համամարդկային առաքինութիւն: Հայկական հարցը Արեւելեան հարցի մի հանգոյցն է, եւ յունական հարցից յետոյ երկրորդ հին հարցն է համարւում:

Արեւելեան հարց` նշանակում է այն բոլոր պայքարները, որ արեւելեան քաղաքակիրթ փոքր ազգերը երկար տարիներ մղել են արեւմտեան բռնութեան դէմ` նրանց ճնշող տիրապետութիւնից ազատուելու համար:

Հայ ժողովուրդը` առաջաւոր Ասիայի քաղաքակրթութեան հնագոյն կրողներից մէկը, դարեր շարունակ ազատագրական պայքար է մղել ի խնդիր իր ազատութեան ու գոյութեան, պայքար է մղել հռոմէական լեգէոնների, (մ.թ.ա. 1 դար), պարսիկների (5-րդ), արաբների (7-9 դ.) դէմ եւ դիմադրել է Բիւզանդական կայսերութեան հակահայ քաղաքականութեանը եւ յաջորդաբար յարձակման է ենթարկուել արեւելեան մի շարք բռնակալ ազգերի` արաբների մոնկոլների, սելճուկների, թաթարների կողմից:

Թաթար-մոնկոլական արշաւանքները (13-րդ դ.), ահաւոր աւերածութեան ենթարկեցին Հայաստանը, եւ վերջապէս, թուրքերի նախորդներ` Տուղրիլ ցեղապետի գլխաւորութեամբ, Միջին Ասիայից թափանցեցին Անատոլիա, եւ Տուղրուլի մահից յետոյ նրա որդին` Օսմանը, 1299 թուին ստեղծեց իր պետութինը, որի անունով էլ կոչուեց Օսմանեան կայսրութիւն, որի բռնակալութեան եւ ճնշման ներքոյ, անպաշտպան ու Արեւմուտքից լքուած հայը դարեր շարունակ կրծոտեց բռնակալութեան ժանգոտած շղթան մինչեւ 17-րդ դարի վերջը, երբ սթափուեց եւ սկսեց մտածել ազատութեան ու անկախութեան մասին եւ 18-րդ դարից ընտրեց ազգային ազատագրական պայքարի ճանապարհը:

Հայկական հարցը, ինչպէս նշեցինք, Արեւելեան հարցի բաղկացուցիչ մի մասն է կազմում, որի նպատակն էր հասնել Հայկական հարցի միջազգային ճանաչման եւ պատմական հայրենիքում վերականգնել հայկական պետութիւն:

Այս ուղղութեամբ աշխատողներից առաջինն եղել է Ստեփանոս Ե. Սալմաստեցի կաթողիկոսը: Նա 1548 թուին մի պատուիրակութեան գլուխ անցած` մեկնում է Եւրոպա Հռոմ եւ այլ արքունիքներ, սակայն ձեռնունայն վերադառնում է: Նրանից յետոյ, 1562 թուին նոյն նպատակով Արեւմուտք է ուղեւորւում նրա յաջորդ` Միքայէլ Սեբաստացի կաթողիկոսը, որը կրկին առանց որեւէ արդիւնքի` վերադառնում է: Վերոնշեալների փորձերից մէկ դար յետոյ նոյնը կրկնում է նաեւ ժամանակի կաթողիկոս Յակոբ Դ. Ջուղայեցին: 1678 թուին Էջմիածնում գումարուած գաղտնի ժողովից ընտրուած վեց հոգուց բաղկացած պատուիրակութիւնը, կաթողիկոսի նախագահութեամբ, ճանապարհ է ընկնում դէպի Եւրոպա` խնդրելու Արեւմուտքի քրիստոնեայ պետութիւններից հայ ժողովրդի ազատութիւնը: Պատուիրակութիւնը մի կերպ հասնում է Կոստանդնուպոլիս, սակայն կրկին թուրքերի երկիւղից առաջ գնալ չի կարողանում, որտեղ 1680 թուին մահանում է վշտահար եւ յուսահատ ծերունի կաթողիկոսը: Պատուիրակութեան անդամները վերադառնում են հայրենիք:

Հայկական հարց եզրը միջազգային դիւանագիտութեան մէջ սկսել է գործածուել 19-րդ դարի կէսերին եւ առաջին անգամ իր արտայայտութիւնն է գտել 1877 թուի Սան Սթեֆանոյի պայմանագրում, որի 16-րդ յօդուածով Թուրքիան պարտաւորւում էր բարեփոխումներ իրականացնել հայաբնակ վիլայեթներում, որից յետոյ 1878 թուականին գումարւում է Պերլինի վեհաժողովը, որտեղ Սան Սթեֆանոյի 16-րդ յօդուածը փոխարինւում է 61-րդ յօդուածով, որով մեծ պետութիւնները իրենց երաշխաւորութեան եւ հսկողութեան տակ էին առնում հայոց վիճակի բարելաւումը:

Թէեւ 16 եւ 61 յօդուածները հեռու էին հայ ժողովրդի ինքնավարութեան բաղձանքից, սակայն, ընդհանուր առմամբ, ի նպաստ հայութեան պիտի համարել, թէեւ թուրքերը, ըստ իրենց վաղեմի սովորութեան, ոչ միայն չգործադրեցին պայմանագրի կէտերը, այլ հետագային հայութեանը ցեղասպանութեան ենթարկելով` ամայեցրին հայկական վիլայեթները:

Եթէ միջազգային դիւանագիտութեան մէջ «հարց» եզրը նշանակում է` ազգային-քաղաքական վիճելի եւ լուծում պահանջող դրոյթ եւ հանգամանք, ապա հայ ժողովուրդը իր հերոսական երեք ճակատամարտերով եւ 1918 թուի մայիս 28-ին Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակումով, հայ ժողովուրդը լուծել է Հայկական հարցը, Հայաստանի արեւելեան հատուածում: Դժբախտաբար Հայաստանի Ա. Հանրապետութեան անկումով կորցրեց Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանում մէկ միասնական պետութիւն ստեղծելու հնարաւորութիւնը, իսկ 1920 թուի օգոստոսի 10-ին գումարուած Սեւրի հաշտութեան պայմանագրի 88-93 յօդուածների համաձայն, Թուրքիան ճանաչում է Հայաստանը` որպէս «ազատ ու անկախ» պետութիւն, կողմերը համաձայնում են երկու երկրների պետական սահմանների զատումն թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշումին եւ ընդունել նրա որոշումը` Հայաստանին դէպի ծով ելք տալուն: 1922-ի նոյեմբեր 22-ի նախագահ Ուիլսընը իր որոշումը յայտնում է եւրոպական պետութեանց. ըստ որոշման, Հայաստանի Հանրապետութիւնը պիտի ունենար 160.000 քառ. քմ տարածք եւ Սեւ ծովի վրայ ելք:

Սոյն հայանպաստ պայմանագիրը, որ կարող էր Հայկական հարցի վերջնական լուծմանը յանգէր, դժբախտաբար պոլշեւիկեան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի դաւադիր համաձայնութեամբ, 1922-1923 թուականներին Լոզանի համագումարին վերատեսութեան ենթարկելով` մնաց թղթի վրայ միայն:

Միջազգային դիւանագիտութեան մէջ «դատ» եզրը նշանակում է իրաւապահանջ վերաբերմունք` որեւէ խլուած իրաւունքի եւ երեւոյթի նկատմամբ, որը դատաստանի կարիք ունի, ուրեմն մեր հարցը այլեւս «հարց» չէ , այլ «դատ» է, քանզի մեզանից խլուել է մեր պատմական Հայաստանը, ցեղասպանութեան ենթարկուել նրա բնակիչները, որն հետապնդելի է, եւ մեր միահամուռ պայքարի շնորհիւ` պէտք է արդար լուծում ստանայ միջազգային ատեանների կողմից:

Նոր Ջուղա
04.04.2024 թ.

Նախորդը

Հայկազեան Համալսարան. Մետաղաշերտերու Վրայ Հայկական Զարդանախշեր Դրոշմելու Դասընթացք

Յաջորդը

Պոսթըն` Հայ Մշակոյթի Անմար Փարոսը

RelatedPosts

Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Եւրոպան Քաղաքական Վերիվայրումներու Եւ Ժողովրդավարական Օրինականութեան Ճգնաժամին Միջեւ

October 31, 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առաջ.  Ֆրանսայի Խռովարար Իրադարձութեանց Խորքային Պատճառները
Անդրադարձ

Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առաջ. Ֆրանսայի Խռովարար Իրադարձութեանց Խորքային Պատճառները

October 31, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ընտրութեան Փորձաքարը

October 30, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.