Յառաջիկայ ամիս տեղի ունենալիք հողով ծածկուած Ռոլանտ Կարոսի (Ֆրանսա) թենիսի մրցաշարքին պատրաստուելու համար, արդէն իսկ սկսած են նոյն ձեւի դաշտերու մրցաշարքերը:
Մատրիտի մէջ տեղի կ՛ունենան տղոց եւ աղջկանց մրցաշարքերը, որոնք տղոց «Էյ.Թի.Փի.» մասթըրզ 1000» մրցաշարքերուն մաս կը կազմեն, իսկ աղջկանց |տապըլեու.թի.էյ. 1000» մրցաշարքերուն մաս կը կազմեն:
Անցեալ շաբաթ սկսած տղոց մրցաշարքին մաս կը կազմեն իտալացի Եաննիք Սինըրի, սպանացի Քարլոս Ալքարաւի եւ Ռաֆայէլ Նատալի նման թենիսմեններ, մինչ աղջկանց բաժինին կը մասնակցին թիւ 1 Իկա Շվիանթեք, Արինա Սապալենքա (թիւ 2) եւ Քոքօ Կաֆ (թիւ 3), ինչպէս նաեւ այլ թենիսվումըններ:
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
ՏՂԱՔ
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Սեպասթիան Քորտա (Միացեալ Նահանգներ) 5-7, 7-6 եւ 6-3
Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) – Պեն Շելթըն (Միացեալ Նահանգներ) 3-6, 7-6 եւ 6-4
Քարլոս Ալքարաւ (Սպանիա) – Թեակօ Սեյպոթ Ուայլտ (Պրազիլ) 6-3, 6-3
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Տենիս Շափովալով (Քանատա) 6-4, 7-5
ԱՂՋԻԿՆԵՐ
Իկա Շվիանթեք (Լեհաստան) – Սարա Սորրեպես (Սպանիա) 6-1, 6-0
Օնս Ժապուր (Թունուզ) – Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) 6-0, 6-4
Պէաթրիս Հատտատ Մայա (Պրազիլ) – Մարիա Սաքքարի (Յունաստան) 6-4, 6-4
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Ռոպին Մոնթկոմըրի (Միացեալ Նահանգներ)