Այս շաբաթ օր ժամը 13:15-ին Պիր Հասանի դաշտին վրայ, Լիբանանի Դ. դասակարգի Պէյրութի ախոյեանութեան 9-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն գծով, ՀՄԸՄ Պէյրութ պիտի կատարէ տարեշրջանի իր վերջին մրցումը` Նուժում Պէյրութի դէմ:
ՀՄԸՄ Պէյրութ կը գրաւէ 7-րդ դիրքը եւ պիտի մնայ այդ դիրքին վրայ, ինչ որ ալ ըլլայ մրցումին արդիւնքը: ՀՄԸՄ նախկին 8 մրցումներուն 3 յաղթանակ եւ 5 պարտութիւն կրած է: Մրցակիցը` Նուժում, 5-րդ դիրքը կը գրաւէ եւ միայն բախտով կրնայ գրաւել 2-րդ դիրքը:
Մնացեալ 4 մրցումներն ալ տեղի կ՛ունենան ժամը 15:00-ին, անոնցմէ ետք միայն կը յստականայ, թէ ո՛վ պիտի գրաւէ Բ. դիրքը, որովհետեւ Լիբանանեան բանակը, որ պարագլուխի դիրքը կը գրաւէ, համեմատաբար շատ դիւրին մրցակից մը ունի` Նօ. Լիմիթցը, որ 9-րդ դիրքը կը գրաւէ:
Արզ, Տինամօ Պէյրութ եւ Անդրանիկ կը մրցին գրաւելու 2-րդ դիրքը, մանաւանդ որ այս դիրքը գրաւող խումբը, որ հաւանաբար ըլլայ Արզ, պիտի մրցի Լեռնալիբանանի 4-րդ դիրքը գրաւող խումբին դէմ, իսկ այդ մրցումէն յաղթականը կը մասնակցի 3-րդ դասակարգ բարձրանալու վերջին հանգրուանի մրցումներուն:
Ստորեւ` Պէյրութի 9-րդ եւ վերջին հանգրուանի յայտագիրը.
ՇԱԲԱԹ
Ժամը 13:15-ին, Նուժում Պէյրութ – ՀՄԸՄ Պէյրութ (Պիր Հասանի դաշտ)
Ժամը 15:00-ին, Սապիլ – Անդրանիկ (Մապարրայի դաշտ)
Զամալեք – Տինամօ Պէյրութ (Անսարի դաշտ)
Լիբանանեան բանակ – Ն. Լիմիթց (Ահտի դաշտ)
Արզ – Պէյրութ Ֆ. Ք. (Սաֆայի դաշտ)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիբանանեան բանակ | 19 (29-7) |
| 2.- Արզ | 18 (31-9) |
| 3.- Տինամօ Պէյրութ | 16 (18-11) |
| 4.- Անդրանիկ | 16 (21-9) |
| 5.- Նուժում Պէյրութ | 15 (21-18) |
| 6.- Սապիլ | 15 (20-14) |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 9 (16-23) |
| 8.- Պէյրութ Ֆ. Ք. | 6 (17-27) |
| 9.- Նօ Լիմիթց | 2 (9-34) |
| 10.- Զամալեք Պէյրութ | 1 (6-36) |


