Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մաշտոց Անուն

March 22, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Պ. ՍԵՒԱԿ

Եւ այդ պահին էր, որ աշխարհ եկաւ
Նա`
Այր մի`
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկաւ,
Ի՞նչ ակից բխեց:
Եւ ինչպէ՞ս եկաւ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այսպէս` արցունք է ծնւում աչքի մէջ,
Երբ որ աչքի մէջ ընկնում է աւազ:
Այդպէս` դառնում է աւազն ապակի,
Եւ ապակին է հայելի դառնում:

Այսպէս` արեւը ամէնից առաջ
Լուսաւորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բոյնը:

Այսպէս` գոյութեան ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի`
Գազանն է փոխում իր մաշկի գոյնը,
Եւ դա թւում է անսպասելի…

Նրանց ծնունդը միշտ էլ թւում է անսպասելի
Եւ յետոյ մարդկանց դարեր շարունակ
զարմանք պատճառում,
Բայց Նրանք կեանքում միշտ էլ ծնւում են լոկ
այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց:

Նրանք ծնւում են իրենց ծնողի անօգնութիւնից,
Որպէսզի դառնան նոր զօրեղութիւն:
Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի յոգնութիւնից,
Որպէսզի դառնան հանճարեղութիւն:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
Թէ վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
Թէ հրաշք չկա՜յ,
Կայ միայն կարի՛ք:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէ՜ն մի հնար…

* * *

Այսպէս էլ ծնուեց մէկը Նրանցից,
Ծնուեց Նա`
Այր մի`
Մաշտոց անունով:
Եւ նա չծնուեց, որ աւելացնի
Հարց տուողների քանակն անպակաս:
Նա եկաւ աշխարհ` պատասխանելու,
Եւ պատասխանը գտաւ իսկապէս…

* * *

Չունէինք արդէն պետ ու պետութիւն.
Հայրենեաց գահը փլուածք էր տուել:

Եւ նա չծնուեց ինչ-որ մի մօրից.
Նա այդ փլուածքով բուսնեց սխրանքով,
Որ այդ փլուածքը ողջանայ նորից:
Եւ այդ փլուածքը իրօք ողջացաւ:
Այն, ինչ որ անել չկարողացան
Արշակ-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշէ,
Սա՛ արեց միայն` անզէն ու անզօրք.
Մեզանից խլուած մեր պետութեան տեղ
Ստեղծեց մի նոր`
Չեղեա՜լ պետութիւն.
Թագաւորութիւն մի հզօրազօր`
Ո՛չ թէ մեզանից խլուած հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրայ,
Այլ մեր անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛,
Երբե՜ք չխլուող հոգիների մէջ:

Եւ այնուհետեւ անվախճան եղաւ
Թագաւորական Նրա տունը մեծ,
Եւ մեր հոգեւոր թագաւորութեան
Գահին բարձրացող ամէ՜ն թագաւոր
Ծնուեց նո՛յն տնից,
Նո՛յն ցեղից սերեց
Եւ պատուով-փառքով-վեհութեամբ կրեց
Նո՛յն տոհմանունը`
Մեսրոպ-Մաշտոցեանք…

* * *

Մաշտո՜ց…
Այսինքն` Ա՛յր մի, որ եկաւ ապացուցելու,
Թէ մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
Այսինքն` Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թէ հրաշք չկա՜յ,
Այլ կայ լոկ կարի՛ք:

Այսինքն` Ա՛յր մի, որ ապացուցեց
Եւ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէ՜ն մի հնար…

 («Մարդը ափի մէջ» – հատուածներ)

Նախորդը

Ուսուցի՞չ, Թէ՞ «Մարդակերտ»

Յաջորդը

ՖԻՖԱ-ի Ազգային Խումբերու Մրցումներ. Այսօր` Հայաստան – Քոսովօ

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.