Երէկ շարունակուեցաւ Մելպուռնի մէջ տեղի ունեցած Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքը: Կարէն Խաչանով 22 էյսեր կատարեց եւ կրցաւ դուրս ձգել ամերիկացի Ալեքսանտր Քովասեւիչը 6-4, 6-3, 4-6 եւ 6-3 արդիւնքով երկուքուկէս ժամ տեւած այս մրցումին:
Իսկ ռուսահայ թենիսվումըն Էլինա Աւանեսեան 6-4 եւ 6-4 արդիւնքով կրցաւ դուրս ձգել թիւ 8 դասուած Մարիա Սաքքարին` 1 ժամ 43 վայրկեան պայքարէ ետք: Գ. հանգրուանին Աւանեսեանի մրցակիցը պիտի ըլլայ ուքրանացի Մարթա Քոսթիուքը, որ դուրս ձգեց թիւ 15 դասուած պելճիքացի Էլիզ Մերթենաը` 5-7, 6-1 եւ 7-6 (10-6) արդիւնքով:
Ստորեւ երէկուան արդիւնքները.
ՏՂԱՔ
Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) – Ճորտըն Թոմսըն (Աւստրալիա) 4-6, 7-6, 6-2 եւ 7-6
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Ալեքսի Փոփիրին (Աւստրալիա) 6-3, 4-6, 7-6 եւ 6-3
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Քրիսթոֆըր Իուպենքս (Միացեալ Նահանգներ) 6-4, 6-4, 6-4
Պեն Շելթըն (Միացեալ Նահանգներ) – Քրիսթոֆըր Օ՛Քոնըլ (Աւստրալիա) 6-4, 6-1, 3-6, 7-6
Եաննիք Սենըր (Իտալիա) – Եսփըր Տը Եոնկ (Նետերլանտներ) 6-2, 6-2, 6-2
Թոմաս Էչեվերի (Արժանթին) – Կայէլ Մոնֆիս (Ֆրանսա) 6-4, 6-4, 6-4
ԱՂՋԻԿՆԵՐ
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Պրենտա Ֆրիւվիրթովա (Չեխիա) 6-3, 6-2
Էլինա Աւանեսեան (Ռուսիա) – Մարիա Սաքքարի (Յունաստան) 6-4, 6-4
Միրա Անտրէեւս (Ռուսիա) – Օնս Ժապուր (Թունուզ) 6-0, 6-2
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Քարոլին Տոլհայտ (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-2
Մարիա Թիմոֆէեւա (Ռուսիա) – Քարոլին Վոզնիաքի (Դանիա) 1-6, 6-4 եւ 6-1