Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքը երէկ շարունակուեցաւ, եւ իր առաջին մրցումին, ռուսահայ Կարէն Խաչանով, որ թիւ 15 դասուած թենիսմենն է այժմ, բաւական դժուար մրցում մը ունեցաւ գերմանացին Տանիէլ Ալթմայըրի դէմ եւ յաղթեց 5-7, 6-3, 7-6 (7-5) եւ 7-6 (7-3) արդիւնքով, 4 ժամ պայքարէ ետք:
Աւստրիացի թենիսմեն Տոմինիք Թիմ, որ 2020-ին դասաւորման մէջ թիւ 3 թենիսմենը եղած էր, բաւական վիրաւոր մնալէ ետք վերադարձած էր վերջերս եւ իր առաջին մրցումին պարտութիւն մը կրեց քանատացի Ֆելիքս Օժէ – Սլիասիմէն` 6-3, 7-5, 6-7, 5-7 եւ 6-3 արդիւնքով, գրեթէ 5 ժամ տեւած մրցումէ ետք:
Աղջկանց մրցումներուն անակնկալ արդիւնք մըն էր Նաոմի Օսաքայի պարտութիւնը իր առաջին մրցումին` 1 տարի հեռու մնալէ ետք թենիսէն, Քարոլին Կարսիայի (Քանատա) դէմ մրցումին` 6-4, 7-6 արդիւնքով:
Ստորեւ` երէկուան կարեւորագոյն արդիւնքները.
ՏՂԱՔ
Սեպասթիան Քորտա (Միացեալ Նահանգներ) – Վիթ Քոփրիվա (Չեխիա) 6-1, 6-4, 2-6, 4-6 եւ 6-2
Լորենզօ Մուսեթթի (Իտալիա) – Պենժամեն Պոնզի (Ֆրանսա) 7-6, 7-6, 4-6 եւ 6-2
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Թերենս Աթման (Ֆրանսա) 5-7, 6-2, 6-4, 1-0 ապա վիրաւորուած
Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) – Զիզու Պերկզ (Պելճիքա) 5-7, 6-1, 6-1 եւ 6-3
Կարէն Խաչանով (Ռուսիա) – Տանիէլ Ալթմայըր (Գերմանիա) 5-7, 6-3, 7-6 եւ 7-6
Թոմաս Մարթին Էչեվերի (Արժանթին) – Էնտի Մարի (Բրիտանիա) 6-4, 6-2, 6-0
Կայել Մոնֆիս (Ֆրանսա) – Եաննիք Հանֆման (Գերմանիա) 6-4, 6-3, 7-5
ԱՂՋԻԿՆԵՐ
Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) – Թայլա Փրեսթըն (Աւստրալիա) 6-2, 6-2
Տայանա Եասթրեմսքա (Ուքրանիա) – Մարքեթա Վոնտրուշովա (Չեխիա) 6-1, 6-2
Օնս Ժապուր (Թունուզ) – Եուլիա Սթարոտուպցեւա (Ուքրանիա) 6-3, 6-1
Պեաթրիս Հատտատ Մայա (Պրազիլ) – Լինտա Ֆրու Վիրթովա (Չեխիա) 6-2, 3-6 եւ 6-2
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Աննա Քալինա Շմիտլովա (Սլովաքիա) 6-3 եւ 6-0


