Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ձիւնանուշիկի Մը Զգացումները

January 13, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՁԻՒՆԱՆՈՒՇԻԿ ՆԱՆԷ ԱՅՆԹԱՊԵԱՆ

Փոքր տարիքում լիքը հարցեր ունէի տալու Ձմեռ պապին. ովքե՞ր են իրեն օգնում, ո՞վ է նա եւ ինչու՞ է այդ բարի գործը անում: Այդ տարիքում չգիտէի էլ, որ ես օրերից մի օր կը յայտնուեմ այդ հեքիաթում եւ կը ստանամ իմ բոլոր հարցերի պատասխանները: Որպէս «Մուսա Լեռ հայրենակցական միութեան երիտասարդական թեւ»-ի անդամ` առիթն ունեցել եմ այս ծրագրին մաս կազմելու: Արդէն 17 տարեկան եմ, բայց Ձիւնանուշիկ եմ դեռեւս 10 տարեկանից: Ձիւնանուշիկի դերը ստանձնելու առաջարկը մեծ խանդավառութեամբ ընդունեցի եւ մինչեւ հիմա նոյն խանդավառութեամբ ամէն տարի հագնում եմ Ձիւնանուշիկի տարազս եւ մտնում եմ այդ կերպարի մէջ: Ամէն տարի նորովի եմ գիտակցում իմ առաքինութեան դերը, ամէն տարի, կանգնելով մի խումբ մանուկների շուրջը եւ նայելով նրանց փայլող աչքերին, շատանում է ցանկութիւնը թէկուզ մի ամբողջ տարի կրելու այդ դերը եւ ուրախացնելու մանուկներին: Կարծում եմ` կարեւոր է քաջ գիտակցելը իւրաքանչիւրիս դերի կարեւորութիւնն այս առաքինութեան մէջ: Մեր նպատակը յստակ է. Գաբրիէլ եւ Աստղիկ Փանոսեանները նախաձեռնել են այս ծրագիրը` նպատակ ունենալով Հայաստանի սահմանամերձ եւ հեռաւոր գիւղերին, որոնք հեռու են Երեւանի ճոխ մթնոլորտից, հասցնել ամանորեայ շունչը. նրանք այդ կարիքն ամէնից շատ ունեն: Մեր հայրենիքի մարզերում ապրում են շատ մանուկներ, ովքեր լիքը երազանքներ եւ ցանկութիւններ ունեն, նրանք լսում են Ձմեռ պապի մասին եւ երազում են հանդիպել նրան, պատմել իրենց երազանքների մասին: Նրանք նամակ են գրում Ձմեռ պապին եւ ամբողջ տարի սրտի թրթիռով սպասում են հանդիպման:

Գիտէ՞ք` ինչ ուրախութիւն է կատարել այդ փոքրիկների երազանքը, բռնել նրանց ձեռքերը եւ պարել, երգել նրանց հետ: Որքա՜ն են նրանք ուրախանում… ես երջանկանում եմ նրանց երջանկացնելով, եւ իսկապէս, ես գտել եմ բանալին: Փաստօրէն մենք մեր բարի գործով երջանիկ ենք դարձնում նաեւ մեզ:

Ամէն տարի նուէրներ ենք տալիս հարիւրաւոր փոքրիկների եւ ամանորեայ մթնոլորտ ենք ստեղծում` փորձելով այս դժուարին ժամանակաշրջանում ուրախութիւն տալ մեր հայրենակիցներին:

Հայրենասիրական ոգին մեր փոքրիկներին փոխանցելու համար մենք միշտ նշում ենք, որ Ձմեռ պապն ու իր օգնականները եկել են Արարատ լերան գագաթից եւ երգերի մի մասը, որոնք երգում եմ երեխաների համար, հայրենասիրական են:

Առաքինութեան օրերը սովորաբար դեկտեմբեր ամսի կէսերին են լինում, սակայն բացի բուն օրերից, երիտասարդական թեւը աշխուժ աշխատանքներ է ունենում նուէրները փաթեթաւորելու գործում: Մենք` երիտասարդներս, ջանք ու եռանդ չենք խնայում, որ հնարաւորինս կազմակերպուած եւ գեղեցիկ լինի ամէն բան: Նուէրների փաթեթաւորման ընթացքում սկսում ենք ամանորեայ մթնոլորտ ստեղծել, շփւում եւ աւելի լաւ ենք ճանաչում միմեանց: Ամէն տոպրակի մէջ նուէրներ դնելու հետ միասին նաեւ մեր սէրն ենք դնում: Իւրաքանչիւր տոպրակ կարող է երջանկացնել, ժպիտ պարգեւել փոքրիկներին: Եւ այդպէս խինդ ու ծիծաղով, պարելով եւ երգելով փաթեթաւորում ենք նուէրները: Արդէն բուն օրերին, նախքան մայրաքաղաքից շարժուելը, յստակ բաժանում ենք մեր դերերը. մէկը կը լուսանկարի, մէկը հարցազրոյցը կը վարի, միւսը կ՛օգնի Ձմեռ պապին: Օրուայ վերջում քննարկումներ ենք ունենում, կիսւում ենք տպաւորութիւններով: Հասկանում եմ, թէ ինչեր ենք սովորում մենք այս գործով եւ դեռ ինչեր ունենք սովորեցնելու եւ պատմելու մեր ընկերներին: Արդէն 10 տարեկան դարձած Արտակը այս տարի մօտեցաւ ինձ եւ ոգեւորուած ասաց, որ նա ինձ յիշում է դեռեւս 3 տարեկանից, եւ ամէն տարի մենք այցելում ենք իրենց դպրոց, ամէն տարի փոքրիկ Ձիւնանուշիկը էլ աւելի մեծացած է երեւում իրենց աչքերում:

Եւ այսպէս ես ստացայ իմ հարցերի պատասխանները. այ թէ ինչո՛ւ են մարդիկ ցանկանում օգնել միմեանց եւ ժպիտ պարգեւել, հասկացայ, թէ ինչպէս է առաջացել Ձմեռ պապի կերպարը, եւ որ իւրաքանչիւրս էլ կարող ենք մեր հերթին լինել Ձմեռ պապ եւ ժպիտներ պարգեւել մեզ շրջապատող մարդկանց:

Մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում մեր բարերարներին, որոնց շնորհիւ ամէն տարի մեզ յաջողւում է իրականացնել այս նախաձեռնութիւնը: Շնորհակալ ենք նաեւ «Նարեկացի» արուեստի միութեանը, որ տրամադրում է մեզ սրահ մանուկների նուէրները փաթեթաւորելու համար:

 

 

Նախորդը

Invictus

Յաջորդը

«Զուարթնոց» Յատուկ Դաստիարակութեան Կեդրոնը Տօնական Օրերը Անցուց Խանդավառութեամբ Եւ Օրհնաբեր Նախաձեռնութիւններով

RelatedPosts

Երկու Դիտարկումներ
Անդրադարձ

Երկու Դիտարկումներ

October 20, 2026
Ամերիկեան-Ռուսական Նաւթային Համաձայնութիւնը
Անդրադարձ

Ամերիկեան-Ռուսական Նաւթային Համաձայնութիւնը

October 20, 2026
Երկար Ապրի Փաշինեանին  «Ժողովրդավարութիւնը». Բանտերը Կը Լեցուին Դիմատետրեան Քննադատներով
Անդրադարձ

Երկար Ապրի Փաշինեանին «Ժողովրդավարութիւնը». Բանտերը Կը Լեցուին Դիմատետրեան Քննադատներով

October 20, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.