Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան 8-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն (երթի), ՀՄԸՄ-ի տղաքը պիտի մեկնին Ճիւնի` Քլիւպ Սանթրալի դաշտը, մրցելու համար Մէյրուպայի խումբին դէմ: Մէյրուպա, որ 9-րդ դիրքը կը գրաւէ, միայն 1 մրցում շահած է, այդ ալ վերջին դիրքը գրաւող Էն. Էս. Էյ.-ի վրայ, բայց մեր տղաքը լուրջ պէտք է ըլլան եւ լաւ կեդրոնացած խաղան Մէյրուպայի դէմ:
ՀՄԸՄ-ի տղաքը կը գրաւեն 5-րդ դիրքը` Մարիսթի նման 4 յաղթանակներէ ետք, բայց իրար դէմ մրցումը մեզի վար ձգած է:
Չորեքշաբթի օր, 8-րդ հանգրուանի բացման մրցումին, Ռիատի 81-79 արդիւնքով յաղթեց Պէյրութ Ֆըրսթ խումբին:
Այսօր Էն. Էս. Էյ. պիտի հիւրընկալէ Անդրանիկի տղաքը, որոնք 8-րդ դիրքը կը գրաւեն:
Ստորեւ դասաւորումը.
| Մրցում | Յաղթանակ | Պարտութիւն | |
| 1.- Սաժես | 7 | 7 | 0 (548-486) |
| 2.- Ռիատի | 8 | 6 | 2 (716-598) |
| 3.- Պէյրութ | 8 | 6 | 2 (744-662) |
| 4.- Մարիսթ | 7 | 4 | 3 (576-600) |
| 5.- ՀՄԸՄ | 7 | 4 | 3 (629-595) |
| 6.- Անթոնին | 7 | 3 | 4 (531-567) |
| 7.- Հուփս | 7 | 2 | 5 (574-617) |
| 8.- Անդրանիկ | 7 | 2 | 5 (524-561) |
| 9.- Մէյրուպա | 7 | 1 | 6 (498-551) |
| 10.- Էն. Էս. Էյ. | 7 | 1 | 6 (514-617) |


