Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Միասնութիւն` Յանուն Միասնական Շահի Եւ Հեռանկարի

Դեկտեմբեր 4, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Սփիւռքի զարգացման հնարաւորութիւններն ու հեռանկարները քննութեան առարկայ դարձնելուց առաջ հարկ է արձանագրել, որ բազմաթիւ իրողութիւններ ազդել են եւ մշտապէս ազդում են սփիւռքի վրայ: Սփիւռքը յարափոփոխ երեւոյթ է, ենթակայ` հայկական համայնքների ներկայացրած երկրների ներքին գործընթացների քաղաքական, ընկերային-տնտեսական, գաղափարական եւ այլ ազդեցութիւններին: Մտովի կարելի է անդրադառնալ, թէ աշխարհագրական-ժողովրդագրական ինչպիսի՛ պատկեր է ներկայացրել հայկական արտերկիրը 50 տարի առաջ, մէկ դար առաջ, մինչ ցեղասպանական շրջանում եւ աւելի վաղ ժամանակներում: Արցախի ազատագրութեան ու Հայաստանի անկախացման իրողութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւած գործընթացներն արմատական ազդեցութիւն ունեցան սփիւռքի ընդհանուր մթնոլորտի վրայ, ինչը ընթացք է առել եւ շարունակւում է իր զարգացման չորրորդ տասնամեակում: Համարձակւում ենք ասել, որ երեւի իր համար էլ աննկատելի սփիւռքահայի գիտակցութեան մէջ ապրող հոգեւոր-վերացական «Արեւմտահայաստան-հայրենիքի» կողքին սկսեցին միս ու արիւն ստանալ եւ առաջինին «նեղել» միանգամայն շօշափելի ու նիւթական, նորանկախ Հայաստանն ու Արցախը:

Սփիւռքահայն այսօր իր մէջ կերպաւորել է կենդանի հայրենիքները եւ «ապրում է» այդ հայրենիքներում` շարունակելով ապրել մեծ աշխարհի մեծ թոհուբոհի մէջ, որտեղ իր իրական կեանքն է: Մեր արտերկրի լրատուամիջոցների հերթական համարների առաջին էջերում տեղ են գրաւում հայրենիքից հասած լուրերը, եւ այս երեւոյթը, բնական լինելով, այնքան յախուռն է, որ այդ մամուլը հայաստանեան իր գործակիցներից ընդօրինակում է անգամ այն սխալ արտայայտութիւնները, որոնք ռուսերէնի ուղղակի կրկնօրինակումն են (խօսքը գնում է այն մասին, բանը նրանում է, բանը կայանում է նրանում, Երեւանը դա այն քաղաքն է եւ այլն):

Ոչ առանց մտահոգութեան արեւմտահայերենի համար պէտք է արձանագրել արեւելահայերէն լուրջ ազդեցութիւնն արեւմտահայերէնի վրայ` թէ՛ բանաւոր եւ թէ՛ գրաւոր խօսքում: Միւս կողմից` պէտք է արձանագրել, որ հայրենիքի հետ թէկուզ հոգեպէս աւելի ու աւելի շաղկապուելը ուղիղ համեմատութեամբ լրջագոյն հայապահպանական գործօն է սփիւռքում: Այս ասելով` ցանկանում ենք նաեւ ընդգծել այն մեծ վտանգը, որ ներկայացնում են վերջին շրջանում սփիւռքում հնչող «սփիւռքակենտրոնութեան» վերադառնալու կոչերը: Սփիւռքն չի կարող իր օրակարգերը վերանայելով` 40 տարի ետ գալ, իսկ ինքնամեկուսացումը ամենամեծ սպառնալիքը կը դառնայ ինքնանպատակութեան ճգնաժամի մէջ յայտնուելու համար:

Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցող ողբերգական իրողութիւնների համար չենք կարող թշնամիներից նեղանալ կամ խռովել, իսկ հայրենի ապազգային իշխանութիւններին, ինչպէս եւ նրանց նախորդներին մեղադրելու իրաւունքը պատճառ չէ հայրենիքից, հայրենի պետականութիւնից եւ հայրենաբնակ ժողովրդից հեռանալու եւ սեփական պատեանի մէջ պարփակուելու համար: Հայրենիքը մայր է կոչւում նրա համար, որ այն բոլորինն է, իսկ նա, որ կը փորձի թէկուզ հաւաքականօրէն սեփականել այդ հայրենիքը, կա՛մ տգէտ է, կա՛մ դաւաճան, կա՛մ, աւելի շուտ, երկուսը միասին:

Ի դէմս յաջորդական իշխանութիւնների` հայրենի պետականութեան հիմնական խնդիրներից մէկը պէտք է լինի զբաղուելը սփիւռքի բազում հոգսերով` նպատակ որդեգրելով մի կողմից սփիւռքի հայապահպանութիւնն ու առաջընթացը եւ միւս կողմից` հայրենիք-սփիւռք միասնականութեան եւ միասնական օրակարգերի գոյացումը: Հակառակը դաւաճանութիւն է ազգի ներկայի ու ապագայի հանդէպ: Սփիւռքի ինքնութեան պահպանումը, զարգացումը ինքն իր մէջ եւ հայրենիքի հետ համախմբումը, սփիւռքի, ինչպէս եւ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների զարգացման եւ ազգային-պետական խնդիրների հետապնդման ռազմավարութեան որդեգրումը եւ բազում այլ խնդիրներ` իրենց բաղադրիչներով, հանրային տարբեր շերտերի թիրախաւորմամբ հանդերձ, հայրենի պետականութեան հիմնական ռազմավարական խնդիրների շարքում պէտք է լինեն:

Ցաւօք, երկաթեայ վարագոյրների խորտակումից յետոյ եւ հայութեան երկու հատուածների մերձեցման պահին երկու կողմերն էլ ոչ միայն անպատրաստ էին, այլեւ վատ էին ճանաչում միմեանց ներուժն ու ներքին պատկերը եւ այդ թերի պատկերացումներով էլ յարաբերութիւններ կառուցեցին միմեանց հետ: Պէտք է արձանագրել, որ Հայաստանի առաջին եւ չորրորդ ապազգային ու հակասփիւռք իշխանութիւնների փոխարէն` երկրորդ եւ երրորդ ղեկավարութիւնները, չնայած ունեցած նախապաշարումներին, հակուած էին հայրենիքի ու սփիւռքի կապերի ամրապնդմանը, սակայն աղօտ պատկերացում ունենալով թէ՛ սփիւռքի եւ թէ՛ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների եւ նպատակների ռազմավարական հեռանկարի վերաբերեալ` չկարողացան համապատասխան հանգրուանային ու հեռագնայ ծրագրեր կազմել, ինչի պատճառով էլ նրանց ձեռնարկած բազմաթիւ միջոցառումները, ընդհանուր ռազմավարական նպատակների միտուած չլինելով, յաճախ թողնում էին շոուների տպաւորութիւն:

Ելնելով առկայ խնդիրներից եւ նպատակներից` Հայաստանի Հանրապետութեան համար սփիւռքի նախարարութեան գոյութիւնը կարեւորագոյն անհրաժեշտութիւն է հէնց ռազմավարական հեռանկարի առումով, որն ինքնին հիմնական կենդանի կամրջի դեր պէտք է խաղայ հայութեան երկու հատուածների միջեւ: Պետութեան դերի գրեթէ բացարձակեցման այս մօտեցումը չի նշանակում եւ չի նսեմացնում այն համապատասխան դերակատարումները, որոնք պէտք է ունենան` եկեղեցին, կուսակցութիւնները, գիտական, մշակութային, պիզնես շրջանակները եւ հասարակական, ազգային կառոյցները: Միայն թէ, որպէսզի անհրաժեշտ գործը Սոդոմ-Գոմորի պատմութեան չվերածուի, ի հարկէ, նախ եւ առաջ անհրաժեշտ է յստակեցնել միասնական ռազմավարական նպատակներն ու մարտավարական անելիքների հարցը: Միւս կողմից` եթէ գործակցութեան, ընդհանուր ճանապարհի ուղենշման նպատակի ներքոյ Հայաստանը փորձի ուղղորդել եւ թելադրել սփիւռքին, աւելի մեծ վնաս կը հասցնի, քան` եթէ առհասարակ ոչինչ չանի: Այդպիսի փորձերի վկան եղել ենք, բարեբախտաբար դրանք ձախողուել են ճամբի կէսից:

Ազգային ոչ պետական-պաշտօնական հաստատութիւնների դերակատարութիւնը առանձնայատուկ կերպով կարեւորւում է ներկայում, երբ օրուայ իշխանութիւնները շատ հեռու են, եթէ չասենք, թշնամի են համազգային մտածողութեանն ու համազգային տեսլականներին: Ի՞նչ պէտք է անել` նկատի ունենալով առաջնայինն ու երկրորդականը, կարեւորելով թուացեալ ոչ գլխաւորը, որով պայմանաւորուած եւ որին շաղկապուած է սփիւռքի կեանքի լայն համայնապատկերը: Ձեռնարկելով այս քննարկումը, մենք ցանկացել ենք լսել կարծիքներ ու առաջարկներ` յուսալով, որ այս կարեւոր քննարկումը կ՛ունենայ շարունակութիւն եւ գուցէ նուազագոյն չափով օգտակար կը դառնայ առաջադրուած խնդիրների վերհանման եւ լուծման գործում:

«Դրօշակ» թիւ 11 2023 թ.

 

Նախորդը

«Էն. Պի. Էյ.» 26 Կէտով Ետ Մնալէ Ետք Տալաս 30-0 Արդիւնքով Յառաջացաւ, Բայց…

Յաջորդը

Հրաձգութիւն. Էլմիրա Կարապետեան` Ախոյեան

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?